o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ի Կոնգրեսը Թրամփից բացատրություն Է պահանջել Մերձավոր Արեւելքում զորք տեղաբաշխելու վերաբերյալ

19.06.2019 18:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ի Կոնգրեսը Թրամփից բացատրություն Է պահանջել Մերձավոր Արեւելքում զորք տեղաբաշխելու վերաբերյալ

ԱՄՆ-ի Սենատից մի խումբ հանրապետականներ եւ դեմոկրատներ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել բացատրել Մերձավոր Արեւելքում լրացուցիչ ամերիկյան զորքերի տեղաբաշխման իր որոշումը եւ նախազգուշացրել են, որ Կոնգրեսը չի արտոնել ռազմական գործողություններն Իրանի դեմ։

Չինաստանը 75 մլրդ դոլարով կբարձրացնի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

«Մենք անհանգստացած ենք, որ երկուստեք ավելի ու ավելի Էսկալացիոն գործողությունները կհանգեցնեն անհարկի բախման: Հաշվի առնելով այդ աճող վտանգը՝ մենք ցանկանում ենք կրկնել, որ այսօվա դրությամբ Կոնգրեսը պատերազմ չի արտոնել Իրանի դեմ»,- ասված Է սենատորների՝ Թրամփին հղած նամակում: Նրանք հավելել են, թե ակնկալում են, որ Թրամփի վարչակազմը Կոնգրես կգա, նախքան «նրանք ուժեր կծավալեն այն շրջաններում, որտեղ Իրանի դեմ ռազմական գործողություններն անխուսափելի են»:

Նախագահին հղված ուղերձի հեղինակներն են՝ սենատորներ Թիմ Քեյնը եւ Մայք Լին: Նամակը նաեւ ստորագրել են Ջեֆ Մերքլին, Բեռնի Սանդերսը, Քրիս Մերֆին եւ Ռենդ Փոլը:

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ ԱՄՆ-ի զինվորական հրամանատարությունը լրացուցիչ շուրջ հազար զինծառայող կտեղափոխի Մերձավոր Արեւելք։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА