ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՐԴ ԽՆԴԻՐՆ ԱՌԱՋ ՏԱՆՈՂԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԼԻՆԵԼ

19.06.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՐԴ ԽՆԴԻՐՆ ԱՌԱՋ ՏԱՆՈՂԻ ԴԱՓՆԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՀՐԱՊՈՒՐԻՉ ԼԻՆԵԼ

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնեց Վաշինգտոն: Ինչպես հայտնի է, վաղն այնտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայանալու է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար մամեդյարովի հետ հերթական հանդիպումը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՍՏԻՊԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ, ՀԻՄԱ ԷԼԻ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵ՞Լ

 

ՊՈՄՊԵՈՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ՞ ՄԱՄԵԴՅԱՐՈՎ-ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Մամեդյարով-Մնացականյան հանդիպման սպասելիքներին անդրադառնալն արդեն իմաստ էլ չունի. կկայանա հանդիպումը, ամեն ինչ պարզ կդառնա: Հիշեցնենք միայն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն մինչ հանդիպումը խոսում էր այն մասին, որ ակնկալում է Վաշինգտոնում շարունակել այն քննարկումները, որոնք մինչ այդ արտգործնախարարներն իրականացրել են ՄԽ մյուս երկու մայրաքաղաքներում՝ Փարիզում եւ Մոսկվայում, այսինքն՝ ՄԽ-ի հայտնի վեցկետանոց ծրագրի շուրջ: Իսկ ահա ՀՀ ԱԳՆ-ն կարծես թե այլ օրակարգ եւս տեսնում է՝ կապված սահմանային վերջին սրացումների եւ, ըստ այդմ էլ՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի որոշումներին վերադառնալու հետԹե այս երկու տեսլականներից որ մեկը գերիշխող կլինի Վաշինգտոնում, թերեւս բացի ՄԽ համանախագահների գործողություններից, կախված կլինի նաեւ այն բանից, թե ամերիկյան Պետդեպարտամենտն ինչ կարգի միջամտություն կունենա այդ հանդիպմանը: Մամեդյարովն այդ կապակցությամբ հույս էր հայտնել, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը Լավրովի մասնակցության օրինակով, վաշինգտոնյան հանդիպման ժամանակ «պետքարտուղարը եւս ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման հարցում բեկման հասնելու համար»: Գոնե երեկվա դրությամբ չկար տեղեկատվություն, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն ծրագրում է մասնակցել Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը, սակայն չմասնակցելու դեպքում անգամ նա այլ մեթոդներով միջամտելու հնարավորություն, բնականաբար, ունիԲայց կլինի՞ նման միջամտություն, այսինքն՝ դա պետքարտուղարությանը պե՞տք է: Մի կողմից, եթե այս հանդիպման արդյունքում հայտարարվի ռեալ առաջընթացի մասին, ապա դա Պոմպեոյին, ավելին, նաեւ Թրամփին լուրջ դիվանագիտական դիվիդենտներ է խոստանում. արեցին այն, ինչ 30 տարի ոչ մեկին չի հաջողվում: Ընդ որում` այն դեպքում, երբ կա տարածված կարծիք, որ ներկայումս բանակցային գործընթացը, այսպես ասած, անձամբ ՌԴ նախագահի վերահսկողության տակ է: Ընդ որում, եթե նման առաջընթաց արձանագրվի ՄԽ-ի կողմից օրակարգում պահվող կարգավորման ծրագրի շրջանակներում, որն անգամ Մամեդյարովն է համարում դեռ 2016թ.-ին ՌԴ ԱԳ նախարարի առաջարկների հիման վրա նախապատրաստված (այսպես ասած՝ «Լավրովի պլանը»), ապա կարող են նաեւ այն մտորումներն առաջ գալ, որ Մոսկվան պարզապես ետ քաշվեց, թույլ տալով դիվանագիտական դափնիները Թրամփին բաժին հասնի, ինչը, ի դեպ, կզսպի հետագա այն խոսակցությունները, թե Պոմպեոն եւ Թրամփը սեփական ձեռքով առաջ տարան «Լավրովի պլանը»: Ու մյուս կողմից էլ այն հարցն է, թե իրականում Վաշինգտոնը կցանկանա՞ առաջ տանել մի մեխանիզմ, որը ենթադրում է արցախյան հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղակայման հեռանկար, եւ շատ ավելի հավանական է թվում, որ խաղաղարարները կլինեն ռուսական ուժերը: Ինչ խոսք, որպես ՄԽ համանախագահ երկիր, ԱՄՆ-ն էլ է մյուս համանախագահների հետ պաշտոնապես առաջ տանում ՄԽ-ի վեցկետանոց այդ նախագիծը: Սակայն փաստացի այդպե՞ս է, այսինքն՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են բազմիցս հնչած այն հայտարարությունները, որ արցախյան խնդրի հետ կապված, որպես համանախագահներ, Մոսկվան եւ Վաշինգտոնը հակասություններ չունեն, դա հասկանալու հարց է: Կամ միգուցե համագործակցում են, քանի դեռ կա ՄԽ-ի ծրագիրն առաջ տանելու խնդիր, եւ հակասությունները կսկսվեն այն պահին, երբ կգա խաղաղապահ առաքելության կազմը որոշելու հա՞րցը. թերեւս վաշինգտոնյան այս հանդիպումը կարող է լավ ինդիկատոր դառնալ:

ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՏԱՎ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆ

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՇԻԿԱՑՈՒՄԸ

Մի խոսքով, թե Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանն ինչ դերակատարություն կունենա պետքարտուղարը, մեծապես կախված է հիշատակված հարցից: Ի վերջո, չմոռանանք՝ արցախյան շփման գծում խաղաղարար ուժեր տեղակայելը նշանակում է, որ այդ ուժերը գործելու են Իրանի հյուսիսային սահմաններին՝ ՌԴ-Իրան ցամաքային կապի հիմնական ուղղության վրա: Լինեն այդ ուժերը ռուսական, ապա դա ապահովության լուրջ երաշխիք է Իսլամական Հանրապետության համար, եւ լիովին հակառակը, եթե դրանք լինեն ԱՄՆ-ի վերահսկողության տակ եղած ուժեր, այսինքն՝ Իրանի հյուսիսային սահմաններին ստեղծվի հակաիրանական հզոր պլացդարմՈւ ստանում ենք հետեւյալը. սա արդեն զուտ արցախյան հակամարտության խնդիր չէ: Խաղաղարար ուժերի լինելու եւ դրանց կազմի հարցն ի զորու է վերջնական հանգուցալուծում տալ նաեւ Իրանի հետ կապված իրավիճակին եւ դրանով էլ պայմանավորված՝ կանխորոշել ողջ Մերձավոր Արեւելքի ապագա աշխարհաքաղաքական տեսքը: Եվ հետհաշվարկը. Իրանի հետ կապված կա՞, կամ կարո՞ղ է լինել ռուս-ամերիկյան կոնցենսուս, դա մեկ ընթացք կարող է տալ նաեւ արցախյան ներկայիս գործընթացին, բացառվո՞ւմ է կոնցենսուսը, պատկերը լիովին փոխվում է, եւ արցախյան գոտին, ասենք նաեւ ողջ հարավկովկասյան տարածաշրջանը կմնա ռուս-ամերիկյան հակամարտության ամենասուր կիզակետերց մեկը, քանի դեռ տեղի չի ունեցել իրավիճակային փոփոխությունԱյսպիսով, այն հերթական շիկացումը, որ ներկայումս առկա է Իրանի հետ կապված, ինչ խոսք, Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Իրավիճակի սրացում, իհարկե, տեւական ժամանակ է, նկատվում է: Սակայն մինչ այս գերիշխողը ռազմաքաղաքական հռետորաբանությունն էր, տարաբնույթ սպառնալիքների փոխանակումը, որից այն կողմ Վաշինգտոնն ու Թեհրանը փորձում էին չանցնել: Սակայն վերջին օրերին, այն բանից հետո, երբ Օմանի ծոցում (որը Պարսից ծոցից դեպի Հնդկական օվկիանոս տանող ուղին է) պայթյուններ է տեղի ունեցել «Kokuka Courageous» եւ «Front Altair» նավթային լցանավերի վրա եւ դրանում ԱՄՆ-ն սկսեց մեղադրել Իրանին, զարգացումներն արդեն ռազմական շիկացման փուլ անցան: Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն պարզապես կարող է իր այդ մեղադրանքներից ելնելով (անկախ այն բանից, որ այդպես էլ Թեհրանի մասնակցության հետ կապված որեւէ ռեալ ապացույց չի ներկայացրել), ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ: Առավել եւս, որ ԱՄՆ-ն հայտարարում է տարածաշրջանում իր զորքերն ավելացնելու մասին: Միաժամանակ կան նաեւ խոսակցություններ, որ մասշտաբային գործողությունների փոխարեն ԱՄՆ-ն կարող է կետային հարված հասցնել Իրանի ինչ-որ կոնկրետ օբյեկտի, սակայն դա կարող է դառնալ այն կայծը, որից ամեն ինչ միանգամից կպայթի:

ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՌԵԱ՞Լ Է ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ

 

ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՆՈՒՄ Է ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ

Ու չնայած այս գերշիկացած մթնոլորտին, այնուամենայնիվ, հարց է՝ Վաշինգտոնը կգնա՞ նման վտանգավոր քայլի: Իհարկե, քիչ չեն դեպքերը, երբ ԱՄՆ-ն շատ ավելի թույլ մեղադրանքներով էլ է գնացել տարբեր երկրների դեմ ռազմական գործողությունների: Բայց նաեւ ֆիքսենք՝ Իրանն այն երկիրը չէ, որի նկատմամբ կաշխատի մինչ այս ԱՄՆ-ի վարած մյուս բոլոր զբոսանք-պատերազմները: Երկրորդը. որքան էլ ԱՄՆ-ն հայտարարում է տարածաշրջանում իր ուժերն ավելացնելու մասին, սակայն գոնե այս պահին խոսքը մեկ-երկու հազար զինծառայողի մասին է: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ունեցած ուժերը եւս այն քանակությամբ չեն, որ լուրջ համարվի Իրանի հետ զինված հակամարտության տարբերակը, եթե անգամ ամերիկյան ուժերի կողքին կանգնի իսրայելյան բանակը: Վերջապես, Իրանին շարքից հանելով` ԱՄՆ-ն ստրատեգիական շրջափակման մեջ կդնի ՌԴ-ին, այսինքն բացառվում է, որ մեծ պատերազմի պարագայում Մոսկվան պասիվ դիտորդի դեր կստանձնի՝ մենակ թողնելով Թեհրանին: Իսկ դա նշանակում է, որ շատ մեծ է վտանգը, որ Իրանի նկատմամբ ռազմարշավն արագորեն կվերածվի Երրորդ աշխարհամարտիԵվ այս ամենին զուգահեռ, չնայած ռազմական հռետորաբանությանը, շարունակվում են Իրանին բանակցությունների հրավիրելու մասին Վաշինգտոնից եկող կոչերը: Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանի խոսքով. «Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանի հետ կոնֆլիկտի...»: Բանակցելու կոչ է հնչեցրել պետքարտուղարը, անգամ ծայրահեղ իրանատյաց Բոլթոնը եւ այլնՄոտավորապես այս պատկերն է ստացվում: Մեկ-երկու ամիս առաջ ԱՄՆ-ն էլի սրել էր ռազմական հռետորաբանությունը, որը հետո վերածվեց բանակցելու կոչերի: Իրանը մերժեց, թե պատերազմից խոսելով, չեն բանակցում, եւ Վաշինգտոնը գնաց հետագա սրացման ու նոր բանակցային կոչերի: Մոտավորապես երկու-երեք նման փուլ եղավ, որը խոսում է այն բանի օգտին, որ Վաշինգտոնի միակ նպատակն ամեն գնով Իրանի հետ բանակցային սեղանի շուրջ նստելն է: Այդպես եղավ նաեւ Հյուսիսային Կորեայի հետ կապված, ու ի վերջո, նստեցին-խոսեցին, Հս.Կորեան ցույց տվեց, թե ընդառաջ է գնում Վաշինգտոնին, Թրամփի քաղաքական դեմքը մաքրվեց... Ու կարծես Իրանի հետ կապված եւս նույն իրավիճակն է, եւ երեւի ինչ-որ պահի էլի կնստեն բանակցային սեղանի շուրջ, Թեհրանը ցույց կտա, թե ամերիկյան ինչ-որ պահանջների ընդառաջ է գնում, Թրամփի դեմքը կմաքրվի, եւ վերջ: Ի վերջո, Թրամփին դեռ պետք է նաեւ ներամերիկյան հարթակում ցույց տալ արտաքին հաղթանակները, եւ ինչ կա, ցույց կտա, միգուցե նաեւ արցախյան ուղղությամբԿարճ ասած, Իրանի շուրջ պատերազմը մնում է ամենաքիչ հավանականություն ունեցող տարբերակը, եւ այս պարագայում արցախյան գոտում Վաշինգտոնը միգուցե հոգու խորքում ցանկանում է ռազմական ներկայություն, սակայն դրան հասնելու բազում բարդություններն ու վտանգները հաշվի առնելով, հազիվ թե այդ ուղղությամբ լուրջ պայքար ծավալի Մոսկվայի հետ: Առավել եւս, որ դա Մոսկվայի, ասենք նաեւ Թեհրանի համար կենսական խնդիր է, իսկ ահա Վաշինգտոնի համար՝ ընդամենը ռազմավարական, որը միշտ էլ կարելի է փոխարինել այլ ռազմավարական խնդիրներով: Մինչդեռ արցախյան բազմամյա խնդիրն առաջ տանողի դափնիները կարող է եւ Թրամփի համար հրապուրիչ լինեն, թեկուզեւ այդ հարցում Մոսկվայի արված ռազմավարական զիջումների դիմաց:

Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ ՄԽ համանախագահները պաշտոնական ձևաչափով կրկին ներկայացրին քննարկման համար փաստաթղթերը». Մամեդյարով

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА