o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատահական չէր, որ դեպքերից երկու օր առաջ ասիախաչատրյանները Հայաստանից հասել էին Թիֆլիս» (Տեսանյութ)

26.06.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պատահական չէր, որ դեպքերից երկու օր առաջ  ասիախաչատրյանները Հայաստանից հասել էին Թիֆլիս» (Տեսանյութ)

Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, մեղմ ասած, հուսադրող չեն: Հանրության ուշադրության կենտրոնում են վերջին օրերին հարեւան Վրաստանում տեղի ունեցող դեպքերը: Ստեղծված իրավիճակի, մեզ վրա հնարավոր հետեւանքների մասին էլ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ջավախքահայ հասարական-քաղաքական գործիչ, «Կամք» նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Առնական հայ զինվորն այսօր փոխարինվել է թուրքի փեշով եսիմ ումո՞վ». Ծովինար Կոստանյան

«ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ԻՆՔՆԱԲՈՒԽ ԼԻՆԵԼ»

– Պարոն Չախալյան, Վրաստանում տեղի ունեցան զանգվածային ակցիաներ, եւ այսօր էլ դեռ իրավիճակը լարված է: Ի՞նչ կասեք այս մասին:

Իրավիճակը բավական մտահոգիչ է: Վրաստանը ոչ միայն մեր հարեւանն է, այլեւ մեր բնական դաշնակիցն է: Ինչպես գիտեք, տարածաշրջանում միայն Վրաստանն է, որ քրիստոնյա ժողովուրդ ունի` վրացիները, նաեւ գաղտնիք չէ, որ մեր միակ ճանապարհն է անցնում այնտեղից: Ավելին` կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր զարկերակն այդտեղից է անցնում: Հետեւաբար մենք ցանկանում ենք, որ միմիայն խաղաղություն տիրի Վրաստանում, եւ կայունություն լինի: Ուստի` կոչ ենք անում բոլոր այն ուժերին, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը, թող Վրաստանից հեռու խաղան:

21-րդ դարի թավջութակի իրական դեսպանը՝ երեւանյան բեմում

Իսկ ովքե՞ր են այդ ուժերը...

Միանշանակ ասել չի կարելի, բայց ինչքան էլ ոմանք փորձում են սա ներկայացնել ինքնաբուխ ակցիա, մենք տեսնում ենք, որ այն դեռ օրեր առաջ էր կազմակերպված: Այսպես ասած` սորոսական թեւի ներկայացուցիչներ ե՛ւ Հայաստանից էին Թիֆլիս գնացել, ե՛ւ Ադրբեջանից: Իհարկե, սորոսական գրասենյակ պաշտոնապես Ադրբեջանում չի գործում, բայց այնտեղ էլ իրենք իրենց ազդեցության գործակալներն ունեն: Այնպես որ, չէին կարող ուղղակի ինքնաբուխ լինել այդ ակցիաները: Թե կոնկրետ ով է կազմակերպել, վստահ չենք կարող ասել, բայց կարող ենք ենթադրել` ում է պետք, որպեսզի Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվեն, մանավանդ, որ, ինչպես գիտեք, այդ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն: Հազար ու մի խնդիրներ կան` սկսած նրանից, որ Վրաստանում ՌԴ-ն դեսպանություն չունի: Այս վերջին տարիներին քիչ-քիչ փորձ է արվել հարթել իրավիճակը, այսինքն` ավիաչվերթները վերականգնել, վրացական գինիներ էին սկսել ռուսական շուկա գնալ, ռուս զբոսաշրջիկներն էին սկսել այցելել Վրաստան, արդեն խոսակցություն կար, որ նաեւ Վրաստանի քաղաքացիները ՌԴ կարող է հնարավորություն ունենային գնալ` առանց վիզայի, դրանք պետք է հանվեն, քանի որ վիզա ստանալը շատ բարդ գործընթաց է: Մի խոսքով` բավականին դրական ընթացք կար, բայց մի օրվա մեջ հարաբերությունները շատ արագ լարվեցին, եւ նորից շատ մեծ հակառուսական տրամադրություններ բարձրացան Վրաստանում:

​​​​​​​«Ձերը յուբկեն ա, մերը՝ ուխտի գնալը, ձերը սորոսն ա, մերը՝ հերոսը». Էդուարդ Շարմազանով

«ՋԱՎԱԽՔԸ ՉԻ ՓՈՐՁՈՒՄ «ԿՐԱԿԻ ՎՐԱ ՅՈՒՂ ԼՑՆԵԼ»

– Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստեց Վրաստանի ԱԺ նախագահի աթոռին: Բայց իրականում սա՞ էր զանգվածային ակցիաների հիմնական պատճառը:

Գիտեք, Ասյա Խաչատրյանը (նկատի ունի ադրբեջանասիրություն քարոզող հայտնի կապտամազին, - հեղինակ) երկու օր առաջ չէր գնա հասներ Թիֆլիս, որովհետեւ երկու օր հետո ռուս պատգամավորը պետք է նստեր ԱԺ նախագահի աթոռին, եւ ինքնաբուխ փորձեին գրավել Վրաստանի պառլամենտը: Ավելին ասեմ` չեմ ուզում անուններ տալ, բայց մի շարք ասիախաչատրյաններ Հայաստանից հասել էին Թիֆլիս: Հետեւաբար, չեմ կարծում, որ սա էր բուն պատճառը: Ըստ իս, սա կանխավ մտածված սադրանք էր, որը, ափսոս, չկարողացան կանխել Վրաստանի իշխանությունները:

​​​​​​​«Պետականությունը հզորանում է իր ժողովրդով...». ԱԺ փոխնախագահ

Ի՞նչ տրամադրություն կա ջավախահայերի շրջանում:

Բացարձակապես Ջավախքը կայուն է: Ջավախքը չի փորձում խառնվել, «կրակի վրա յուղ լցնել», ինչպես իրենց հայտարարությամբ «Սասնա ծռերը» փորձեցին մեկնաբանել: Ընդհանրապես անհասկանալի էր «Սասնա ծռերի» հայտարարությունը, թե կոչ են անում ջավախահայությանը զուսպ մնալ, չմասնակցել, ռուսական «ծուղակը» չընկնել, դե ձեռքի հետ էլ ջավախահայությանը դիտարկում են ռուսամետության դաշտում: Այսինքն` շատ սահուն կերպով փորձում են լեգիտիմացնել տարիներ շարունակ Սահակաշվիլու կողմից ջավախահայությանը հնչող մեղադրանքները:

​​​​​​​«Դատարանը դարձել է Նիկոլի խմբագրությունը». Վահան Բաբայան

Ձեր կարծիքով` սրանով ո՞ւմ ջրաղացին էին փորձում ջուր լցնել «Սասնա ծռերը»:

Սա պետք է իրենց հարցնել, բայց միանշանակ կրկնում եմ` Ջավախքում կայուն են, ջավախահայության շրջանում անգամ ակցիաներին մասնակցելու փորձ անգամ չի եղել: Այդ ամենին ընդամենը մեկ-երկու հայ է մասնակցել, որոնք բացարձակապ կապ չունեն ջավախահայության հետ: Ջավախահայությունը սրանից շատ ավելի ծանր վիճակներում է կարողացել շատ ճիշտ իր քաղաքացիական դիրքորոշումը պահել եւ չնպաստել Վրաստանի անկայունացման որեւիցե մի գործընթացի, եւ վստահ եմ, որ ապագայում էլ չի մասնակցելու: Եվ հիմա կանգնել եւ ջավախահայությանը նման կոչ անել, բացարձակապես անընդունելի եմ համարում: Մյուս կողմից էլ, «Սասնա ծռերն» իր հարցերը Հայաստանում լուծե՞լ են, որ հիմա էլ ջավախահայության հարցերն է լուծում: Լուրջ չէ: Եթե այս մասին անդրադառնայի Ֆեյսբուքում, մի հատ սմայլիկ կդնեի ու վերջ:

Սորոսի գրանտներով են հավաքագրվել ՊՊԾ գունդ մտած եւ 3 ոստիկանների սպանած «Սասնա ծռերը». Մալյան

«ՔԹՆԵՐԻՍ ՏԱԿ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱ»

– Ի դեպ, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլու մասին. նա շատ ոգեւորված էր Վրաստանում տեղի ունեցող դեպքերով եւ հայտարարում էր, թե սա շարունակությունն է Հայաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

Սահակաշվիլին ինքն իր կերպարով շատ մեջընկան տիպ է: Կապ չունի` իր կարիքն ունե՞ն, թե` ոչ, իրեն հրավիրում են, թե` ոչ, նա մեջ է ընկնում: Դրանից  ելնելով` չգիտեմ, ինքն ունեցե՞լ է մասնակցություն այս ամենին, թե` ուղղակի այս դեպքերը եղել են, ինքն էլ առիթից օգտվում է, իրեն մեջ է գցում: Ինչեւէ, միանշանակ հստակ է, որ ինչ որ եղավ, այս ամենից Վրաստանը տուժեց: Եվ ես չեմ կարող հասկանալ որեւիցե մի քաղաքական գործչի, ով ուրախանում է մի գործընթացից, երբ սեփական երկիրը տուժում է: Ցավոք, փոքր ազգերի հիմնական խնդիրը սա է, որ քաղաքական գործիչների մեծամասնությունը պետականամետ զգացողություն չունի: Կարեւորն իրենց աթոռը լինի, թքած, թե պետությունը վարի չի գնա: Այս նույն տրամաբանությամբ` Սահակաշվիլին ուրախանում է, նա կուրախանար նաեւ, երբ այս լարվածությունն էլ ավելի թեժանար, երբ, ասենք, զոհվածների թիվը ոչ թե մեկ լիներ, այլ մի քանի տասնյակ:

«Ինչքան նեղն են ընկել, որ ստիպված դիմում են ստոր քայլերի». Վահագն Չախալյան (Տեսանյութ)

Տարածաշրջանում մի կողմից` Իրանում է լարված վիճակ, մյուս կողմում` Վրաստանում, Հայաստանում դեռ զբաղված են ներքին հաշվեհարդարներով, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը բավականին ուժեղանում է թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանի սահմանին: Այս առումով ի՞նչ վտանգներ եք տեսնում, եւ ինչպե՞ս պետք է դիմակայենք:

Ինքս էլ շատ մտահոգ եմ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներով: Օրերս «Կամքը» հայտարարություն տարածեց` համախմբման, ինչը հենց այս վտանգները հաշվի առնելով էինք արել: Ամեն դեպքում, մենք հավատում ենք, որ պարտավոր ենք համախմբվել` անկախ մեր քաղաքական ճաշակից, անկախ մեր կրոնական պատկանելությունից: Այդ սեւերի եւ սպիտակների բաժանելու պրոցեսը շատ վտանգավոր է մեր պետականության համար, եւ արդեն կապ չունի` դու սեւերից ես, թե սպիտակներից: Եթե արդեն դու այդ բաժանարար գծերի մեջ ես մտել ու խաղում ես, արդեն քո պետությանը վտանգավոր գործընթացի մեջ ես ներքաշում: Այս առումով անընդունելի են ե՛ւ սեւերը, ե՛ւ սպիտակները: Մենք բոլորս սեւ ենք, սպիտակ ենք, բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, եւ Հայաստանի պետական շահը մեզ համար առաջին տեղում է: Դատաարտելի են ոչ միայն այդ բաժանարար գծերը, այլ դրանք ավելի խորացնելը եւ կապ չունի, թե կողմերից որ մեկն է դա անում: Դրա համար օր առաջ մենք պետք է համախմբվենք, միանշանակ այսօր տարածաշրջանում վիճակը շատ բարդ է, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արցախյան ճակատում կուտակումներ կան, ինչպես նշեցիք, զորավարժություններ են տեղի են ունենում` կես տարվա ընթացքում արդեն 13-րդն է տեղի ունեցել: Այս պարագայում մեր ռեսուրսը վատնենք, մեկս մեկիս դեմ պայքարելով, ոչնչացնելով, բավականին անհեռանկար պահվածք է եւ, ցավոք, այդ մոտեցման համար տուժելու է ոչ միայն այդ պահվածքը դրսեւորողները, այլ բոլորս: Մենք դրան դեմ ենք եւ կոչ ենք անում համախմբման: Այո՛, քաղաքական քննադատություն պետք է լինի, պետք է երեւույթները քննադատել, ողջունել, բայց քթներիս տակ պատերազմ կա...

«Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը». Խոսրով Հարությունյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА