o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.06.2019 20:10 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Թավշյա քարոզչամիջոցները հեղեղվել էին «սենսացիոն» լուրով` թե տեսեք-տեսեք Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոնը, ֆեյսբուքյան նամակով տեսակցության է կանչել 18-ամյա ակտիվիստուհի ՍՈՖԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, իր հոր հասցեին այլանդակ արտահայտությունների եւ ծաղրանկարների համար: Բայց հետո շատ արագ սկզբնաղբյուրից այդ «լուրը» անհետացել էր, քանի որ զարմանալիորեն պարզվում է, թե որքան սրիկա են թավշիստները, նույնքան էլ բութ են: Որպես «Նիկոլի տեղակալ» ներկայացող այդ «մալալետկան» պարզվում է հրապարակել է խմբակային խոսակցության պատկերները, ուր բացի իրենից եւ «Լեւոն Քոչարյանից» երեւում են նաեւ Ալեն Սիմոնյանը, ՔՊCC-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը եւ կեղտաբերան փոխթաղապետ Արամ Մանուկյանը: Իսկ հետագայում պարզվեց էլ ավելի զարմանալի եւ ամոթալի բան` որ Լեւոն Քոչարյանի «նամակները» պարզ կեղծիք են, ինչի մասին եւ վերջինս հրապարակավ հայտարարեց. «Տարածվող նամակագրության սքրինները կեղծ են: Նման բան չի եղել: Կատարվածը հերթական անգամ ապացուցում է այն, ինչը մշտապես ասում եմ. տարիներ շարունակվող կեղծիքը ձեռք է բերում նոր լկտի որակներ: Իսկ թե ինչ գործ ունեին սարքած սքրինի մեջ ոչ անհայտ անձինք, ինչու էր իրանցից մեկը տարածում ու հետո արագ ջնջում պոստը ինչպես եւ ջնջվեց նյութը` մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»: 

ԶԱՐՄԱՆՔ

Շատերը զարմացել եւ վրդովվել էին կլոուն քաղաքապետ Հայկ Մարությանի անսպասելի առաջարկությունից. «Եթե մենք պատրաստ ենք դրան, ապա` այո՛, 60 կմ/ժ-ն պետք է իջնի 50 կմ/ժ, եւ շատ եվրոպական քաղաքներում 50 կմ/ժ-ն է նորմալ, ոչ թե 60-ը»: Առանց այդ էլ վարորդները չգիտեն, թե ինչպես գլուխներն ազատեն խցանումներից, եւ բանը հասավ նրան, որ քաղաքապետարանի մամլո խոսնակը Ֆեյսբուքում վիճաբանելով այդ հարցի շուրջ, զարմանալիորեն գրել էր. «Խնչած ունեմ...»: Դե իհարկե, թավշիստներից ցանկացած կեղտաբերանություն էլ սպասելի է, սակայն մեզ առավել զարմացրեց վատահամբավ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ վերաբերմունքը այդ աբսուրդին: Նա միանգամայն սթափ եւ ճիշտ գնահատական հրապարակեց. «Իհարկե, որեւիցե մեկը կասկածի տակ չի դնում, որ եթե երթեւեկությունը լինի ավելի դանդաղ, մահացությունը կլինի ավելի քիչ, բայց միաժամանակ երթեւեկության արագության շատ նվազեցումը կբերի այլ խնդիրների: Եթե ընդհանրապես մեքենաները արգելենք, բնականաբար, ավտովթարներ չեն լինի, բայց դա չի նշանակում չէ՞, որ պետք է արգելել»:  

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռ չի կորցրել թավշիստների քայլերի վրա զարմանալու ունակությունը: Նա ապշել էր ԱԽՔ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ վարքագծից. «Պատերազմող երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը միջազգային հարթակներում արդեն որերորդ ելույթի ընթացքում (Բիշքեկ, ՈՒֆա) չի խոսում Արցախից. ոչ թե քիչ է խոսում, այլ ՉԻ ԽՈՍՈՒՄ: Մեկդ էտ տղային ասեք, որ ինքը մեր տուրիզմի կոմիտեի ղեկավարը չի, ոչ էլ մեր Քիմ Քարդաշյանը, որը իր գոյությամբ կամ գործուղումներով տուրիզմ զարգացնի»: Մամիջանյանը պատմեց նաեւ ԱԽՔ-ի նշանակման առավել քան զարմանալի պատմությունը. «Իշխանափոխությունից հետո մեր հերոսը մտել է Նիկոլ Փաշինյանի մոտ եւ, ինչպես եւ բոլոր «հեղափոխությունից հետո որեւէ պետական պաշտոնի չեմ հավակնելու» ասողները, սկսել պաշտոնի բազառ: Ուզել է ոչ ավել, ոչ պակաս էկոնոմիկայի նախարարությունը, բայց քանի որ այն ժամանակ այդ պորտֆելը արդեն խոստացված էր Դաշնակցությանը` նեղսրտելով ասել է. «Լավ, դե ուրեմն Անվտանգության Խորհրդի քարտուղար»: Հասկանու՞մ եք, իրան մեկ էրՄենակ թե պետական համարներ, ծառայողական մեքենա ու դե ուրիշ արտոնություններ...»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА