o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես դադարել եմ վախենալ նոր բան փորձելուց ու դրանում սխալվելուց

30.06.2019 15:26 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ես դադարել եմ վախենալ նոր բան փորձելուց ու դրանում սխալվելուց

Ես դադարել եմ վախենալ նոր բան փորձելուց ու դրանում սխալվելուց

40 տարեկանին մոտ ես սկսեցի ինձ հարց տալ, թե ինչ եմ ուզում, և ինչու եմ ես անում այն, ինչ բացարձակապես ակնհայտորեն չեմ ուզում անել։

4 կարծրատիպ տղամարդկանց մասին, որոնց պետք է դադարել հավատալ

. Ես դադարել եմ բարձրակրունկ կոշիկներ հագնել։

Այո, դրանք հասակ ու ոտքերին երկարություն են հաղորդում, և կանացի ոտքերը բարձրակրունկներով բավականին սեքսուալ տեսք ունեն։ Բայց ակտիվ կենսակերպ վարող կնոջ համար դրանցով տեղաշարժվելը մեր փողոցներուվ ու մայթերով, էլ չասեմ՝ հասարակական տրանսպորտով, կատարյալ չարիք է։

. Ես դադարել եմ մտածել, որ սեքսը, մարմինն ու ֆիզիոլոգիան ինչ-որ ամոթալի բան են, և, որ սեքսն այն ոլորտն է, ուր կառավարում են տղամարդիկ։

Ես մարմին ունեմ, այն կատարյալ չէ, ես կնճիռներ ու ցելյուլիտ ունեմ։ Բացի դրանից, ինձ մոտ դաշտան, երբեմն՝ դեմքի  վրա պզուկներ ու ստամոքսի խանգարում էլ է լինում։

Եվ եթե տղամարդը դրանց հետ կապված խնդիրներ ունի, ուրեմն նա իմ տղամարդը չէ։

Ես ուզում եմ սեքս ու գիտեմ, թե ինչ եմ ուզում սեքսում, և եթե տղամարդն ինձ չի լսում, ուրեմն մեր ճանապարհները կբաժանվեն։

Եվ ոչ մի փաստարկ, թե՝ բայց մնացած ամեն ինչում նա լավ մարդ է, գոյություն չունի։

. Ես դադարել եմ կապ պահել կամ շփումներ ունենալ՝ ելնելով «բա որ պետք գա», «անհարմար է մերժել», «լավ մարդ է, չեմ ուզում նեղացնել» մտայնությունից։

Իմ կողքին ինձ համար հաճելի մարդիկ են գտնվում։ Ես բաց եմ նաև նոր ծանոթությունների համար, բայց եթե շփումը սկսում է արդեն բարդանալ, ես այն դադարեցնում եմ։ Տանգոն երկուսով են պարում։ Ում հետաքրքիր ու կարևոր է իմանալ, թե ինչն այնպես չէ, կհարցնի այդ մասին։

Եթե չի հարցնում կամ սկսում է պատասխանել՝ «դու ինքդ ես մեղավոր» կամ «ինչո՞ւ ես դու այդքան չար» սկզբունքով, շփումը ընդհատվում է։ Եվ դրա համար ես բոլորովին ներողություն չեմ խնդրում։

. Ես դադարել եմ վատ զգալ այն բանի համար, թե ինչ եմ անում ու ինչ չեմ անում։

Ես դադարել եմ ներում հայցել այն բանի համար, որ ես այնպիսին չեմ, ինչ ինձնից սպասում են։ Եթե ես չեմ ուզում երեկոյան ժամը 22:00-ին պատասխանել հեռախոսազանգի, ես չեմ պատասխանում։ Եթե ես ճիշտ չեմ, ես պատրաստ եմ ներողություն խնդրել, բայց պատրաստ չեմ լինել միակ սխալը և ներողություն խնդրողը հարաբերություններում։

Եթե ինձ համար դժվար է ինչ-որ խնդրանք կատարել, ես մերժում եմ։ Բայց անպայման բացատրում եմ, թե ինչու։ Եթե ինչ-որ մեկն ինձնից հավերժական «այո» է սպասում, ապա դա հաստատ իմ հոգսը չէ։

. Ես դադարել եմ ինքս սպասել ու շուտափույթ եզրակացություններ անել։

Աշխատում եմ մարդկանց ու իրադարձությունները ըստ փաստերի ընդունել։ Եվ չեմ շտապում մարդկանց պիտակավորել։ Նույնիսկ ամենաճակատագրական կամ ամենասովորական կենցաղային իրավիճակները կարող են ունենալ ծանրակշիռ պատճառներ։ Դրա համար էլ ինձ և ուրիշներին գոնե բացատրվելու հնարավորություն եմ տալիս։

. Ես դադարել եմ ամաչել հիշեցնել այն մասին, որ ինձ փող են պարտք կամ խոսք են տվել։

Ես պատասխանատու կերպով եմ վերաբերվում այն բանին, ինչ ես եմ խոստանում, և աշխատում եմ կատարել պարտավորություններս։ Խոստումը նախնական պայմանավորվածություն է։ Եթե մյուս կողմի մոտ փոխվել են հանգամանքները, ես իրավունք ունեմ այդ մասին իմանալ։

. Ես դադարել եմ ամաչել փողից և այն բանից, որ դրանք ինձ համար կարևոր են։

Մենք ապրում ենք նյութական աշխարհում, ուր փողը անցաթուղթ է։ Մենք բոլորս շատ ջանքեր ենք գործադրում փող վաստակելու համար։ Բայց չգիտես ինչու՝ մեզնից շատերի մոտ մինչ այժմ նստած է խորհրդային կարծրատիպն այն մասին, որ փողը չարիք է, և արժեքները հոգևոր պետք է լինեն, իսկ ահա նյութական արժեքներ ունենալը նվաստ մի բան է։ Ստորություն է իրականում կրկնակի բարոյականություն ունենալը՝ փսղ սիրել ու ժխտել դա։

. Ես դադարել եմ մարդկանց մասին դատել ըստ իրենց կարգավիճակի ու դադարել եմ մտածել իմ կարգավիճակի մասին։

Հիմարը, բռին ու տականքը այն միակ չափանիշերն են, որոնց համաձայն՝ ես ընդհատում եմ բոլոր շփումներս։ Մասնագիտությունը, տարածքային պատկանելությունը և ցանկացած այլ նույնական բաներ նշանակություն չունեն։

. Ես դադարել եմ ապրել «դեռ շուտ է» և «արդեն ուշ է» շաբլոններով։

Կյանքն այդպիսի նշաձողեր չունի։ Ինչ-որ մեկն առաջին անգամ ամուսնանում է 18 տարեկանում, մյուսը՝ 45-ում։ Ինչ-որ մեկը բարձրագույն կրթություն 22-ում է ստանում, մյուսն էլ՝ շատ ավելի ուշ։ Ինչ-որ մեկը հարաբերությունները սկսում է առաջին իսկ հանդիպմանը մերձեցումից, իսկ մյուսն էլ՝ ծանոթությունից 2 տարի անց։

Այն, ինչ մեզ հետ տեղի է ունենում, տեղի է ունենում ժամանակին։ Եվ յուրաքանչյուրի համար այդ ժամանակն իրենն է։

Ես դադարել եմ վախենալ նոր բան փորձելուց ու դրանում սխալվելուց։ Երբ դու հասկանում ես, որ ոչ ոքի ոչինչ պարտք չես, կյանքը քեզ շատ տարբեր հնարավորություններ է տալիս։ Այժմ ես յուրաքանչյուր բան փորձում եմ։

Ես չգիտեմ, թե կարելի՞ է արդյոք բացարձակապես ազատ լինել սովորած ու ձեռք բերած արգելքներից։ Հավանաբար չեմ կարող։ Բայց նույնիսկ այն ժամանակ, երբ դու փոքր-ինչ ընդարձակում ես սահմաններդ, աշխարհը քեզ համար լայն ու տարբեր է դառնում։ Ընդարձակիր հորիզոններդ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА