o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆիլադելֆիայի նավահանգստում 16,5 տոննա կոկաին են առգրավել նավից

23.06.2019 14:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆիլադելֆիայի նավահանգստում 16,5 տոննա կոկաին են առգրավել նավից

ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի արեւելյան օկրուգի դատախազությունը հայտնել է Ֆիլադելֆիայի նավահանգստում մոտավորապես 16,5 տոննա կոկաինի առգրավման մասին, որի արժեքը սեւ շուկայում 1 մլրդ դոլարից ավելի է:

ՌԴ-ն արգելել է Վրաստանից 19 տոննա դեղձի ու նեկտարինի ներկրումը

«Դաշնային իշխանությունները մոտավորապես 16,5 տոննա կոկաին են առգրավել Ֆիլադելֆիայի Packer Marine նավահանգստում գտնվող մեծ նավից: Սա առգրավված թմրանյութերի ամենամեծ ծավալն է Փենսիլվանիայի արեւելյան օկրուգի ողջ պատմության ընթացքում»,- ասված է դատախազության Twitter-ում: Նշվում է, որ առգրավված կոկաինի արժեքը սեւ շուկայում կարող էկազմել ավելի քան 1 մլրդ դոլար:

Դատախազության տվյալներով՝ նավի անձնակազմն այժմ ձերբակալված է, նրանց մեղադրանքներ են առաջադրվել: Դատախազությունը միջադեպի հետաքննություն է անցկացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА