o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Վեթինգի նախապատրաստումը մտնում է ավարտական փուլ

27.06.2019 10:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Փաստ». Վեթինգի նախապատրաստումը մտնում է ավարտական փուլ

«Ըստ տեղեկությունների՝ անցումային ար­դարադատություն և վեթինգ իրականացնելու համար իշխանությունները կարծես չեն պատրաստվում նոր հանձնաժողով կամ քննիչ մարմին ստեղծել: Այդ պարտականու­թյունները, ամենայն հավանականությամբ, կիրականացվեն ԲԴԽ-ի և հակակոռուպցիոն մարմնի միջոցով, որի լիազորություններն ընդլայնելու համար նախատեսվում է էապես մեծացնել վերջինիս գործառույթների շրջա­նակները: 

«Փաստ» թերթի տեղեկություննե­րով՝ արդեն իսկ կա քաղաքական նախնա­կան որոշում, ըստ որի, հակակոռուպցիոն հանձնաժողովում կընդգրկվեն հիմնակա­նում իշխանական ուժը ներկայացնող անձինք, չնայած չի բացառվում, որ ընդդիմա­դիր սեկտորից մեկ-երկու ներկայացուցիչ, ձևական կողմը պահպանելու համար, նույն­պես ներառեն: 

Նման մոտեցումը խորհրդա­րանում առաջացրել է ընդդիմադիրների դժգոհությունը: Ի դեպ՝ թերթի արժանահա­վատ աղբյուրների փոխանցմամբ, վեթինգ իրականացնելու հայեցակարգը ներկայումս պատրաստվում է, և, որ ամենաինտրիգայինն է, այն կազմողների թվում մեծ է օտա­րազգի փորձագետների թիվը, քանի որ իշխանություններն իրենց շարքերում չունեն ոլորտի մասին պատկերացում կազմող բա­վարար չափով մասնագետներ, իսկ թիմի անդամներից զատ նրանք ուղղակի ոչ մեկին չեն վստահում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Փաստ». Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА