o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՍԿ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՐՑՐԵԼ Է` ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՌԴ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ»

19.06.2019 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԻՍԿ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՐՑՐԵԼ Է` ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՌԴ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ»

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո՝ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին հունիսի 14-ին հրավիրել են ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խորհուրդ են տվել չխառնվել ներքին գործերին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե չի ողջունում նման հանդիպումները»,- այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, ապա հավելեց. «Այստեղ ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ-որ մեկը նման զրույց ունեցե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա, պաշտոնական այցով լինելով Ռուսաստանում, հանդիպել էր «Նոր Ռուսաստան» ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկիտա Իսաեւի հետ»:

​​​​​​​«Սա պետական կաշառքի ձեւ է». Ռոբերտ Մարգարյանը՝ նոր նախագծի մասին (Տեսանյութ)

Հիշեցնենք, որ Նիկիտա Իսաեւը, որը հայտնի է իր ադրբեջանամետ ելույթներով եւ միշտ հանդես է եկել հայ-ռուսական հարաբերությունները սրողի դերում, այս տարվա հունվարի 25-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում էր Մոսկվայում, հանդիպել է նրա հետ: Այն ժամանակ քաղաքագետ Մ. Հովսեփյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով եւ բացահայտեց ողջ իրողությունը: Քաղաքագետը մասնավորապես նշել էր. «Պարոն Փաշինյանը երեւի թե մոռացել է, որ այլեւս ընդդիմություն չէ, այլ պետության առաջին դեմքն է: Ռուսաստանում հանդիպում եւ ձեռք է սեղմում մի մարդու հետ, ով տարիներ շարունակ ադրբեջանամետ գործունեությամբ է զբաղվել, եւ նրանք հանդիպման ժամանակ որոշել են ստեղծել հայ-ռուսական բանավիճային ակումբ: Հանդիպումը գուցե կարող է նուրբ առնչություն ունենալ այն բանի հետ, որ Փաշինյանը հայտարարել էր, թե կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Պուտինի մամլո խոսնակը հայտարարեց, որ նման հանդիպում պլանավորված չէ...»:

«Թավշյա, ժողովրդական, բայց բռնի իշխանափոխություն էր». Ռոբերտ Մարգարյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА