o C     22. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

21.06.2019 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս, Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիներ: Ինչքան էլ զարմանալի լինի, երեւի թե աշնանն արդեն ըմբոշխնելու եք հնարավորություն Երեւանի փողոցներում տեսնել թիվ 1 ահաբեկիչ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ: Դա տեղի է ունեցել, քանզի քրեակատարողական օրենսդրությունում հունիքի սկզբներին կուսակցությունն ու կառավարությունը մտցրեցին մի «փոքրիկ» փոփոխություն: Դրա առնչությամբ «Վետո» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը արձանագրում է. «Շնորհավորում եմ բոլորիդ: Սորոսի հիմնարկը ի վերջո օրենքը փոխել տվեց այնպես, որ ցմահ ազատազրկված մարդասպանները կարողանան բաց ռեժիմի անցնեն, այսինքն դուրս գան բանտերից: Ըստ այս փոփոխության այս տարվա հոկտեմբերին ազատության մեջ կհայտնվի մարդասպան Նաիրի Հունանյանը եւ մարդասպան Մհեր Ենոքյանը: Դզեց, ինչքան մարդասպան կա թող դուրս գան, ձեզ էդ էլ ա քիչ»:

ԶԱՐՄԱՆՔ

ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆՆ էլ ԱԺ ներկայացրեց «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին  օրենքի նախագիծը: Նրա խոսքով. «Առայժմ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարել են ՌԴ-ն եւ Բելառուսը: Համաձայնագրի հիմնական նպատակներն են միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, ՏՏ ոլորտում սպառնալիքներին համազդման կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործողության դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը»: Դե պարզ է, որ այդ համաձայնագիրը պետք է վավերացվի: Սակայն, երբ ԲՀԿ-ական Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք տեղեկատվության արտահոսքի ռիսկեր չկան, Վանեցյանն ասաց. «Բացառում եմ, որ կունենանք որեւէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը»: Սա այն զարմանալի դեպքերից է, երբ ավելի լավ է պարոն Վանեցյանը «բացառելու» մասին լռեր: Եթե բացառող էր, ապա թող բարի լիներ բացառեր իր իսկ հեռախոսազրույցների գաղտնալսումը:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, գիտության համար պատասխանատու է նախարար ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Բայց կարելի է ասել, որ նույնիսկ ամենաանհրաժեշտ նվազագույն հետազոտությունները հարցականի տակ են: Ինչքան էլ զարմանալի լինի, իշխանությունները չեն ցանկանում ֆինանսավորել Սեւանա լճի հետազոտությունը: Այս մասին ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: «Իշխանությունները դա պայմանավորում են նրանով, որ այն ֆինանսավորումը, որ կարող են տարամադրել, միեւնույն է` մեծ չէ (ընդամենը 7 մլն 600 հազար դրամ), եւ դա բավական չէ լճի համալիր հետազոտման համար: Սակայն նման բացատրությունն անհամոզիչ է, քանի որ ինստիտուտը մինչեւ այժմ համագործակցում էր նաեւ ռուսաստանցի գործընկերների հետ, եւ հետազոտությունները շատ հաջող էին: Լճի վիճակի գնահատականը կենսականորեն կարեւոր նշանակություն ունի Սեւանի ամբողջ էկոհամակարգի համար»,- ընդգծել է Ղուկասյանը: Դե ինչ ասես, այդ կարեւոր գործի համար մի քանի միլիոն դրամ չի ճարվում, սակայն չինովնիկների ինքնապարգեւատրման համար միլիարդներ գտնում են:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА