o C     05. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սյուռեալիզմի ժամանակաշրջան

09.07.2019 13:44 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Սյուռեալիզմի ժամանակաշրջան

Նիկոլական հեղաշրջումից հետո  մարդկանց անընդհատ հետապնդում է մի զգացողութուն, որ ինչ-որ վատ երազի մեջ են, որտեղ Հայաստանը վեր է ածվել մի մեծ գժանոցի: Սյուռեալիզմի ժամանակաշրջան է, որտեղ  անընդհատ ճանապարհներ են փակվում, ցույցեր են տեղի ունենում, ոմանք պահանջում են իրենց գյուղապետի հրաժարականը, ոմանք` ընդհակառակը, գոմիկները ելել են ջրի երես` ոստիկանների են ծեծում, ոստիկան սպանողները հայտնվում են ազատության վեջ եւ մասնակցում ընտրություններին: Հայերը իրենց եկեղեցուց հրաժարվում, վազում են օտար աղանդների մոտ, ինչ-որ իբր հավատացյալներ քաշքշում են կաթողիկոսին, վերջինս էլ «նալոգ» է մուծում Նիկոլի կնգան, Նիկոլի կինը ասում է, որ ադրբեջանցիների հետ պետք է խաղաղություն հաստատենք եւ փամփուշտներից ինչ-որ զարդեր ձուլենք, կռված ու հաղթանակած գեներալներին դատում են բանակից կաշառքով ճողոպրած վախկոտ դասալիքները: Սուտ խոսելը դարձել է կյանքի նորմ, ով ավելի շատ սուտ է խոսում, ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, խաժամուժը լցվել է Ազգային ժողով, գրանտներով մեծացած Աժ պատգամավորները փակում են դատարանների մուտքերը, դատավորներն իրենք իրենց հռչակում են Սահմանադրական դատարանի նախագահ: Թմրամոլները «կայֆի» տակ ուզում են օրինականացնել մարիխուաննան: Մի խոսքի պատճառով ութ հոգի հայտնվում են հիվանդանոցում, ավտոմեքենաները վարում են այնպես, որ նույնիսկ գիժը այդպես չէր վարի: Բոլորը պահանջում էին, որ չունենանք երթեւեկության կանոններ, իշխանության հասնելու համար կանայք իրենց վարտիկներով պակում էին արագաչափերը, առաջացնելով հորթի հրճվանք ու վուվուզելային աղմուկ: Արդյունքում ճանապարհներին զոհվածների լրահոսը հիշեցնում է պատերազմական գործողություններից հաղորդագրություններ: Ոչինչ չի աշխատում, բայց խոսում են տնտեսական աճի մասին: Մարդկանց հազարներով կրճատում են, բայց հպարտանում են նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Արտաքին քաղաքականությունը ամբողջովին տապալված է, բայց հռչակում են, թե այսքան լավ մեր արտաքին հարաբերությունները երբեք չեն եղել:

Ընդհանրապես իշխանավորները հիշեցնում են գալարվող անձրեւաորդերի, որոնք անընդհատ փորձում են սուտ ասելով առաջ գնալ, հետո իրենց ստի համար արդարանալ, հետո արդարացումը ճշմարտության  տեղ անցկացնել, հետո ճշմարտությունը ստով փոխարինել, իրենց չարածը արածի տեղ դնել, ուրիշի արածը չարածի վերածել: Անգրագետը գրագիտությունից ու մշակույթից է խոսում, անկիրթը` կրթությունից, պոռնիկները` բարոյականությունից, թալանչին` օրինականությունից,  անսատվածը` Աստվածից: Հայ ընրանիքը դարձնում են օտարների խաղալիք: Սորոսի զավակները հայրենասիրական ճառեր են ասում, բոզերը ղժղում են հայ կանանց իրավունքներից, կաշառակերները` կոռուպսիայի դեմ են պայքարում: Արտաքին թշնամին դարձել է «կրթված ու լայնախոհ», դրա փոխարեն ներքին թշնամի են փնտրում, չորը դարձել է թաց, թացը` չորի տեղ են «նաղդում», սեւն ու սպիտակը խառնվել են իրար եւ դարձել համատարած գորշություն: Ապուշները իրենց խելոքի տեղ դրած դաս են տալիս  ուրիշներին, աղբը աղբամաններից վերաճել թափվել է փողոց, փակել է ճանապարհները: Աղբի վրա նստած կլոունները ինչ-որ ապուշ բացատրություններ են տալիս, ապուշները աղբի միջով քայլելով ու աղբի մեջ ապրելով հրճվում են կլոունների մեյմունություններից: Մարդկային թափոնը դարձել է գերիշխող` աղբի հետ զուգահեռ փակում է պարկեշտության ճանապարհը: Գարշահոտությունը  դարձել է կյանքի նորմ: Իշխանությունը  խուրդվել-մանրացել է, հիմա էլ խուրդում է պետությունը: Պետականությունը երջանիկ «հպարտների» համար ծանր բեռ է, անչափ ծանր եւ նրանք պատրաստ են այն  նետել այն աղբակույտների մեջ, որոնք  իրենց  իշխանության արդյունք են: 

Այս վատ երազը ե՞րբ է ավարտվելու, ե՞րբ ենք ազգովի զարթնելու, թ՞ե արդեն անզգայացել ենք:

Հայկ Բաբուխանյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА