o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՇԱՏ ԴԱԺԱՆ ՕՐԵՐ»

26.06.2019 20:40 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍԿՍՎՈՒՄ ԵՆ ՇԱՏ ԴԱԺԱՆ ՕՐԵՐ»

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ երկու անգամ դիմել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին` հրաժարականի համար: Թե ինչու, նա մանրամասներ ներկայացրեց.

«Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն

Հիմա դեպքեր են զարգանում այն արագությամբ եւ ոչ մեզ համար ցանկալի ուղղվածությամբ, որ հանդուրժել այս ամենն անհնար է, եւ ես այս վերջին հանդիպման ժամանակ խնդրել, հորդորել եմ` հնարավորություն տալ, որ ես ավելի ազատ կարգավիճակ ունենամ, այն է` ազատվեմ աշխատանքից այն պայմանով, որ մեր հարաբերությունները մնալու են նույնը: Պաշտոնից ազատվելուց հետո ինքս այլեւս բարոյապես կաշկանդված չեմ լինի գործելու համար: Հայաստանի այն պաշտոնյաները, որոնք այդքան մտահոգ էին, արդեն հանգիստ կլինեն... Իրենց համար սկսվում են շատ դաժան օրեր, կնախանձեն եւ գուցե հորդորեն Բակո Սահակյանին, որ ինձ նորից հրավիրի Արցախ: Հավատացեք, որ մինչեւ Հայաստանում չկատարենք այն խնդիրը, որ պարտավոր ենք կատարել, Արցախը վտանգված է:

Ինչի՞ համար ժպտամ... օրեցօր դատարկվող Հայաստանի՞, Արցախում ամեն րոպե սպասվող պատերազմի պայթյունի՞, օրվա հացի կարոտ մարդկանց բանակն ընդարձակվելու՞...

Պարոն Իսագուլյան, կարծում եք` Հայաստան-Արցախ ներքին հակասություններն այսօր էլ դեռ առկա՞ են:

Հայաստան-Արցախ հարաբերություններում ավելի վատ վիճակ, քանի հիմա է, երբեք չի եղել: Ո՞վ է տեսել` երկրի թիվ մեկ ղեկավարը խռովի երեխու նման, այս տարի մայիսի 9-ին Արցախ այցելելուց հետո շփում չլինի երկու երկրների ղեկավարների միջեւ: Հիմա կարող է հայտարարեն, որ եղել է, բայց ես հո շատ լավ գիտեմ` ինչ է եղել: Կամ` եթե դու հայտարարում ես` Արցախն անկախ է, Արցախն ինքնուրույն է, Արցախը միայն ինքը պետք է բանակցի, այդ ի՞նչ միջամտություններ են Արցախի ներսում: Վերջին տարիներին, հատկապես` ապրիլյան պատերազմից հետո, Արցախում ստեղծվել էր մի վիճակ, երբ այն հանդես էր գալիս` որպես մեկ ընդհանրական թիմ, որն այսօր չկա: Արդեն «թայֆեք», տարբեր թիմեր, տարբեր կլաններ են ձեւավորվում, եւ այդ բոլորն ուղղորդվում է Հայաստանից: Այսօր գերխնդիր պիտի համարել Արցախն ու Արցախի անվտանգությունը, մինչդեռ շատերը զբաղված են սենսացիաներով: Թե Վահե Գրիգորյանը (իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակած ՍԴ անդամին նկատի ունի, - հեղինակ) ինչ կլինի, ինչ չի լինի, բացարձակ հետաքրքիր չի այս ազգին, Արցախը ՀՀ անվտանգության գլխավոր նախապայմանն է:

Հարցվածների 71.93 %-ի կարծիքով՝ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում. սոցհարցում

Կարծում եք` այս ամենը չե՞ն գիտակցում Հայաստանում:

Հայաստանում ի՞նչ են անում` հերոսներ են դատում, Մանվել Գրիգորյանին ամեն կերպով ստորացնել` միայն թուրքը կարող էր անել: Մեղավո՞ր է` պատժե՛ք. չնայած էդ սցենարը, որ սարքեցին... Միլիարդներից էիք խոսում, դե գտե՛ք, ցո՛ւյց տվեք: Հիմա էլ արդեն սովորել են` մեկն իրեն վարչապետ է հռչակում, մյուսը` ՍԴ նախագահ, սեռական փոքրամասնություններով, տրանսգենդերներով ու սորոսականներով են լցնում երկիրը: Նախագահ ունենք` ինչի՞ է նման... Սահմանադրության պահապան է կոչվում... Ես ամաչում եմ, որ ինձ դաս է տվել, որ Արցախի առաջին այցի ժամանակ միասին ենք եղել: Պարո՛ն Սարգսյան, ամո՛թ է, գոնե Վահե Գրիգորյանի ասածներին արձագանքեք, ձեր նշանակածն է, ձեր առաջարկածն է:

«Եթե բանաձև անցկացնեք, որով Արցախը կվերադառնա բանակցային սեղան, ես live կմտնեմ, կասեմ՝ ապրեք, տղերք, հալալ է»․ Արմեն Աշոտյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА