o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄ ԵՒ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ

25.06.2019 11:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄ ԵՒ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄ

Պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպման հետ կապված առաջարկի՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ «Ես Նոստրադամուսը չեմ, որ ասեմ, թե երբ է լինելու նոր հանդիպումը։ Սակայն կարող եմ ասել, որ որքան շուտ լինի այն, այնքան ավելի լավ։ Համանախագահները կասեն, թե երբ կլինի հնարավոր նոր հանդիպում անցկացնել»,- ասել է Մամեդյարովը։ Նա մանրամասնել է, որ Հայաստանի ԱԳ նախարարի հետ վաշինգտոնյան վերջին հանդիպումը տեւել է ավելի քան 3 ժամ։

Սիրիայում գրոհայինները 13 անգամ գնդակոծել են կառավարական զորքերի դիրքերը

«Վաշինգտոնյան հանդիպման դրական պահը եղել է այն, որ միջնորդները մեզ տվել են կոնկրետ առաջարկներ՝ քննարկելու համար։ Դրանք նոր թե հին փաստաթղթեր են։ Դրանք մենք քննարկում ենք վերջին 15 տարիների ընթացքում։ Վաշինգտոնում համանախագահներն առաջարկել են զորքերի դուրսբերում եւ խաղաղապահների տեղակայում, սակայն այս հարցի մասին պետք է մտածել»,- ասել է Մամեդյարովը։ Նա նշել է, որ Բաքվի տեսակետն անփոփոխ է՝ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի «ադրբեջանական գրավյալ տարածքներից»։

Ըստ Մամեդյարովի, հիմնական բանակցությունները կարող են սկսվել միայն այն բանից հետո, երբ «հայկական զորքերը դուրս բերվեն գրավյալ տարածքներից»։ Նա նաեւ հավելել է, որ Վաշինգտոնի առաջարկները կքննարկվեն առաջիկա 2-3 ամսվա ընթացքում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА