o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վճռաբեկ դատարանը եւս մեկ անգամ հաստատեց, որ 2017թ. ԱԺ ընտրությունները օրինական էին

17.06.2019 13:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Վճռաբեկ դատարանը  եւս մեկ անգամ  հաստատեց, որ  2017թ. ԱԺ ընտրությունները  օրինական էին

Սույն թվականի մայիսի 8-ի վճռով ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժեց մի հայց, որն  ուղղված էր  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Հրազդանի 26 տարածքային հանձնաժողովի դեմ, որը առնչվում էր 2017թ.  ՀՀ ԱԺ  ընտրությունների օրինականությոանը: Դատի տվողները հայտնի  արեւմտյան գրանտակերներ հ/կ-ներն են` «Թրանսփարնեսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Իրավունքի Եվրոպա միավորումը», ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբը, ինչպես նաեւ այդ կազմակերպությունների կողմից, որպես դիտորդներ ներկայացված անձինք, որոնք ներգրավվել էին որպես կանոն 10-20 հազար դրամ վարձատրությամբ: Ըստ հայցիՙ վերոհիշյալ ընտրություններում  հայտնաբերվել են մանր-մունր թերություններ եւ Արեւմուտքից գրանտներ ստացող կազմակերպություններին անհրաժեշտ էր գտնել գոնե ինչ-որ մի խախտում ընտրությունների վրա մուր քսելու նպատակով: Լուրջ խախտումներ չկային, եւ սորոսականներն ու գրանտակերները հայտնվել էի ձվի մեջ մազ ման եկողի անպատվաբեր դերում: Արդյունքումՙ Վճառբեկ դատարանը համարեց, որ «բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն...», իսկ  «բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել»:

Ամեն անգամ գոլ խփելով Հայաստանի դարպասը, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է ինքնագոլ. Արփինե Հովհաննիսյան

Կարճ ասած, Վճռաբեկ դատարանը եւս մեկ անգամ հաստատեց, որ տարբեր տեսակի գրանտակերների, սոսորականների, ԱՄՆ դեսպանատներից հանձնարարական ստացողների, տարբեր գույնի ու ոճի ընդդիմադիրների, այդ թվում` Նիկոլի ու իր կողմնակիցների վայնասունը, թե 2017թ. ԱԺ ընտրությունները  օրինական չէին, անցել են մեծ խախտումներով եւ այլն, ոչ այլ ինչ են, քան դատարկախոսություն եւ զրպարտանք: Հետեւապես եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ճիշտ էին բոլոր այդ միջազգային կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելությունն իրականացնելուց հետո հաստատեցին այն ընտրությունների բացարձակ օրինականությունը եւ միջազգային չափանիշներին  համապատասխանությունը:

Այսքանից հետո հարց է ծագում, այդ դեպքում ինչպե՞ս կոչել Նիկոլի եւ իր առաջնորդությամբ մի քանի հազար ագրեսիվ ծայրահեղական տարրերի ներխուժումը օրինական ընտրված ԱԺ 2018թ. հոկտեմբերի 2-ին, որի ընթացքում  Ազգային ժողովի պատգամավորները պատանդ էին վերցվել վարչապետի եւ իր հրոսակախմբերի կողմից: Ավելին, Ազգային ժողովի առջեւ դրվել էր ուլտիմատում, եւ այդ շանտաժային վերջնագրի արդյունքում օրինական ընտրված խորհրդարանը վաղաժամկետ լուծարվեց: Հավանաբար տարիներ անց այս հարցը եւս կքննի դատարանը Նիկոլի կողմից իշխանությունը զավթելու դատական գործի շրջանակերում:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА