o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կասկածելի է, որ դանակահարողին ստորագրությամբ բաց են թողել». նոր մանրամասներ (Տեսանյութ)

26.06.2019 17:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կասկածելի է, որ դանակահարողին ստորագրությամբ բաց են թողել». նոր մանրամասներ (Տեսանյութ)

Օրը ցերեկով` հունիսի 25-ին, Երեւանի կենտրոնում դանակահարել էին Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին, իսկ ոստիկանությունը դանակահարողին ստորագրությամբ ազատ է արձակել: Տեղի ունեցածի մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ պատմեց դանակահարված Արմեն Ամիրջանյանի կինը` 4news.am լրատվական կայքի խմբագիր եւ սեփականատիր ԼԻԼԻԹ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ:

Ժողովրդավարության բաստիոնի կոմենդանտի գաղտնի ելույթի տեքստը. Արմեն Աշոտյան

«Դեպքի մասին իմացել եմ երեկոյան ժամը` 19:00-ի կողմերը, ամուսինս մեքենայով կանգնած է եղել Ամիրյան փողոցի բակերից մեկում եւ մարդ է սպասել, որին պետք է փաստաթղթեր փոխանցեր: Այդ ընթացքում մոտենում է մի մեքենա, արագ կանգնում է ամուսնուս մեքենայի կողքին եւ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցնում ամուսնուս հասցեին: Ամուսինս դուրս է գալիս, որպեսզի պատասխան պահանջի, թե «ինչու ես դու ինձ անիմաստ տեղը, չես ճանաչում, հայհոյում ես, եթե անգամ սխալ եմ կանգնել, նորմալ ասա»: Իհարկե, մեքենան սխալ կանգնած չի լինում, եւ տվյալ անձը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ամուսնուս հասցեին, եւ անմիջապես դանակը մեքենայից հանում է եւ միտումնավոր կոկորդի մոտ բերում: Ամուսինս հասցնում է թեւով բռնել դանակը, որպեսզի իր կոկորդը չվնասի, եւ ձեռքով հրել մեքենայի դուռը, որ ավելի առաջ չգա: Դրա հետեւանքով վնասում է թեւը, իսկ դանակահարողն անմիջապես դիմում է փախուստի: Հեռախոսը վնասված է լինում, բայց ամուսինս հասցնում է, մինչեւ շտապօգնության մեքենայի գալն արագ զանգահարում է ընկերոջը, որն էլ փաստաբանի հետ արագ նրան հասցնում է հիվանդանոց, որտեղ ամուսնուս բժշկական միջամտություն են ցույց տալիս, եւ բժիշկը տուն է ուղարկում», - պատմեց Լ. Հովակիմյանը:

Սակայն, վիրահատությունից հետո` երեկոյան` ժամը` 22:00-ի կողմերըմ Արմեն Ամիջանյանի ինքնազգացողությունը վատանում է եւ կինը զանգահարում է բժշկին. «Բժշկից պահանջեցի բացատրություն, թե ինչ հիմքով եք ամուսնուս ուղարկել տուն, երբ ժամեր առաջ բժշկական միջամտություն է տեղի ունեցել: Պատճառաբանեց, որ հիվանդը ցանկացավ գնալ տուն: Ասացի, որ այդուհանդերձ, բժիշկը պարտավոր էր ստորագրությամբ միայն հիվանդին բաց թողնել, որտեղ նշված կլիներ, որ ինքն առաջարկել է մնալ, հիվանդը չի համաձայնել: Միգուցե հիվանդը շոկային ազդեցության տակ է եղել եւ չի հասկացել ինչ է անում: Ինչեւէ, ամբողջ գիշեր չենք քնել, նշանակված էր անտիբյոտիկներ, խմել է, մի կերպ ցավը փորձել ենք մեղմել: Իսկ առավոտյան ժամը` 10:00-ին նշանակված էր դատական քննություն: Դատական բժշկի հետ հանդիպումից հետո` ամուսինս պետք է գնար վիրակապը փոխելու: Եվ բժիշկը շատ տարօրինակ ձեւով է խոսել նրա հետ` ասելով, թե «դու սաչկավատ ես անում, դու չես կարող ջերմություն ունենալ»: Շատ կասկածելի է, որ բժիշկը նման կերպ է խոսում եւ կասկածելի է նաեւ, որ դանակահարողին, թույլ տվեք հանցագործ անվանել այդ մարդուն, ստորագրությամբ բաց է թողնվել: Ստացվում է, որ պլաստմասե շշով մեկի գլխին խփելու համար գործ է հարուցվում, իսկ դանակահարողին ստորագրությամբ բաց են թողնում: Ամեն դեպքում, չեմ ուզում քաղաքականացնել, քանի որ դեռ ոչ մի բան պարզ չէ, շոկային վիճակի մեջ ենք, բայց այս ամենը հետեւանքն է քաղաքական գռեհիկ մթնոլորտի, ֆեյսբուքյան հայհոյանքների»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում. 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА