o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարզվեց ԵԽԽՎ կանոնակարգը դեբիլակայուն չէ

26.06.2019 13:29 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պարզվեց ԵԽԽՎ կանոնակարգը դեբիլակայուն չէ

Ակսօր ԵԽԽՎ-ում կրկին սուր բախումներ են սպասվում Ռուսաստանի պատվիրակության աշխատանքային գործընթացի վերականգնման առումով: Եվ մինչ Ռուսաստանը մի կողմից եւ Ուկրաինան ու Վրաստանը մյուս գտնվում են սուր հակամարտության մեջ, հայերը էլի հայտնվեցին անհարմար վիճկաում: Իսկ անհարմար վիճակը հետեւյալն է, որ ազգիս խորհրդարանի արտաքին  հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կամ, ին չպես դա ասել  ավելի մեղմ, ասենք, դժվար մտածող ու որոշում կայացնող է կամ  պարզապես սուտասան: Երկու դեպքում էլ  այս կերպարը լուրջ ստվեր է գցում հայ ազգի մտավոր կամ բարոյական կերպարի վրա:

Մեր Հայաստանը, որը կեցցե՛ որ վաղը պիտի գար ու պարզվեց՝ դեռ չի եկել. ասեմ, որ չի էլ գալու. Հովհաննես Ազոյանը՝ Փաշինյանին

Փորձենք հասկանալ իրականությունը. իշխող կուսակցության երկու ներկայացուցիչները վերոհիշյալ Ռուբեն Ռուբինյանը ու իր տեղակալ Հովհաննես Իգիթյանը  կողմ չեն քվեարկում Ռուսաստանի պատվիրակության իրավունքների վերականգման համար: Ընդ որում, մեկը մինչ օրս չի էլ բացատրել ինչո՞ւ է բացակայել այդ կարեւորագույն քվեարկության ժամանակ, ինչն, ի դեպ, հավասար է դեմ քվեարկելուն, իսկ մյուսը` հայտարարում է, որ սխալմամբ է դեմ քվեարկել: Իհարկե, քիչ հավատալու է, որ երկրի պատվիրակության  ղեկավարը կարեւորագույն հարցի ժամանակ  չի կարող  տարբերել կողմ կոճակը դեմ կոճակից: Հուսով ենք, որ, այնուամենայիվ, ինչքան էլ Ռուբինյանը քյալո-մայլո լինի, իր մտավոր կարողությունները թույլ են տալիս տարբերել երկու կոճկաները իրարից: Սակայն անգամ եթե ընդունենք, որ նա սխալվել է, ապա հարց է ծագում. ինչո՞ւ անմիջապես հայտարարություն չի արել, այլ դրա մասին խոսել է միայն հաջորդ օրվա առավոտյան: Կրկին անգամ  մտածել, որ Ռուբինյանը ոչ միայն սխալվել է, այլ չի էլ հասկացել, որ սխալվել է եւ այդ  իրականությունը գիտակցելու համար նրան անհրաժեշտ էր մի ամբողջ գիշեր մտածել,  էլ ավելի է ծիծաղելի դարձնում Ռուբինյանի առանց այդ էլ ուրախ կերպարը: Ի դեպ, պարզվեց, որ ԵԽԽՎ կանոնակարգը դեբիլակայուն չէ: Այսինքն` ԵԽԽՎ-ում ոչ մեկի մտքով երբեք չէր կարող անցնել, որ ԵԽԽՎ անդամը կարող է շփոթել կոճակը եւ նախատեսված չէ այդպիսի շփոթության դեպքում քվեարկության արդյունքների վերաձեւակերպում: Մի խոսքով,  ակնհայտ է, որ քայլոների երկու ներկայացուցիչները պատահական չէ, որ ռուսներին կողմ չեն քվեարկել: Հետեւաբար հարց է ծագում. նրանք դա արել են  Նիկոլի  հանձնարարությա՞մբ, թե՞ ինքնագլուխ:

Եթե կատարել են Նիկոլի հանձնարարականը, ապա կա վարկած, որ  Նիկոլը դրանով ցույց էր տալիս իր արեւմտյան հովանավորներին, որ նվիրված է իրենց եւ կարող է գործով ապացուցել դա: Բացի այդ, անմիջապես  այդ խայտառակ քվեարկությունից առաջ. բնականաբար, ոչ առանց Նիկոլի հանձնարարականի եծ աղմուկ էր բարձրացել Հայաստանում ՌԴ դեպսանի շուրջ` կապված վերջինիս Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման առնչությամբ: Չի բացառվում, որ Նիկոլը նաեւ փորձում էր այդ առումով «մուռ» հանել ռուսներից: Սակայն,  երբ հասկացավ, որ դա կարող է ծանր նստել իր վրա սկսեց իր համար սովորական  գավառական «կրուտիտները», թե սխալվել ենք, այնպես չենք հասկացել, այսպես չեն ասել, այսպիսի խոստում չենք տվել եւ յյալն:

Երկրորդ տարբերակն այն է, որ Ռուբինյանը եւ Իգիթյանը չեն կատարել Նիկոլի հանձնարականը եւ ինքնագլուխ քայլեր են կատարել, որից հետո Նիկոլի  ջղայնությունը մեղմելու համար մեկը սկսեց ձեւանալ հիմար, իսկ մյուսը հավանաբար կհայտարարի, որ վատառողջ էր: Այս դեպքում, եթե Ռուբինյանն  ու իգիթյանը դուրս են գալիս Նիկոլի հանձնարարականից, ապա դրա համար պետք է ունենային  շատ լուրջ պատճառներ եւ հանձնարարականներ այլ կենտրոնից: Հարց է ծագում, թե ո՞րն է այդ մյուս կենտրոնը, որը ավելի հզոր է, քան Նիկոլը: Այստեղ թելերը տանում են ուղիղ դեպի Լեւոն Տեր-Պաետրոսյանը եւ իրավիճականը հասկանալու համար պետք է իմանան, թե ով են իրականում Ռուբիյնանն ու Իգիթյանը: Ռուբեն Ռուբինյանը` Կարապետ Ռուբինյանի որդին է: Կարապետ Ռուբինյանը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենավստահելի մարդկանցից մեկը: Նա որոշ ժամանակ ղեկավարել է ՀՀՇ-ն: Ժամանակին մամուլը հանդես էր եկել բազմաթիվ եւ լայնածավալ հրապարակումներով, որտեղ ապացուցվում էր, որ Կարապետ Ռուբինյանը կազմակերպել եւ իրականացրել էր 1990 թվականի մայիսի 27-ի Երեւանի կայարանում  արյունալի սադրանքը: Այդ օրը Կարապետ Ռուբինյանի հավաստաիացումներից հետո, որ ռուսները պատրաստ են առանց դիմադրության ՀՀՇ-ին տալ զենք ՀՀՇ-ի ջոկատը կայարանում հարձակվում է սովետական զինվորականների վրա: Վերջիններս պաշտպանվում են, արդյունքում` ՀՀՇ-ի ջոկատի 6 անդամներ զոհվում են: Այնուհետեւ Սովետաշենից դեպի Երեւան է գալիս  զինվորական տեխնիկայի շարասյուն, որի առաջը փորձում են փակել ՀՀԿ-ի անկախության բանակի  տղաները, որոնցից երկու հոգի նույնպես զոհվում են: Շարասյան առաջխաղացումը մի կերպ կագնեցնում է այն օրերին Երեւանի քաղաքապետ Արտաշես Գեղամյանը: Զոհեր կային նաեւ սովետական ժամկետային զինծառայողների մեջ: Ահա այսպիսի  գենոֆոնդ ունի Ռուբեն Ռուբինյանը:

Ինչ վերաբերվում է Հովիկ Իգիթյանին, ապա սա նույնպես կառկառուն ՀՀՇ-ական էր: 1990-95թթ. ղեկավարում էր Գերագույն սովետի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենանվիրված մարդկանցից  մեկն էր: Ամբողջ քաղաքական կյանքի ընթացքում կապված էր արեւմտյան տարբեր շրջանակների հետ:

Այսքանից հետո պարզ է, որ վերոհիշյալ երկու անձինք` ա) չեն կարող լինել ռուսամետ, բ) ուղիղ ենթարկվում են Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Մեր վերլուծությունից  կարելի է եզրակացնել, որ եթե  քայլոները ԵԽԽՎ-ում գործում էին ոչ թե Նիկոլի ուղիղ հանձնարարականի ներքո, ապա Նիկոլի քաղքական թիմը ու հատկապես խմբակցությունը լուրջ ճաքեր է տալիս դուրս գալով վոժդի ենթակայությունից: Եվ եթե իսկապես  Ռուբինյանը ու Իգիթյանը գործել են Նիկոլի հանձնարականին հակառակ, պա վերջինս պետք է որ լուրջ կազմակերպչկան հետեւություններ անի եւ վերականգնի իր վերահսկողությունը ԱԺ արտաքին հանձնաժողովի նկատմամբ: Այսինքն` եթե մոտ օրերս Ռուբինյայն ու Իգիթյանը չազատվեն  ԱԺ վերոհիշյալ հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոններից, ապա կարելի է մտածել, որ կա՛մ իրենք իսկապես կատարում էին Նիկոլի հակառուսական հանձնարականը, կա՛մ էլ Նիկոլը ո՞վ դառավ, որ դուրս գա Լեւոն Տեր-Պեռտրոսդյանի դեմ: Եվ այստեղ կարող է Լեւոնը Նիկոլին ասել` «հանգիստ նստի տեղդ»:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА