o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը

17.06.2019 22:32 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը

«Երևանյան Հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում   hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես  կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը:

Lուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության տոնին

Աշխարհի չորս մայրցամաքներում հանդիսատեսին գերող  խումբը  կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա  և քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:

«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյուքնում ստեղծվեցին հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի»համար: Ջեյմս Վուդի «Կրակով գյուղական թաղումը»  գործի պրեմիերան տեղի է ունեցել 1989թ-ին Լոնդոնի Քուինս Հոլում, իսկ 1991թ-ին Ջոն Քեյջը խմբի անդամներին նվիրեց իր «Four4 for Amadinda» ստեղծագործությունը։ Այն առաջին անգամ կատարվել է Տոկիոյում 1992թ-ին։ Իրադարձային էր Դյորդ Լիգետիի կողմից Մեցի Արսենալ համերգասրահի պատվերով գրված ստեղծագործության ֆրանսիական պրեմիերան։ Շանդոր Վյորոշի «Փողերով, թմբուկներով և ջութակներով» բանաստեղծական շարքի համար գրվում է նվագակցություն՝ նվիրված «Ամադինդային» և մեցցո սոպրանո Կատալին Կարոյիին։ 2002թ-ին ստեղծագործության ձայնագրությունը թողարկվել է Թելդեք ընկերության կողմից։ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենանշանավոր և ազդեցիկ կոմպոզիտորներից Սթիվ Ռայխի ստեղծագործությունները առանձնակի կարևոր դեր են խաղացել «Ամադինդայի»  երաժշտական գործունեության մեջ։ Կոմպոզիտորի և անսամբլի միջև շուրջ երկու տասնամյակ տևած համագործակցության առաջին պտուղներից է Մալեթ քառյակը, որը Ռայխը գրել է խմբի 25-րդ տարեդարձի առթիվ։ «Ամադինդայի» կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է  Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից:

Հաղթանակ Շահումյանը Հայաստանում անհատական որևէ ցուցահանդես այլևս չի անելու

90-ականների երկրորդ կեսին խումբն իր գործունեության մեջ որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտությունը, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծումը և հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարումը։ Արդյունքում «Ամադինդայի» երկացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգային երաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված «beFORe JOHN» իննամաս ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։

Հայրենիքից հեռու, Հայրենիքում. Հայ  Ռազմիկների  Ճակատագիրն  Առաջին Աշխարհամարտում ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության թանգարանում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА