o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞.«Ժողովուրդ»

26.06.2019 10:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տիգրան Ավինյանը կառավարություն է կանչել ՔԿ ծառայության պետին. պաշտոնանկություն կլինի՞.«Ժողովուրդ»

Թերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւ զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին:

Նրանք նոր թարմություն կհաղորդեն մեր ներքաղաքական կյանքին. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին

Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաեւ Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, եւ չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի:«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը հաստատեց փոխվարչապետի հետ հանդիպման փաստը եւ նշեց. «Ձեր կողմից նշված հանդիպումը կայացել է: Հանդիպման նախաձեռնողը եղել եմ ես: Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ ծառայության հետ կապված ծրագրեր եւ խնդրել ֆինանսական միջոցների հատկացում», – նշեց նա՝ հավելելով, սակայն, թե հանդիպման ժամանակ հրաժարականի մասին խոսք չի եղել»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА