o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՆԽԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ»

26.06.2019 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՆԽԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՑԱՆԿԱՑԱԾ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆ»

Իրավունքի զրուցակիցն է ՊԲ հարավային մարտական հենակետերի պատասխանատու, փոխգնդապետ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

«Հրապարակ». Արցախի ԱԺ նախագահը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել. նա դրական ազդակներ է ստա­ցել ՀՀ իշխանություններից

Վերջին օրերին շատ է խոսվում սահմանային լարվածության աճի մասին: Ի՞նչ կասեք այս առումով:

- Այո, սահմանին եղել է լարվածություն, կրակոցներ, բայց այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, եւ մեր մարտական հերթապահությունը, մեր զինվորները պատրաստ են կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն ու սադրանք:

- Ապրիլյան քառօրյային եւս բոլորը պատրաստ էին, սակայն թշնամին մեզ հանկարծակիի բերեց: Նման  սցենար դուք կանխատեսո՞ւմ եք եւ ի՞նչ դասեր քաղեցիք այդ պատերազմից:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

- Ապրիլյան քառօրյայից անձնակազմը ձեռք է բերել լուրջ փորձ: Մեր զորամասը մասնակցել է մարտական գործողություններին, մենք՝ սպայական ու հրամանատարական կազմը տեսանք, թե ինչ բացթողումներ կան եւ դրանց ուղղությամբ ահռելի աշխատանքներ են կատարված՝ սկսած ինժեներական եւ անձնակազմի պատրաստման աշխատանքներից: Այո, եղել են բացթողումներ այդ ժամանակ, իսկ հիմա չի կարող նման բացթողում լինել, եթե հանկարծակի մարտական գործողություններ սկսվեն:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

- Պարոն Մարտիրոսյան, իսկ ի՞նչ բացթողումներ կային, որոնք հիմա շտկվել են:

- Դա կապված է  անձնակազմի գործողությունների հետ, որի մասին չեմ ցանկանում շատ խոսել:

- Դիրքերի ամրության հետ կապված ի՞նչ աշխատանքներ են տարվել 2016-ից հետո:

- Դիրքերում ինժեներական աշխատանքներ են կատարվել, որի շնորհիվ ամրացվել է անձնակազմի անվտանգությունը, տեղադրվել են տեսադիտարկման  համակարգեր: Բոլոր մարտական դիրքերում ունենք խմելու ջուր, եւ կառուցվել են բաղնիքներ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

- Հակառակորդի ուժերն ինչպե՞ս եք գնահատում:

- Որքան էլ ուժեղ ցույց տան, բոլորս էլ գիտենք, որ մեզանից թույլ են: Որքան էլ թե՛ սպառազինությամբ, թե՛ անձնակազմի առումով ավելի շատ լինեն, միեւնույնն է՝  ցածր է նրանց մարտական ոգին, իսկ մերը շատ բարձր է, որի համար մենք հասնում ենք հաջողության:

- Իսկ սպառազինության առումով մենք շա՞տ ենք զիջում Ադրբեջանին:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

- Ո՛չ, մենք որեւէ բանով չենք զիջում հակառակորդին:

- Պարոն Մարտիրոսյան, հատկապես քառօրյայից հետո շատ խոսվեց, որ մեզ մոտ հիմնականում զոհվել են շարքային զինծառայողներ, իսկ հակառակորդի մոտ՝ վարձկաններ:

- Այո, դա այդպես է, իրենց մոտ զոհվել են ավելի շատ պայմանագրային եւ տարիքով ծառայողներ, իսկ մեզ՝ մոտ 18 տարեկաններ եւ հրամանատարական անձնակազմից:

- Եթե հիմա կրկնվի նույն սցենարը...

Եղանակը Հայաստանում և Արցախում

- Մեր անձնակազմը պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության:

- Հայտնի է, որ Նախիջեւանում թշնամին չեզոք գոտում առաջ է եկել: Շատերը ասում են, որ եթե սկսվի լայնածավալ ռազմական գործողություններ, թշնամին, ամենայն հավանականությամբ, կսկսի խափանել դեպի Սյունիք եւ Արցախ տանող կոմունիկացիաները: Համամի՞տ եք այդ տեսակետի հետ, խնդիր տեսնո՞ւմ եք:

- Ինձ չի թվում, որ եթե իրենք չեզոք գոտուց առաջ են եկել ու դիրքավորվել, դրանով ինչ-որ եղանակ կփոխվի: Նրանք պարզապես ուզում են իրենց ժողովրդին ցույց տալ, որ ինչ որ հատված են գրավել, վերցրել կամ առաջ գնացել, բայց որեւէ վտանգավոր բան չեմ տեսնում:

«Հրապարակ». ՀՅԴ-ն Արցախի նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА