o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլին սուտ հանեցին 27134 հայեր, որոնք 2018 թվականին դարձան ՌԴ քաղաքացի

19.06.2019 14:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Նիկոլին սուտ հանեցին  27134 հայեր, որոնք 2018 թվականին դարձան ՌԴ քաղաքացի

Պարզապես կարելի է նախանձնել Նիկոլի պնդերեսությանը: Այդքան սուտ խոսալուց հետո ո՛չ ամաչում է, ո՛չ կարմրում: Ընդամենը մեկ տարի առաջ տված խոստումներից ոչ մեկը չկատարելուց հետո  հեչ էլ իրեն վատ չի զգում:

Լեհաստանի քաղաքացին Արագած լեռան վրա ենթարկվել է արջի հարձակման

Օրինակ` հիշո՞ւմ եք ինչպես էր նա  խոստանում, որ իրեն վարչապետ  ընտրելու պարագայում սփյուռքահայերը հերթ են կանգնելու հայրենադարձության համար: Սակայն հայրենադարձություն չտեսանք: Մի քանի անհատներ  վերադարձան Հայաստան: Նախկինում` մինչեւ Նիկոլի  վարչապետի աթոռը բռնազավթելը այդպիսի անհատները շատ ավելի շատ էին: Սակայն մյուս կողմից արտագաղթը Հայաստանից շարունակվեց: Այդ թվում արտագաղթեցին նրանք, ովքեր ժամանակին  տեղափոխվեցին Հայաստան Սփյուռքից, որոշելով իրենց ճակատագիրը կապել Մայր Հայրենիքի հետ: Օրերս ճանապարհ դրեցինք 15 տարի առաջ Թիֆլիսից Հայաստան տեղափոխված  տարեց մի զույգի: Ինտիլիգենտ, գրագետ մարդիկ էին: «Այս անգրագիտության, թշնամանքի ու ապուշության մեջ չիմ կարող ապրիլ,- թիֆլիսահայ քաղցր բառբառով, բայց շատ վրոդվված ասում էր տիկին Նինան,- ինչքան լակոտ-լուկուտ կա պաշտոնի են նստել: Սրանց պահվածքից սիրտս խառնում է: Ո՛չ շնորք է մնացել, ո՛չ կուլտուրա: Ավելի լավ է հեռու գնամ, չտեսնեմ հայ ազգի խայտառակությունը»:

2018 թվականաին, այսինքն` այն ժամանակահատվածում, երբ ըստ Նիկոլի տասնյակ-հազարավոր հայեր պետք է, որ վերադառնային Հայաստան, տեղի է ունեցել ուղիղ հակառակ իրավիճակը: Տասնյակ-հազարավոր հայեր, որոնք մինչ այդ  եթե անգամ մշտական բնակչության տեղափոխվում էին այլ երկրներ, սակայն չէին փոխում իրենց քաղաքացիությունը, Նիկոլի խունտայի ի հայտ գալուց հետո արագորեն հանձնեցին իրենց հայկական անձնագրերը եւ վերցրեցին օտար քաղաքացիություն: Օրինակ` այդպես վարվեցին 27134 Հայաստանի քաղաքացի, որոնք 2018 թվականին ստացան ՌԴ քաղաքացիություն: Ընդ որում` Հայաստանը ՌԴ քաղաքացիություն ստացողների մեջ 4-րդն է: Հայերից շատ ՌԴ քաղաքացիություն ստացել են Ուկրաիանայի, Ղազախստանի ու Տաջիկստանի քաղաքացիները: Ընդ որում, առաջին երկու երկրներից գերակշռող մասը էթնիկ ռուսներ են: Համեմատության համար ասենք, որ Ադրբեջանից ռուսական քաղաքացիություն ստացողները եղել են 12 հազար մարդ, որոնցից շուրջ կեսը ոչ ադրբեջանցի, իսկ Վրաստանից 2,5 հազար մարդ, որոնց գերակշռող մասը նույնպես հայեր են, որոնք նախընտրել են ոչ թե հետեւել Նիկոլի խոստումներին եւ տեղափոխվել Հայաստան, այլ մեկնել են ՌԴ:

Ահա այսպիսի տխուր վիճակագրություն եւ ահա այսպիսի սուտ Նիկոլ:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА