o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.06.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, դատարանն այսօր հրապարակելու է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ գործով վճիռը: Այն, որ Նիկոլի թավշյա խունտան վախենում է Ռոբերտ Քոչարյանից, նորություն չէ, սակայն զարմանալիորեն հայտնաբերեցինք, որ թավշիստները վախենում են Քոչարյանի գրքից: Օրերս հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվել է գովազդի թույլտվություն տրամադրել Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի համար: Երեւանի քաղաքապետարանը ո՛չ մերժել էր գովազդի թույլտվության տրամադրումը, ո՛չ բավարարել էր այն եւ ո՛չ էլ մատնանշել էր, թե դիմումի թերությունը ինչումն է կայանում: Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որը թույլ է տալիս ենթադրել, որ նույնիսկ այնպիսի հարցը, ինչպիսին գրքի համար գովազդի թույլտվությունն է, քաղաքական շահարկումների պատճառ է դառնում:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ անընդհատ շահարկում է մարտիմեկյան տասը զոհերի հարցը: Ըստ Քոչարյանի` այսօրվա վարչապետն ուղղակի պատասխանատվություն է կրում 2008 թվականի մարտի մեկի մասսայական անկարգությունների համար. «Նա կցանկանար վերաշարադրել պատմությունը, մեղավոր փնտրել այդ իրադարձությունների համար, եւ տվյալ դեպքում իր պատկերացումներով այդ մեղավորը ես եմ»: Բայց նման է, որ թեեւ ժամանակին Նիկոլն ասում էր, որ ժողովրդի դեմ տանկ եւ ավտոմատ չի հանի, սակայն ոստիկանության զորքերի տոնակատարության ժամանակ ասած նրա այն խոսքը, որ ներքին թշնամու դեմ «ձեռքը չի դողա», զարմանալիորեն բերում է այլ եզրակացության: Այսպես, ըստ քաղաքական գործիչ Արամ Հարությունյանի. «Ասելով, որ իրենց ձեռքը չի դողա, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, սպառնում է կրակել, եթե իր հրաժարականի պահանջով ժողովուրդ դուրս գա փողոց: Եթե մարտի մեկին նա սադրեց` լինելով ընդդիմություն, եւ մենք ունեցանք տասը զոհ, ապա որպես իշխանություն` նրա սադրելու հնարավորությունները ավելի մեծ են եւ, հետեւաբար, այս անգամ զոհերի թիվն էապես մեծ է լինելու...»:

ԶԱՐՄԱՆՔ

Եվիհարկե, զարմանալի բաներ հնչեցրեց եւ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ: Նախ, ծիծաղելի էր դիտել նրա «աքլորացումները» ԱԺ ամբիոնից, եւ հետո, ճիշտն ասած, զարմանալի էր, թե ինչու այդքան ջղաձգվեց, երբ ԼՀԿ ներկայացուցիչները խոսելով քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի աշխատանքային թերացումների մասին, օգտագործեցին «այս սիրուն աղջիկը» բառակապակցությունը: Դե ինչ, ով ասի, որ ոչ թե սիրուն է, այլ գեշ է, թող առաջինը քար նետի, սակայն դրանով Ալենի զարմանալի վարքագիծը չավարտվեց: Այսպես, խոսելով վրացական խառը իրավիճակի մասին, նա այսպիսի դարձվածք իրեն թույլ տվեց. «Այնպես չէ, որ նրանք չգիտեին, որ Աբխազիան զավթվել է իրենց ներկայությամբ, կամ Օսիան զավթվել է: Արհեստականորեն քաղաքական օրակարգ ձեւավորվեց, եւ ես չեմ կարծում, որ Վրաստանը սրանից շահեկան վիճակում դուրս կգա»: Այսինքն` նա զարմանալիորեն ռուսներին օկուպանտ անվանեց, մինչդեռ ընդամենը երեք օր անց պետք է հանդիպի նույն ռուսների հետ: Մնում է զարմանքով արձանագրել, որ Ալենը Սաֆարյան Ստյոպիկից հեռու չի գնացել:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА