o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե դու նախկին ես «Քըխ» ե՞ս.«Հրապարակ»

26.06.2019 09:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եթե դու նախկին ես «Քըխ» ե՞ս.«Հրապարակ»

Որքան էլ նոր իշխանությունները փորձում են սահմանազատվել նախկին «թալանչիներից», նրանց թիմը բազում կապեր ունի նախկինների հետ։ Պառլամենտարիզմի պատմության մեջ գրաբարով ուղերձ հղած միակ իմքայլական Գոռ Գեւորգյանն էլ եղել է նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանի օգնականը։ Երկա՞ր եք աշխատել Արամյանի օգնական։ «Ես շատ հպարտ եմ, որ ունեմ ընկերներ, շատ հպարտ եմ, որ նրանց մեջ այնպիսիք, որոնք պետական կառավարման համակարգում ստեղծում են արժեքներ, շատ են»: Այսինքն՝ Արամյանը ստեղծե՞լ է «արժեքներ»։ «Արամյանը փայլուն մասնագետ է, շատ լավ ֆինանսիստ»: Բա ասում են` «թալանչի, մարդակեր» են նախկինները:

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը.

«Ո՞վ է ասում.  Արամյանը նախկին չի, Արամյանը մասնագետ է առաջին հերթին»:  Բա ո՞նց եղավ, որ նախկին ռեժիմից հայտնվեցիք նոր «ռեժիմի» մեջ։ «Ես նախկին ռեժիմի մեջ չեմ եղել. օգնականը, նախ՝ քաղաքական պաշտոն չի, նաեւ` երբեւէ կուսակցական չեմ եղել»: Իսկ եթե այնպես լինի, որ նախկինները վերադառնան, Արամյանն էլ գրաբարա-թումանյանաբար առաջարկ անի Ձեզ` կրկին իր մոտ օգնական աշխատելու, կգնա՞ք: «Տանելով չէ, այլ արժանապատվորեն կամ ինքնակամ, կամ` չես գնում»: Իսկ արդարացվա՞ծ է այդ սահմանագիծը՝ եթե դու նախկին ես, «քըխ» ես։ ««Իմ քայլը» նման սահմանագիծ երբեք չի գծել»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА