o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում Թրամփի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է իրականացվել

16.06.2019 19:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ում Թրամփի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է իրականացվել

Հունիսի 15-ին ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հարցը դիտարկելու պահանջով բողոքի համազգային ակցիա է իրականացվել: Կազմակերպիչների խոսքով՝ ակցիային մասնակցել է ավելի քան 100 քաղաք և բնակավայր, հաղորդում է Fox News-ը: 

Մոսկվայում ձերբակալվել է դատարկ պաստառով ակցիա անող ակտիվիստ

Հայտնի չէ, թե որքան մարդ է մասնակցել ակցիային: Խոշոր ակցիաներ են իրականացվել Բոսթոն, Լոս Անջելես և Դեթրոյթ քաղաքներում, իսկ Նյու Յորքում ակտիվիստները հավաքվել են Գերագույն դատարանի շենքի առջև և պահանջել «պատասխանատվության ենթարկել նախագահին»:

Ակցիայի հիմնական պատճառներից մեկը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին գործի հետաքննության արդյունքում արված եզրակացություններն են, ինչպես նաև դեմոկրատ սենատորներ Էլիզաբեթ Ուորրենի և Քրիստեն Ջիլիբրանդի արձագանքն այդ երզակացություններին:

Սենատորների համոզմամբ, որոնք միացել են 2020թ.-ի նախագահական մրցապայքարին, հատուկ դատախազի զեկույցը և Թրամփի այն հայտարարությունը, որ ինքը պատրաստ է քաղաքական մրցապայքարում ընդունել երկրների օգնություն, նրա մեղքի ապացույցն է:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին ԱՄՆ-ում ավարտվել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վարած հետաքննությունը, որը վերաբերում էր 2016 թ. կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտությանը: Մյուլլերի հետաքննությունը չի ապացուցել, որ Թրամփի նախընտրական շտաբի անդամները դավադրություն են կազմակերպել կամ ընտրություններին միջամտելու գործողություններում համակարգված գործել են ՌԴ կառավարության հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА