o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՂԾԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՐՈՀԸ ԼԵԳԻՏԻՄ ՎԵՐՋԻՆ ԱՄՐՈՑԻ ՎՐԱ

28.06.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՊՂԾԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՐՈՀԸ  ԼԵԳԻՏԻՄ ՎԵՐՋԻՆ ԱՄՐՈՑԻ ՎՐԱ

Այն բանից հետո, որ Սահմանադրական դատարանը գրոհով վերցնելու փորձը չստացվեց` գրոհողների սակավության պատճառով, ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը ՍԴ օրինական նախագահ Հրայր Թովմասյանից նաեւ «հայրական ապտակ» ստացավ: ՍԴ որոշմամբ` Վահե Գրիգորյանը` որպես շահագրգիռ կողմ, չի մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի եւ այլոց դիմումների քննությանը:

ԻՆՉՈՒ ԱՅԴՔԱՆ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ ՄԵԿՈՒՍԱՑՐԻՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

 

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

ՍԴ որոշմանը բավականին ուրույն ձեւով արձագանքեց տխրահռչակ Ստյոպիկ Սաֆարյանը` իր արձագանքը ներկայացնելով որպես Հանրային խորհրդի անդամ: «Ըստ այդմ` եթե ՍԴ դատավոր ու այս պահին դե ֆակտո ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանը չի կարող մասնակցել գործի քննությանը, քանի որ մարտի 1-ի գործով նա եղել է տուժողների շահերի ներկայացուցիչ, եւ ինչպես ՍԴ-ն է որոշել` «կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկողների նկատմամբ, ինչպես նաեւ մասնակցել է այդ գործերի քննությանն այլ դատարաններում», ապա նույն հիմքերով գործի քննությանը չպետք է մասնակցեն նաեւ»,- ու դրան հետեւում է ՍԴ մյուս անդամների եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անվան հիշատակումը` աբսուրդագույն «հիմնավորումներով»: Վերջում էլ Ստյոպիկը տալիս է հետեւյալ եզրակացությունը. «Այդպիսով, Ռ.Քոչարյանի դիմումներով վարույթ ընդունված գործով կարող է մասնակցել միայն ՍԴ դատավոր Արմեն Դիլանյանը: Սակայն այդ եւ այլ գործերով Սահմանադրական դատարանի որոշման ընդունման համար մեկ դատավորի առկայությունը բավարար չէ, հետեւաբար, ՍԴ 7 տեղերը պետք է նոր նշանակումներով համալրվեն անհապաղ, այդ թվում` Ռ.Քոչարյանի 2 միացյալ դիմումները քննելու համար: Մինչ այդ, ՍԴ-ն նման քննություն, այն էլ դեմ գնալով իր հունիսի 27-ի որոշման մեջ առաջադրած հիմքին, իրականացնել չի կարող»:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԱՐԳ ԵՎ ԻՆՔՆԱԿՈՉ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Այսինքն` պարզ է դառնում, որ ՍԴ-ի հարցում նիկոլասորոսականները չեն պատրաստվում հանդարտվել: Միգուցե փորձեն ամենաայլանդակ ճնշումներով, սպառնալիքներով, ահաբեկումներով ստիպել Հրայր Թովմասյանին եւ ՍԴ մյուս անդամներին հրաժարականի դիմումներ գրել: Իսկ, միգուցե, անձամբ Նիկոլը ՍԴ շենքի ֆիզիկական շտուրմի հրապարակային կոչ հնչեցներ` եթե բոլոր դատարանները շրջափակելու համար շուրջ 1200 խաժամուժը բավարար չէր, ապա մեկ շենք վերցնելու համար հերիք է: Բայց, բնականաբար, թավշիստների խունտան դատական իշխանության բռնազավթման մյուս ուղիները չի անտեսում: Արդեն սկզբունքորեն հայտնի է, որ դատավորների «վետինգ» կոչեցյալն իրականացնելու են հակակոռուպցիոն նոր ստեղծվելիք մարմինը եւ ԲԴԽ-ն: Հիշյալ մարմինը ստեղծվում է այնպիսի հապճեպությամբ, որ թերեւս այդ օրենքի` իրար հակասող դրույթների ականատես լինենք: Համ էլ կա դրա սահմանադրականության հարցը, բայց ՍԴ ներկայացնողներ պետք է լինեն` ի դեմս կամ ԱԺ ընդդիմադիրների, կամ ՀՀ նախագահի, ով, սակայն, իրեն ջնջոցի պես է պահում: Իսկ ԲԴԽ-ն էլ դեռ պետք է նախագահ ընտրի, եւ դա որոշել է անել միայն ԲԴԽ բոլոր թափուր տեղերը լրացնելուց հետո: Դե, հասկանալի է, որ ԲԴԽ-ն, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է այնպիսի ճիվաղային կերպարը, ինչպիսին է  Վիգեն Քոչարյանը: Ի դեպ, ահագին բաներ դատական իշխանության զավթման ուղղությամբ արագացված կարգով անելու է արդարադատության դեղնակտուց նախարար Ռուստամ Բադասյանի ձեռամբ: Առանց մեղադրական դատական վճռի, գույքի բռնագանձման նախագիծը արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է, ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է. կառավարությունը սպասում է նաեւ մյուս միջազգային գործընկերների կարծիքին: Այդ «ավետիսը» լրագրողներին հայտնեց սույն նախարարը: Իսկ երբ դա վերածեն օրենքի, արդեն կկարողանան, ըստ էության, իրենց դուր չեկած ցանկացած մարդուց պահանջել ապացույցներ, որ իր գույքն օրինական է, հակառակ դեպքում սպառնալով դա խլել: Այսինքն` դա ակնհայտորեն ծառայելու է որպես ահուսարսափ տարածելու եւ վախի մթնոլորտ հաստատելու գործիք: Վախի մթնոլորտ հաստատելու մեկ այլ տեխնոլոգիա ուրվագծվեց եւ Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանի` օրը ցերեկով դանակահարելու հանգամանքով: Այն, որ դանակահարողին ստորագրությամբ բաց են թողել, հուշում է, որ ոստիկանությունն ունի անպատժելիությունը ապահովելու հրահանգ: Տվյալ տեխնոլոգիան կարելի է անվանել քվազիիռացիոնալ տեռոր: Դե, եթե վարչախմբի հանրահայտ հակառակորդներին են դանակահարում կամ գնդակահարում` դա ինչ-որ տրամաբանության մեջ տեղավորվում է, ու դա չի կարող ստեղծել հանրային վախի այն աստիճանը, որն անհրաժեշտ է խունտային: Իսկ երբ առանց ռացիոնալ բացատրության մահափորձ է իրականացվում թեեւ ընդդիմադիր, բայց ոչ հանրահայտ անձի նկատմամբ, ապա վախի մթնոլորտը ստեղծվում է ավելի արդյունավետ, քանզի ստացվում է, որ ցանկացած ոք, ով դարձել է ընդդիմադիր կուսակցության կամ այլ կառույցի անդամ, կամ իր անունով համարձակվում է սոցցանցերում քննադատել խունտային, կարող է ցանկացած պահի սպանվել: Այս տեխնոլոգիային հակադրվելու մեխանիզմները թերեւս երկուսն են` առավելագույն հանրային աղմուկը, ինչպես նաեւ նորմալ քաղաքացիների գիտակցումը, որ պետք է ինքնապաշտպանվեն եւ ոչ մի հույս չկապեն իրավապահների հետ:

ԵՐԲ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ, ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ ՊԻՏԻ ԼՌԵՆ

ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱՅԻ ԱՊՏԱԿՆԵՐԸ ԽՈՒՆՏԱՅԻՆ

Ապտակներից մեկը մենք արդեն հիշատակեցինք` ՍԴ որոշումը լեւոնանիկոլական դրածո Վահե Գրիգորյանին Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից մեկուսացնելու վերաբերյալ: Այդտեղ չպետք է մոռանալ, թե ովքեր են ՍԴ անդամները, ում թիմակիցներն են: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, անշուշտ, Սերժ Սարգսյանի թիմակիցն է, նա այն մարդն է, ով իրականացրել է սահմանադրական բարեփոխումը, որն ապահովում է անցումը խորհրդարանական կառավարման: Ինքը` ՀՀԿ-ն էլ, հենց իր անունով հասցրել է ապտակ խունտային, եւ հարկ է նշել, որ, ինչպես շեշտել էր Արմեն Աշոտյանը, ՀՀԿ ցանկացած հայտարարություն արտացոլում է նաեւ անձամբ Սերժ Սարգսյանի կարծիքը: Մեջբերենք Ռոբերտ Քոչարյանի կրկին կալանավորելու առնչությամբ ՀՀԿ հայտարարության կետերը.

ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱՆԲԱՐՈ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում:

Նշված գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ:

Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորումն է, որով փորձ է արվում նաեւ շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:

ՎԱՅ-ԴԻԿՏԱՏՈՐԸ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՈՒՏՈՒՄ

Նման զարգացումները վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակին եւ միջազգային վարկանիշին: Միաժամանակ ընդգծում ենք, որ առնվազն զավեշտալի են իշխանական քարոզչական մեքենայի ջանքերը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումը բացատրել Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ընդդիմադիր գործիչների կալանքի տակ չգտնվելու հանգամանքով:

Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ ԵՎ ՄԵԽԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

Այսպիսի որոշումները ապացուցում են, որ ազդարարված դատաիրավական բարեփոխումների եւ դատարանների անկախության աստիճանը բարձրացնելու մասին հայտարարությունները կեղծ են:

Հանրապետականն այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով:

Եվ իհարկե, խունտայի համար շատ տհաճ անակնկալ էր, եւ գործնականում ապտակ էր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը, որով գեներալ Արշավիր Ղարամյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար: Հարկ է հիշեցնել, թե ինչ աստիճանի կոշտությամբ Արշավիր Ղարամյանն անցյալ տարի արտահայտվել էր Սասուն Միքայելյանի պիղծ հայտարարության վերաբերյալ, որով հավասարության նշան էր դրվում թավշյա հեղաշրջման եւ արցախյան ազատամարտի միջեւ: Այն ժամանակ հենց Նիկոլի ուլտիմատիվ պահանջով Արշավիր Ղարամյանը հեռացվեց Արցախի ԱԱԾ պետի պաշտոնից, եւ միաժամանակ գեներալ Լեւոն Մնացականյանը հեռացվեց պաշտպանության նախարարի պաշտոնից: Իսկ հիմա Մնացականյանը Արցախի ոստիկանապետն է, իսկ Ղարամյանը, ով Վիտալի Բալասանյանից ավելի կոշտ դիրքորոշում ունի եւ շատ սերտ մտերմություն ունի նույն Բալասանյանի հետ, զբաղեցրել է Բալասանյանի տեղը, որը այդպիսի ջանքերով, ճնշումներով եւ շանտաժով դատարկել էր վոժդը: Ըստ էության, Արցախի իշխանությունները ճշգրտորեն կատարում են Ռոբերտ Քոչարյանի պատգամը` իշխանությունը բաց չթողնել ռազմիկ տեսակի ձեռքերից, եւ ամեն կերպ դիմագրավել Երեւանում իշխանությունը զավթած պիղծ խունտայի ճնշումներին: Հարկ է հիշեցնել, որ ե՛ւ Արցախի իշխանությունները, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանն իր օր օրի ստվարացող աջակիցներով, ե՛ւ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի կառույցով ներկայացնում են այդ նույն տեսակը: Այն տեսակը, որը նիկոլասորոսական եւ լեւոնասորոսական ֆանատիկոսներն ու ադրբեջանցիները պիտակում են «ղարաբաղյան կլան»: Եվ կարելի է վստահ լինել, որ այս ապտակները ամենեւին էլ վերջինը չեն, որ խունտան ստացել է ռազմիկ տեսակից, որին այդքան ատում է: Ու, բնականաբար, վախն ու ատելությունն այդ տեսակի նկատմամբ պղծիշխանների մոտ ավելի է ուժգնացել: Եվ, ընդհակառակը, այդ հակահարվածները հույսով ու լավատեսությամբ են լցնում ավանդական ազգային արժեքները գնահատող քաղաքացիներին` անկախ սեփական քաղաքական ճաշակից: Եվ պարզ է, որ քաղաքական առումով ամառը թեժ է լինելու: Ամեն ինչ արագանում է ավելին, քան ակնկալում էին ամենաքաջատեղյակ փորձագետները:

ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱԿԱՏԱՐՅԱԼ ՌՈԲՈՏԸ ՉԻ ՓՐԿԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА