o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համերգով հարգանքի տուրք մատուցվեց Արաքս Դավթյանի հիշատակին

19.06.2019 16:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Համերգով հարգանքի տուրք մատուցվեց Արաքս Դավթյանի հիշատակին

Երեկ, օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակի հիշատակին նվիրված, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի ունեցավ  համերգ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները, դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, ներկայացրին Արաքս Դավթյանի երկացանկի ստեղծագործություններ: Մասնավորապես, հնչեցին Ստրադելլայի, Պուչինիի, Չայկովսկու, Վիվալդիի, Կանաչյանի, Կոմիտասի և այլ կոմպոզիտորների գործերը:

«Ժողովուրդ»․ Ինչ նամակ է ուղարկել զինվորական դատախազի տեղակալը Արթուր Դավթյանին. նոր բացահայտում

«Այս համերգի մտահղացումն իմը չի եղել, Հայաստանի պետական կամերային նվագախմբինը և Երևանի պետական կամերային երգչախմբինն է: Շատ շնորհակալ եմ այս հրավերի համար: Արաքս Դավթյանն ինձ համար շատ հոգեհարազատ անուն է, և մասնակիցներն էլ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով են այն նվիրում Արաքս Դավթյանի հիշատակին»,-նշեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:

Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանն էլ ընդգծեց, որ անձամբ ճանաչել է Արաքս Դավթյանին, և նրան բնորոշեց որպես բացառիկ և պատրաստակամ անձնավորության, երաժշտության նվիրյալի:

Հավելենք, որ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանը ծնվել է Միլանում, զինվորական օդաչուի ընտանիքում: Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը»:

Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգային դահլիճներում` Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Փարիզի Գավո, Ամստերդամի Կոնցերտ Գեբաու, Տոկիոյի Սենտր Հոլլ և այլն: Համագործակցել է հանրահայտ արտիստներ Շաիի, Ռոժդեստվենսկու, Ֆլորի, Օբրազցովայի, Սինյավսկայայի և այլոց հետ: 

1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2004թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստի և 1979թ.` Գլինկայի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Մահացել է 2010 թ., թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА