o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՔ «ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԲԱՍՏԻՈՆԻ» ԵՎ ՓՈՇԵԾԾԻՉԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

18.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՍՔ «ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԲԱՍՏԻՈՆԻ» ԵՎ ՓՈՇԵԾԾԻՉԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ այսպես, կիրակի օրով կայացավ իշխող ՔՊCC-ի համագումարը, հնչեցին ճառեր, որոնցից ցանկացած նորմալ մարդ կարող է թմբկաթաղանթի քաղցկեղ ստանալ, ընտրվեց կուսակցության վարչությունը: Եվ իհարկե, փոքրիկ «ներկուսակցական» սենսացիա էր վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի չընտրվելը: Սակայն անցնենք ավելի կարեւոր հարցերի:

ՊԱՅՔԱՐԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱ՞Ն ԴԱՇՏ

 

ՄԱՌԱԶՄԻ ԱՆՄԱՐՍԵԼԻ ԴՈԶԱ` ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՑ

Իհարկե, ժողովրդի սիրեցյալ վոժդը կրկին փայլեց անեկդոտների արժանի պասաժներով, սակայն այս անգամ նրան գերազանցեց ԱԺ նախագահի աթոռին հայտնված Արարատ Միրզոյանը: Այսպես, արդեն վերարկու բռնող ունեցող փոշեծծիչի սույն ասպետը ոտքի վրա հասցրեց վերանայել ոչ միայն նոր, նորագույն, այլ ամենանորագույն պատմությունը` 2016-ի քառօրյա պատերազմի, եւ  հանրությունը զարմանքով տեղեկացավ, որ ՔՊCC-ի բանակից թռած կազմը հերոսություններ էր գործել Մարտակերտի ուղղությամբ: Թե թրաշամանուկներից քանիսը քարտեզի վրա կկարողանան ցույց տալ Մարտակերտի տեղը` դժվար է ասել, ուստի բավարարվենք ընդամենը լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանի մեկնաբանությամբ. «Այսօր ՔՊ-ի համագումարում նոր «հերոսներ» էլ ծնվեցինեւ հասկանալի դարձավ նաեւ այն, թե ինչու էր իշխանությունը առաջին իսկ օրվանից լծված մարտական ուղի անցած, նվիրյալ տղերքի, հերոսների վարկաբեկմանը: Փաստորեն, Նիկոլը նույնիսկ հերոսների դեպքում է երեւակայությամբ առաջնորդվում` «Մարտակերտի արծիվները»...»:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐԸ ԾԻԾԱՂԵԼԻ ՉԷ

Ինչ վերաբերում է մարտական ուղի անցածների վարկաբեկմանը, ապա նման է, որ աբսուրդի տրամաբանությամբ շուտով Վազգեն Սարգսյանի հիշատակն էլ չեն խնայի` ԱԱԾ-ն արդեն հայթայթել է արական սեռի սիլվահամբարձումյան, որը ցուցմունքներ է տալիս Վազգեն Սարգսյանի ընտանիքի դեմ: Իսկ պատերազմական թեմայով նույն Արարատ Միրզոյանը հանկարծ որոշեց իրենց թրաշամանուկ հավաքածուն նույնացնել պետության հետ եւ հայտարարեց, որ իրենց թիմի դեմ պատերազմ է ընթանում: Թե ինչու է փոշեծծիչի սույն ասպետը խոսում «պատերազմի» մասին` դրա վերաբերյալ ավելի ուշ: Իսկ այժմ մատնանշենք, որ ոչ ավել-ոչ պակաս Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ժողովրդավարության բաստիոն են, ոչ թե Ամերիկան կամ Եվրոպան, այլ նոր Հայաստանը, ուստի իրենց «հեղափոխական» թիմն իրավունք չունի պարտվելու: Թե ինչ բաստիոն է` շատ լավ տեսանք: ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի եւ վարչապետի գաղտնաձայնագրությունից ուղղակի բխում է նրանց կոպտագույն միջամտությանը դատական իշխանության գործերին, սակայն այդ պաշտոնյաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ փոխարենը «գաղտնալսող» են որոնում լրատվանիջոցի խմբագրությունում: Բայց գաղտնալսումից հայտնի դարձած հանցավոր միջամտությունները արդարադատության իրականացմանը ամբողջովին գունաթափ են լինում, երբ տեսնում ենք դատական իշխանության վրա տարբեր բաշիբոզուկների խմբերով եւ ոստիկանության աջակցությամբ վարչապետի կոչով ամենաբիրտ ճնշումների հրապարակային իրողությունը:

 

ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՖԵՅՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆեյքերի թեման արդեն ծամոն է դարձել, բայց իշխանավորների գործունեությունն է ֆեյք: Իզուր չէր, որ Նարեկ Սամսոնյանի Անտիֆեյք  նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանին պարգեւատրեց ՀՀ ամենաֆեյք պաշտոնյայի հավաստագրով եւ բաժանելու ենթակա պաղպաղակներով: Նարեկ Սամսոնայանը նաեւ արձանագրեց, որ Նիկոլն այլեւս փողոցի տերը չէ: Բայց Նիկոլը նաեւ քվեի տեր չէ այլեւս: Ֆեյսբուքում բացված «Իմ քայլը» դաշինքի էջում, ուր գլխանց պիտի որ քայլոները գերիշխող դիրք ունենային, անցկացվեցին քվեարկություններ, թե ինչպես են օգտատերերը գնահատում վարչապետի գործունեությունը: Եվ բացասական գնահատականներն ավելի շատ էին, քան դրականները: Ընդ որում, անգամ դեմ քվեարկածներին համատարած արգելափակելու եւ քվեարկությունը կրկնելուց հետո էլ ստացվեց նույն, Նիկոլի համար ողբալի արդյունքը: Դե, եթե դրան հավելենք նաեւ այն, որ մեր աչքով տեսանք նիկոլամետ փողոցային ակցիաների խղճուկությունը, որոնք ցանկացած սոցհարցումից լավ ցուցադրում են իրական վարկանիշը, ապա պարզ է, թե ինչու պետք է վոժդը նեղված լիներ: Ու նեղված լինելով` իր ելույթի բավականին զգալի մասը նվիրեց «ֆեյքերին ու դիսլայքերին» ու հայտարարեց, որ բավարար ռեսուրս ունեն, որպեսզի սնանկացնեն եւ բոմժ դարձնեն այդ «ֆեյքերին» իբր վճարովի աշխատանքով ապահովող անիծյալ նախկին իշխանությունները: Իհարկե, դեմոկրատիայի բաստիոնում երեւի հենց այդպես էլ պետք է լինի` պետության ղեկավարը պետք է անձամբ սպառնա ընդդիմադիրներին, որ իրենց բոմժ կդարձնի: Քանզի դեմոկրատական բաստիոնի վոժդը միշտ իրավացի է, իսկ եթե իրավացի չէ` տես առաջին կետը: Եվ վոժդի շուրջ քվեարկություններն էլ պետք է ունենան «հա» եւ «այո» պատասխանները, եւ, ի դեպ, հանուն հումորի Ֆեյսբուքում այդպիսի քվեարկություններն արդեն բավականին տարածվել են:

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ» ԱՌԱՆՑ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՂՄԻ

Այն, որ  մայրաքաղաքային իշխանությունն էլ է ֆեյք, կարելի է դատել այն իրողությունից, որ Հանրապետության հրապարակում վխտում են խավարասերները, կամ խոսակցական լեզվով ասած` տառականները: Բայց ֆեյք իշխանության ԱԺ նախագահը խոսում է, թե իրենց թիմին «պատերազմ» են հայտարարել: Եթե որեւէ պատերազմ արտաքին թշնամու դեմ չէ, ապա այն կոչվում է քաղաքացիական: Ըստ ամենայնի, այս թրաշամանուկները հենց քաղաքացիական պատերազմ սանձազերծելու հանձնարարություն ունեն տիկնիկավարներից: Պատահական չէ, որ Սասուն Միքայելյանը բողոքի ցույցերի դուրս եկող ընդդիմադիրներին սպառնաց բախումներով` ի վնաս իրենց, իսկ ավելի վաղ տխրահռչակ Լեդի Հակոբը, ում մասին հանրությունը հասցրել էր մոռանալ, հայտարարեց, որ 500-1000 «կամավորների» միջոցով մի գիշերվա մեջ կլուծի ամբողջ ընդդիմության հարցը: ՔՊCC-ի քարոզիչները փորձում են պատկերացում ստեղծել, իբր թե ամբողջ ժողովուրդն ատում է ընդդիմությանը, քանի որ այն նախկին իշխանություն է: Սակայն երեկ երեկոյան համացանցում շատերն առիթ ունեցան տեսնելու, որ Ռոբերտ Քոչարյանը ընտանյոք հանդերձ հանգիստ ընթրում է մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա սրճարանում: Այսինքն` այդ «համաժողովրդական ատելությունը» գոյություն ունի հիմնականում վիրտուալ տարածքում եւ նույնպես ֆեյք է: Իսկ ինչ ուժեր ունեն թավշիստներն իրականում: Դեռ դատարանների շրջափակման ժամանակ քանի տեղ կարելի էր տեսնել պատգամավորների, թաղապետարանների աշխատակիցների, այլ պաշտոնատար անձանց: Իսկ Ռոբերտ Քոչարյանի դատավարության վայրում հակաքոչարյանական «ժողովրդական ցուցարարների» շարքում հայտնաբերվել է Շենգավիթի թաղապետը: Այսինքն` թավշիստների իշխանության համար արդեն կեղտոտ աշխատանք կատարող բաշիբոզուկներն էլ են քչություն անում, եւ այդ ոչ պատվաբեր գործը հարկադրված են կատարել անձամբ իշխանավորները: Ստացվում է, որ «քաղաքացիական պատերազմի» երկրորդ կողմ գոյություն չունի, կան ընդամենը փոքրաթիվ թափթփուկներ: Սակայն այդ թափթփուկներն օժտված են կատարյալ անպատժելիությամբ, եւ իրավապահ մարմիններին հրամայված է աջակցել նրանց: Ու նրանք են իրականացնում ամենաայլանդակ ճնշումները դատական համակարգի վրա: Այսպես, ըստ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանի. «Պարոն Քոչարյանի գործի հետ առնչություն ունեցող ցանկացած դատավոր արդեն հասկանում է` ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացվելիք դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր իշխանությանը: Մարդկության պատմության մեջ եզակի, բիրտ ու վայրագ ճնշումներ են դատարանների վրա: Բոլորիս է հասկանալի` ինչ վիճակում է Վերաքննիչ դատարանի դատավորը, որ պետք է քննի դատախազների եւ տուժողների բողոքը Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ»: Գումարած դրան` պարոն Ալումյանն ուշադրություն է դարձնում, որ տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է` Քոչարյանի գործը քննելու է Սահմանադրական դատարանի լրիվ այլ կազմ: Իսկ դա նշանակում է, որ պատրաստվում է հերթական բիրտ ոճրագործությունը արդեն Սահմանադրական դատարանի դեմ: ԲԴԽ-ն դարձել է մի օղակ, ուր մեկը մյուսի հետեւից այդ մարմնի անդամները հրաժարական են տալիս: Իսկ այստեղ հնարավոր է ընդամենը երկու տարբերակ` կա՛մ բիրտ ճնշումներ հենց հրաժարականի պահանջով, կա՛մ մարդիկ հրաժարական են տալիս, որպեսզի իրենց այդ ճնշումներով չհարկադրեն որոշումներ կայացնել այն դատավորների հանդեպ, ովքեր կայացրել են Նիկոլի խունտային ոչ հաճո վճիռներ: Եվ դրան պետք է հավելել եւս մեկ տեղեկատվական-հոգեբանական «գործողություն»: «Նավակ ճոճող» մականունով անշնորհք եւ վերին աստիճանի լպիրշ ակտիվիստին թույլատրվել է  բարձրաձայն երազել ՀՀ ոստիկանապետի պաշտոնի մասին...

Հա, վերադառնալով խավարասերների թեմային, նշենք, որ սովետական ժամանակներում նրանց դեմ կար էժան եւ արդյունավետ միջոց` «Դիխլոֆոս»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА