o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերաքննիչ դատարանում բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 20-ին

19.06.2019 16:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերաքննիչ դատարանում բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 20-ին

Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը այսօր հետաձգվեց և կշարունակվի հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին: Այսօրվա դատական նիստում վերաքննիչ բողոքներըներկայացրին դատախազական կազմը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժողի ներկայացուցիչը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և քրեական գործի վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Կողմերը պնդեցին իրենց բողոքներում ներկայացված պահանջը՝ նշված որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին։

Ներկայացված բողոքին միացան նաև մարտի 1-ի զոհերի հարազատները, տուժածները։

Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում է. քննվում է նրա գույքի վրա դրված կալանքի հարցը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА