o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ նախագահ է Հրայր Թովմասյանը. «Լուսավոր Հայաստան»

26.06.2019 15:37 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՍԴ նախագահ է Հրայր Թովմասյանը. «Լուսավոր Հայաստան»

տական մեկնաբանություն մեզ համար անընդունելի է:

Հունիսի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներին այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի շուրջ սկանդալը:

​​​​​​​«Դատարանը դարձել է Նիկոլի խմբագրությունը». Վահան Բաբայան

Նա նկատեց, որ չնայած Վահե Գրիգորյանի հայտարարությանը, տվյալ հարցում իրական փոփոխություններ չեն կատարվել:

Պատգամավորն ընդգծեց, որ մեկ մարդը չի կարող պետությունում իրավունքի աղբյուր լինել եւ որոշել, թե ինչպիսին պետք է լինեն սահմանադրական բարեփոխումները, որոնցով քաղաքացիները պետք է հետագայում ապրեն:

Իր հերթին «Լուսավոր Հայաստանից» մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Սիմոնյանը նշեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր ընտրվել օրենսդրական ակտերին համապատասխան, որոնք կարող են բողոքարկվել վարչականա դատարանում:

«Եթե Վահե Գրիգորյանը կարծում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, ապա կարող է դիմել Վարչական դատարան եւ դրանք այնտեղ վիճարկել», - պարզաբանմեց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում ընտրել էր Վահե Գրիգորյանին, որը հունիսի 20-ին երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ է գնում նախագահի լիազորություններով: Դա հասարակությունում ոչ միանշանակ արձագանք եւ կոշտ քննադատություն էր առաջացրել ընդդիմության կողմից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА