o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անկեղծ չէի ուզում, ստիպեցիք…». աղաղակող փաստեր հայ-ռուսական հարաբերությունների մասին

27.06.2019 00:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Անկեղծ չէի ուզում, ստիպեցիք…». աղաղակող փաստեր հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Երեկ ստացա զանգ ՔՊ անդամներից մեկից, ով խոսակցության ընթացքում ինձ ասաց, որ Ռուսաստանի հետ իրենք ունեն իդեալական հարաբերություններ եւ իմ նման «պրոպագանդիստականների» պատճառով է, որ լարվածություն կա հայ-ռուսական հարաբերություններում», - գրում է ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ի՜նչ հետաքրքիր է. վերջին 5-տարիներին շնորհակալական խոսքեր եմ լսել թե՛ հայկական, թե՛ ռուսական, թե՛ արցախահայության կողմից ծավալած գործունեությանս համար։ Տասնյակ պատվիրակաություններ եմ կոորդինացրել կամ ուղղորդել երկկողմանի միջոցառումների մասնակցելու համար, ու չհրապարակված շա՜տ բաներ, ու դեռ ես մեղավոր եմ: Ընկերնե՛ր, անկեղծ չէի ուզում, ստիպեցիք… Ե՞ս եմ մեղավոր, որ դուք ջայլամային արտաքին քաղաքականություն եք վարում։ Ե՞ս եմ մեղավոր, որ Ձերոնք Ստրասբուրգում կա՛մ չեն կարողանում գրանցվել, կա՛մ ճիշտ քվեարկել։ Ե՞ս եմ մեղավոր, որ Ձեր խմբակցության ղեկավարը ЦРУ-ի 6-ամսյա դասընթացներով կոփված մարդ է։ Ե՞ս եմ մեղավոր, որ խցկվում եք ռուս-վրացական հարաբերությունների մեջ ու Ռուսաստանին «օկկուպանտ» անվանում։ Ե՞ս եմ մեղավոր, որ ՌԴ-ում պաշտոնական այցի ժամանակ պրն Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ընդդիմադիր շարժման ղեկավարի հետ։ Ե՞ս եմ մեղավոր, որ Ձերոնք, այդպես էլ Ռուսաստանի նման գերտերության լրջությունը չհասկացած, դեսպանին կանչում եւ նկատողություն են տալիս ու դեռ այդ ամենի մասին գրում ֆեյսբուքում։ (Փաստացի լրիվ ընդունելի երեւույթ է, նախկին նախագահի հետ հանդիպումը, ուրիշ հարց է, որ նեղվել էիք խոսակցության առարկայից, որը ապացուցված չէր, եւ զուտ հանդիպումը դիվանագիտական սխալ չէր պարունակում)։ Ե՞ս եմ մեղավոր, որ նոյեմբերին հեղափոխականների դպրոց եք անցկացնում Հայաստանում Սորոսի փողերով ու 150 մասնակիցներից 80-ը ռուս երիտասարդներ էին։ Ե՞ս եմ մեղավոր, որ Գիտության եւ կրթության նորանշանակ նախարարը ուղիղ մեկ տարի առաջ ռուս դիվանագիտական դեմքերի մոտ հայտարարում է, թե չի հասկանում ինչի պիտի ռուսաց լեզուն մյուս օտար լեզուների շարքում տարբերվի։ Այս ցուցակը կարելի է անվերջ թվարկել ընդամենը մեկ տարվա կառավարումից հետո»։

«Հրապարակ». Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի լուծարման «նյութահեղափոխական» պատճառները. գնորդների անունները գաղտնի են

Եզրափակելով խոսքը՝ քաղաքագետը հավելում է. «Կրկին հիշեցնում եմ, որ որեւէ կլանի չեմ պատկանում եւ շատերիդ նման քաղաքական «հայրիկ» չունեմ, փոխարենը ունեմ քաղաքագետի եւ տարածաշրջանային հետազոտությունների մասնագետի որակավորում։ Հարգելի՛ ՔՊ համակիրներ, ուշադրություն դարձրեք, որ ես գնահատականներ չեմ հնչեցնում, այլ ուղղակի փաստեր եմ արձանագրում։ Շնորհակալություն ուշադրության համար»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА