o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ». Ովքեր են հրավիրվել Դատախազության աշխատակցի օրվա միջոցառմանը

27.06.2019 10:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժողովուրդ». Ովքեր են հրավիրվել Դատախազության աշխատակցի օրվա միջոցառմանը

«Հուլիսի 1-ը Հայաստանում նշվում է որպես Դատախազության աշխատակցի օր: Թերթին հայտնի դարձավ, որ այս օրերին ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնատար անձանց, մասնավորապես` նախաքննական մարմինների ղեկավարներին, հրավիրատոմսեր է ուղարկում դատախազության օրվա հետ կապված միջոցառմանը մասնակցելու համար:

«Ժողովուրդ». Մեքենաների տեխզննման գործընթացում փոփոխություններ կարվեն

Ընդգծենք, որ անցած տարի` թավշյա հեղափոխությունից հետո, դատախազության 100-ամյակին նվիրված միջացառմանը հրավիրվել էին նաեւ նախկին գլխավոր դատախազները: Թերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հետաքրքրվեց, թե արդյոք այս անգամ եւս նախկին գլխավոր դատախազներին կհրավիրեն միջոցառմանը: Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին.

«Համակարգի 100-ամյակին նվիրված ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստին նախկին գլխավոր դատախազները հրավիրված են եղել: Սակայն նկատի ունենալով, որ առիթը հոբելյանական չէ, ավանդույթի համաձայն 101-ամյակին եւ Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին նախկին գլխավոր դատախազները չեն հրավիրվել»:

Հավելենք, որ միջոցառմանը ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА