o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

27.06.2019 00:00 ՍՊՈՐՏ
Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) դուրս եկավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչ։ Մրցումային 6-րդ օրը Ներսեսյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց թուրք Մալկան Բայրամի հետ և 3։2 հաշվով հաղթանակ տարավ։ Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։ Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Չիրյակովին։

Արթուր Ալեքսանյանը հաղթեց ավստրիացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА