o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԲ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ՊԻՏԻ ԼՌԵՆ

19.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԲ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ՊԻՏԻ ԼՌԵՆ

Եվ այսպես, կատարվեց Լեւոն Ակոպիչի եւ ՔՊCC-ի երազանքը: Խորհրդարանում 99 քվեով ՍԴ անդամ դարձավ Վահե Գրիգորյանը: Այդ գլխաքանակից 85-ը նիստին ներկա ՔՊCC-ի մանդատավորներն էին, մնացյալը լրացրեցին «ազատ քվեարկած» ԲՀԿ եւ ԼՀԿ ներկայացուցիչները, որոնցից Արման Բաբաջանյանը հրապարակավ  խոստովանեց իր սերը ՀՔԾ-ի գրպանային փաստաբանի համբավ ունեցող Վահե Գրիգորյանի նկատմամբ:

ՊՂԾԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՐՈՀԸ ԼԵԳԻՏԻՄ ՎԵՐՋԻՆ ԱՄՐՈՑԻ ՎՐԱ

 

ՈՎ ՇԱՀԵՑ ԵՎ ԿՇԱՀԻ ՍԴ ՆՈՐ ԱՆԴԱՄԻՑ

ԱԺ-ի մոտ Վահե Գրիգորյանի թեկնածության դեմ ցույց էին անում քաղաքացիական ակտիվիստները` մատնանշելով, որ այդ անձնավորության սողոսկումը ՍԴ ճանապարհ է հարթում լեւոնական նմուշի հակազգային ֆաշիզմի համար: Ցուցարարները ազգային պահպանողական ուղղվածության մարդիկ էին, բայց հետաքրքրական է, որ տագնապի կոչնակ էր հնչեցրել եւ ռադիկալ հեղափոխական քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը. «Երբ խորհրդարանն ակնհայտորեն պատրաստվում է քվեարկել Սահմանադրական դատարանի անդամի մի թեկնածուի օգտին, որ կարծում է, թե նախագահական համակարգն է Հայաստանին ամենահարմարը, եւ որի քաղաքական գործչի իդեալը Լեւոն Տեր-Պետրոսյանն է` հասկանում ես, որ մեզ դժնդակ ժամանակներ են սպասում, իսկ այս իշխանությունը երկիրն ուղղակի սխալագույն ճանապարհով է տանում»:

ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՄԵԿՈՒՍԱՑՐԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Բայց իրականում ի՞նչ պիտի անի Վահե Գրիգորյանը ՍԴ-ում: Մի կողմ թողնենք այն, որ նրա առաջադրումով, ըստ էության, բարոյապես «փչացավ» ժպտերեսիկ նախագահ Արմեն Սարգսյանը, ում Վահե Գրիգորյանն անվանում էր ոչ լեգիտիմ ու նաեւ հրապարակավ վիրավորանքներ էր հասցնում: Սակայն «ոչ լեգիտիմ» Արմեն Սարգսյանի ձեռքից առաջադրումն ընդունելով` Վահե Գրիգորյանը, ըստ էության, ի ցույց հանեց եւ սեփական ցինիզմն ու փչացածությունը: Չնայած ի ցույց դա հայտնվել էր դեռ հայտնի գաղտնալսումների հրապարակումից, որոնցից հանրությունը տեղեկացավ, որ նա ՀՔԾ-ի գրպանային փաստաբան է: Մի վարքագիծ, որը սկզբունքորեն անընդունելի պետք է լիներ փաստաբանական կաստայի որեւէ ներկայացուցչի համար: Բայց երեւում է` սորոսական Սասուն Խաչատրյանը նրան արել էր առաջարկություն, որից փաստաբանը չէր կարողացել հրաժարվել: Եվ հիմա ո՞ւմ օգտին է ՍԴ-ում աշխատելու արդեն բարձրագույն դատական մարմնի դատավորի թիկնոց կրող Վահե Գրիգորյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի՞, Նիկոլ Փաշինյանի՞, Սորոսի եւ անդրազգային հաստատությունների՞... Բայց կա եւ այն իրողությունը, որ Հրայր Թովմասյանը նրան հանգիստ ծովը կտանի ու ծարավ հետ կբերի: Համ էլ, ո՞վ կարող է վստահ լինել, որ արդեն ՍԴ անդամի կարգավիճակում գտնվող Վ. Գրիգորյանին չի արվի առաջարկություն, որից նա չի կարող հրաժարվել: Մանավանդ այն պայմաններում, երբ նիկոլական թրաշամանուկ վարչախմբի ե՛ւ վարկանիշը, ե՛ւ ռեսուրսները գահավիժում են այնպիսի արագությամբ, ինչպիսին չէին կարող կանխատեսել փորձագետները: Իսկ որ նա այդպիսի առաջարկություններ ընդունող է, կարծում ենք, դրանում չարժե կասկածել: Գումարած դրան` նրա երկրորդ անգամ ՀՀ նախագահի կողմից առաջադրվելու իրողությունն ինքնին կասկածելի սահմանադրականություն ունի...

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՐԳ ԵՎ ԻՆՔՆԱԿՈՉ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

ՌԱԶՄԻԿՆ ՈՒ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԸ ՀԱՍՑՆՈՒՄ ԵՆ ԿՈՐԾԱՆԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ

Ինչպես հայտնի է, Նիկոլը հույս ուներ, որ իր վարկանիշի գահավիժումը կարող է կոմպենսացնել նախկին իշխանությունների հանդեպ հանրային ատելության հաշվին: Այդ պատճառով նա դեռեւս շարունակում էր պայքարել «սեւ ուժերի», «կոռուպցիոն համակարգի մնացուկների», «նախկինների դավադրությունների» դեմ: Հենց դրա վրա էր կառուցված նաեւ նրա մոտեցումը, երբ սեփական համագումարի ամբիոնից հնչեցնում էր նախկին իշխանություններին «բոմժի կարգավիճակի» հասցնելու իր մոլեգին երազանքըՍակայն անգամ իդեալական ռեպրեսիվ մեքենա ունենալու պարագայում «բոմժացումը» պատրանքային է: Այսպես, ըստ ԿԲ հրապարակած թվերի, 2019-ի առաջին չորս ամսվա ընթացքում միայն բանկային համակարգով Հայաստանից արտահոսել է 397 մլն դոլարի չափ գումար: Հասկանալի է, որ այն պայմաններում, երբ խոսվում է առանց դատական ակտի ունեցվածքի բռնագրավումների, «անցումային արդարադատության» եւ այլ այլանդակությունների մասին, փող ունեցող ցանկացած ոք, եթե իհարկե, նիկոլական ֆանատների պես դեբիլ չէ, գերադասում է իր փողը պահել ապահով տեղում: Եվ կապ չունի` այդ փող ունեցողը «նախկին ռեժիմի» ներկայացուցիչ է, թե` ոչ, փողի ծագումը «կոռուպցիոն» է, թե` ոչԲայց երկուշաբթին թավշիստների համար հիրավի շատ ծանր օր դարձրեց Ռոբերտ Քոչարյանը: Այն պայմաններում, երբ արդեն լրիվ անհարմար վիճակ էր ստեղծվել հենց ՀՀ երկրորդ նախագահի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպանի նկատմամբ տգեղ քայլերի առնչությամբ, Ռոբերտ Սեդրակիչը ռազմիկի ուղղամտությամբ դնում եւ կործանում է Նիկոլի միֆը` նախկին իշխանությունների հանդեպ «ժողովրդական ատելության» մասին: Նա պարզապես  ընտանիքով հանդերձ ընթրում է մայրաքաղաքի կենտրոնի բացօթյա սրճարաններից մեկում: Եվ ընթրիքի լուսանկարները համացանցում հայտնվում էին գրեթե առցանց ռեժիմով, եւ պարզ երեւում էր, որ ոչ մի ատելություն էլ չկա, որ, ընդհակառակը, մարդիկ առիթն օգտագործում էին երկրորդ նախագահի հետ լուսանկարվելու համար, եւ ընդհանրապես շատ բարեհամբույր էին: Իհարկե, դա թավշիստների հանդեպ ահավոր դաժանություն էր` մեկ երեկոյի ընթացքում նրանց քարոզչամեքենայի տիտանական աշխատանքը թափել կոյուղիԻսկ նույն օրը զուգահեռաբար Սերժ Սարգսյանը հրապարակավ ահագին երեւաց շախմատի թեմայով: Ամենեւին էլ պատահական չէր, որ նա դա որոշեց համատեղել հռչակավոր շախմատիստ Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը» գրքի շնորհանդեսի հետ: Քաղաքական գրոսմայստեր Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է խորհրդանիշների լեզուն, եւ «Գահերի խաղը» անվանումն էլ բազմաշերտ իմաստներ պարունակող խորհրդանիշ է: Ըստ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի դիտարկման. «Շախմատի տանը Սերժ Սարգսյանին դիմավորեցին ծափերով ոչ թե այն բանի համար, որ ինքը ՀՀ նախկին նախագահն է կամ Շախմատի ֆեդերացիայի նախագահը, այլ հարգելով նրա անձը: Սերժ Սարգսյանն ապացուցեց մի կարեւոր բան, որ պաշտոնը չի կարեւորում անձին, այլ անձն է պաշտոնները կարեւոր դարձնում: Սերժ Սարգսյանը ցույց է տալիս իրական master class, եւ այն դեռ նոր է սկսվում»: Ու թեեւ ՀՀ երրորդ նախագահը խոսել է բացառապես շախմատի մասին, բայց հասկանալի է, որ հենց ոչ թե շախմատային, այլ իրական «Գահերի խաղում» դեռ նոր է սկսվում master class-ըԻսկ «նախկին ռեժիմի» դեմ պայքարիստների ծրագրերը կարծես թե լրիվ թարս գնացին: Նախօրեին լրատվական կայքերում տեղեկատվություն էր հայտնվել, որ Վերաքննիչ դատարանի մոտ թավշիստները, բովանդակ փողոցային ռեսուրսի մնացորդները հավաքելով, պատրաստում էին խոշոր սադրանք Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դեմ: Բայց լրիվ թարս ստացվեց: Հակաքոչարյանականների երկու կատեգորիան էլ` ջիվանիկ-հայկազիկները եւ «Սասնա ծռերը», հանկարծ սկսեցին մեծ ոգեւորությամբ «բոքսել զմիմյանս», ու արդյունքում այդտեղ մի քանիսին տարան ոստիկանություն: Ֆեյսբուքում չար լեզուներն ասում են, որ նախատեսված էր ակցիային մասնակցելու համար փող բաժանելը, սակայն ջիվանիկները դա փորձել էին «տակով անել», ու դրանից էլ սկսվել էր: Դե, իսկ հետո արդեն ականատես եղանք, թե ինչպես են «հեղափոխության» քաջարի մարտիկները պաշարել «հակահեղափոխությունը ջարդող» թավշյայից «երկաթյա» Նիկոլի կամոք դարձած ոստիկանության Շենգավիթի բաժինը:

ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱՆԲԱՐՈ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

Ինչպես ընդունված է ասել` շարունակությունը հաջորդիվ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА