o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լուսանկարչության խոշոր վարպետի մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունն ամփոփվել է մեկ գրքում

26.06.2019 19:21 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լուսանկարչության խոշոր վարպետի մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունն ամփոփվել է մեկ գրքում

Լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ծննդյան 100 ամյակին ընդառաջ լույս է տեսել արվեստագիտության թեկնածու Գայանե Առաքելյանի՝ «Անդրանիկ Քոչարի լուսանկարչական արվեստը» մենագրությունը: Այն հայկական լուսանկարչության պատմության վերաբերյալ առաջին գիտական հրատարակությունն է Հայաստանում: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա վաղը` հունիսի 27-ին, ժամը 12:00-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Խոշոր հրդեհ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում. մեկնել է 6 մարտական հաշվարկ

Այս աշխատության հիմնական նպատակն է լուսաբանել Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրը համարվող խոշոր վարպետի մոռացության մատնված գեղագիտական ժառանգությունը և ցույց տալ Անդրանիկ Քոչարի (1919-1984 թթ.) նշանակալի դերը հայ լուսանկարչության զարգացման ասպարեզում: Խնդրո առարկա մենագրությունը Գայանե Առաքելյանի մեկ տասնամյակից ավելին տևած մանրամասն հետազոտությունների արդյունքն ու հանրագումարն է: Դրա վկայությունն են Անդրանիկ Քոչարի արվեստին նվիրված նրա թեկնածուական ատենախոսությունը, ինչպես նաև լուսանկարչի մասին պատմող մի շարք զեկուցումներ և գիտական հոդվածներ:

Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է երեք մարտական հաշվարկ

Առաքելյանի մենագրության լույս ընծայումը համընկնում է 2019 թ. Անդրանիկ Քոչարի ծննդյան 100-ամյա և լուսանկարչության գյուտի 180-ամյա հոբելյաններին: Այն մի յուրահատուկ հարգանքի տուրք է մեծ լուսանկարչի և նրա կերտած ստեղծագործությունների նկատմամբ: Ինչպես հեղինակն է նշում. «Այս գիրքը Քոչարի լուսանկարչական ժառանգությունն ամբողջական ներկայացնելու առաջին փորձն է, ուր լուսաբանվում են արվեստագետի՝ հնարավորինս լիարժեք հավաքածուն, նրա նախընտրած աշխատաոճը, ստեղծագործության գեղարվեստական լեզուն»:

Մենագրությունը բաղկացած է արվեստաբան Մարտին Միքայելյանի ներածական խոսքից, առաջաբանից, հայ լուսանկարչական ավանդույթները և Անդրանիկ Քոչարի արվեստի ակունքները, ինչպես նաև վերջինիս ստեղծագործության ժանրերը, նրանց գեղարվեստական լեզուն ներկայացնող երկու մեծ գլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից և ծանոթագրություններից: Օտար ընթերցողներին Ա. Քոչարի ստեղծագործության մասին պատկերացում են տալիս անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, վրացերեն լեզուներով ներածությունները:

Սոլովյովը մեկնաբանել է իր` Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու հանգամանքը

Հայ լուսանկարչության պատմության մեջ Քոչարի արվեստով նոր էջ բացվեց: Նա կարևոր դերակատարություն ունեցավ Հայաստանում գեղարվեստական լուսանկարչության դպրոցի ստեղծման գործում: Հավաքելով աշխարհի հայ լուսանկարիչների կենսագրությունները, կնիքներն ու աշխատանքները, նա առաջին անգամ ամբողջացրեց հայ լուսանկարչության պատմությունը: Անդրանիկ Քոչարի ժառանգությունը, որ ստեղծվել է XX դարի երկրորդ կեսին և բաղկացած է մարդկային կյանքի արժեքավոր պահերից, պատմության մաս է կազմում՝ մեզ ներկայացնելով այդ ժամանակաշրջանի շոշափելի ներկայությունը: Կատարվել է գնահատելի ու շնորհակալ գործ, ընթերցողի սեղանին է դրվել վաղուց սպասված, անհրաժեշտ մի գիրք՝ հասցեագրված ոչ միայն մասնագետներին՝ լուսանկարիչներին, արվեստաբաններին և լուսանկարչության պատմաբաններին, այլև գեղարվեստական բուհերի և համալսարանների ուսանողներին, արվեստասեր հանրությանը: Այս առումով Գ. Առաքելյանի մենագրությունը լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի ստեղծագործությունների քննությունն ընդգրկող առաջին ընդհանրացնող, համապարփակ աշխատությունն է, որը հուսալի հիմք է այդ ուղղությամբ հետագա՝ առավել մանրախույզ պրպտումների համար:

Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА