o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇՅԱ ԻՆՔՆԱՔԱՅՔԱՅՈՒՄ` ՈՉ ԹԱՎՇՅԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

03.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇՅԱ ԻՆՔՆԱՔԱՅՔԱՅՈՒՄ` ՈՉ ԹԱՎՇՅԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ

Անհավատալի է, բայց փաստ` առիթ ու անառիթ խոսել սիրող Նիկոլը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Մի տեսակ նույնիսկ անհանգստանում ես` այդ ի՞նչ է պատահել սիրելի վոժդին: Ինչեւէ, հնարավոր են տարբերակներ: Զորօրինակ` ընկել է դեպրեսիայի մեջ: Կամ էլ` ժողովրդի ականջներից կախելու համար նախատեսված էրիշտայի պաշարները սպառվել են:

«ՍԱՏԱՆԱ ՔՇՈՂ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԻ «ՏԱՌԱԿԱՆՆԵՐԸ»

 

ՏԱՊԱԼՈՒՄ, ՔԱՅՔԱՅՈՒՄ, ԱՆԿՈՒՄ

Թավշիստների խունտան ձգտում է տիրանալ նաեւ դատական իշխանությանն ամբողջովին: Բայց հարց է առաջանում` տիրանում եք` որ ի՞նչ անեք: Գործադիրին եւ օրենսդիրին տիրացել եք, բայց մինչեւ հիմա սեփական անգործությունը արդարացնում եք «նախորդ հանցավոր ռեժիմի» ավերներով: Բայց այդ «ռեժիմը» չկա, ամբողջովին դուք եք, ե՞րբ եք գործ անելու: Կամ ինչպես ասում է Արմեն Աշոտյանը` պետական մեքենան զավթելուց հետո այն վարել սովորեք: Իսկ «վարելը» չի ստացվում: Եթե ՔՊCC-ը առաջադրում է ԲԴԽ անդամ, եւ ունենալով  88 պատգամավոր, նույնիսկ անհրաժեշտ քվեները չի կարողանում ապահովել, ապա ինչի մասին է խոսքը: Ի դեպ, խոսքը ԲԴԽ այն անդամի մասին է, ում ազատ անկման տեսարանն ԱԺ ամբիոնից շատերին զվարճացրել էր, իսկ ոմանց` սարսափեցրել: Փաստորեն ստացվում է, որ նույնիսկ այնպիսի հասարակ խորհրդարանական գործողություն, ինչպիսին կոճակներ սեղմելն է, էլի չեն կարողանում կազմակերպել: Որ այդ պարզ գործառույթն է արդեն քայքայվել: Էլ չենք խոսում ավելի բարդ խորհրդարանական գործառույթների մասին, առավել եւս` պառլամենտական դիվանագիտության: Եթե Մոսկվայում մեր ԱԺ պատվիրակությունը ջհանդամվում է չգիտես ուր, եւ ադրբեջանցիների ելույթներին ստիպված է լինում պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ներկայացնում է արտախորհրդարանական ընդդիմությունը, ապա հարց է ծագում, թե ում էր պետք այդ պատվիրակությունն առհասարակ: Այսպիսի ապաշնորհ խորհրդարան մեր պատմությունում դեռեւս չէր եղել եւ, պատկերավոր ասած, ոչ բնությանն են պիտանի, ոչ` մարդկությանը: Իսկ կառավարության անդամները իրենք չգիտեն, թե ինչ են ուզում: Իրավացի է Ռոբերտ Քոչարյանը` ասելով, որ եթե կառավարությունը մերժում է իզմերը, ապա դավանում է այդ իզմերից վատագույնը` պոպուլիզմը: Այսպես, նվազագույն աշխատավարձը բարձրացնում են 13 հազար դրամով, եւ գտնվում են իդիոտներ, ովքեր հրապարակավ հայտարարում են, թե 68 հազար դրամով արդեն կարելի է էապես ավելի լավ ապրել: Կամ արդեն բոլոր անչափահասների բուժսպասարկումը դարձնում են անվճար: Լավ են անում, բայց դրա միջոցները որտեղի՞ց, թե արդեն վստահ են, որ այդ փողը ճարելը մնալու է հաջորդ կառավարության վզին: Բա իրավապահ ոլորտը... Դատախազները հրապարակավ պարգեւատրվում են Ռոբերտ Քոչարյանի վրա գործը լավ կարելու համար: ԱԱԾ-ն լավ է, որ վոժդի անիմաստ պոպուլիստական հանձնարարությունները կատարելու արանքում (կամ ձեւ անելով, որ դրանք կատարում է) դեռ հաջողացնում է մի բան էլ լրտես բռնել: Իսկ ոստիկանության վիճակը ողբալի է...

ՔԱՅԼՈՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ «ԳՈՄԻԿԻ ԲԱԶԱՐԻ» ՏԱԿ ՄՆԱԼ

ԼԳԲՏ-ների կողմից հենց ոստիկանատան ներսում ծեծ ուտելու խայտառակությունից հետո հիմա էլ տեսանյութ է շրջում, թե ինչպես փողոցում տրանսգենդերները հայհոյում եւ հարվածում են պարեկային ոստիկաններին, իսկ վերջիններս անզորությունից հեռանում են: Պարզ է, որ տարբեր թափթփուկներին ձեռք չտալու հրահանգով նվաստացած ոստիկանը նորմալ ծառայություն չի կարող իրականացնել: Եվ արդյունքում տեսնում ենք, թե ինչպես է մեր ապահով մայրաքաղաքը աստիճանաբար դառնում Պալերմոյի պես մի բան, ուր շատանում են ծանր հանցագործությունները ու դրանց վայրագության աստիճանըՓոխարենը ոստիկանությանը հանձնարարվում են ապուշագույն ռեյդեր: Սկզբում վոժդը հրամանք տվեց, որ սեւազգեստներին բռնեն, հետո ծավալեց անիմաստ արշավանքներ` «գողերի եւ գողականների» դեմ, ու արդյունքում, օրինակ, մայրաքաղաքում 150, իսկ Շիրակի մարզում 600 հոգու չգիտես ինչ չափանիշներով համարեցին գողական, բերման ենթարկեցին, իսկ հետո ազատ արձակեցին, քանզի այդ մարդիկ որեւէ օրինախախտում չէին կատարել: Ստացվում է, որ ոստիկանությունը սպասարկում է թրաշամանուկների հիվանդագին բարդույթները` երեւի թե, դրանցից շատ-շատերի գլխին թաղում բամփում էին ով պատահի, այդ պատճառով հիմա էլ ոստիկանությանը ստիպում էին բռնել բոլոր պոտենցիալ բամփողներին: Պոչից էլ դեղնակտուց արդարադատության նախարարը առաջ է տանում օրենք` քրեական ենթամշակույթին հարելու համար քրեական պատասխանատվության մասին: Թե սրանց բորբոքված ուղեղը ինչը կհամարի քրեական ենթամշակույթ` միայն սատանան գիտի: Այսինքն` իրավապահ մարմինները, որոնք պահվում են հարկատուի փողերով, այդ նույն հարկատուի օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու փոխարեն զբաղված են առնվազն անիմաստ, իսկ առավելապես հանրորեն վնասակար հանձնարարություններ կատարելով:

«ՀԱՐՍՆԱՑՈՒՆ» ՀՅՈՒՍԻՍԻ՞Ց Է, ԱՐԵՎՄՈՒՏՔԻ՞Ց, ԱՐԵՎԵԼՔԻ՞Ց...

 

ՆՈՐԻՑ ԻՐԱՎԻՃԱ՞Կ Է ՓՈԽՎԵԼ

Եվ ահա ՔՊCC-ի ներքին ճաքերի առաջին ծիծեռնակները երեւում են հրապարակային դաշտում: Սասուն Միքայելյանը խոսում է թավշյա հեղափոխությունից թավշյա հեռացման հասնելու հեռանկարի մասին` որպես մեղավոր մատնանշելով ապաշնորհ կադրերին: Որպես վառ օրինակ նա իհարկե ներկայացնում է մարզպես Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյանին, բայց կարեւորն այդտեղ ոչ թե կոնկրետ մարզպետն է, այլ այն, որ Սասուն Միքայելյանը փաստացի ընդունում է, որ թավշյա իշխանությունում վխտում են ոչ պիտանի կադրերը: Այստեղ եւս մեկ ուշագրավ պահ կա: Սասուն Միքայելյանը իրավիճակի փոփոխությունը բնազդական մակարդակով զգացողներից է: 2008-ին նա բավականին արագ ծախեց Սերժ Սարգսյանին եւ նետվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գիրկը: Հետո ծախեց նաեւ ծերուկին ու վազեց Նիկոլի մոտ: Հիմա  նման է, որ պատրաստվում է իզութոզով ծախել Նիկոլին: Բավականին տարօրինակ էր եւ տերպետրոսյանական կադր Գագիկ Ջհանգիրյանի վարքագիծը: Հայաստանում ընտրակեղծարարության սույն կնքահայրը ինքն էր կազմել ծրագիրը, թե ինչպես պետք է թավշիստները զավթեն դատական իշխանությունը ու, մասնավորապես, Սահմանադրական դատարանը: Եվ այդ ամենը լրիվ բացահայտ: Հետո հիմնավոր լուրեր պտտվեցին, որ նրան Նիկոլը վերադարձնելու է իրավապահ համակարգ, եւ միգուցե, հատուկ Ջհանգիրյանի խաթեր նոր քննչական մարմին ստեղծի: Հիմա էլ խոսում են, թե կարող է Արարատի մարզպետ նշանակվի: Բայց այդ փորձառու ինտրիգանի վարքագծում, ում մոտ նույնպես բնազդով իրավիճակի փոփոխություն զգալու հատկությունը զարգացած է, մեզ հետաքրքրեց նրա անսպասելի մոտեցումը գեներալ Մանվել Գրիգորյանի խնդրին: Նա ոչ միայն կատարյալ աբսուրդ անվանեց «տուշոնկաների» պատմությունը, այլեւ հայտարարեց, որ գեներալը ապօրինի զենքերի համար չպետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր, անգամ եթե մոտը հրանոթներ հայտնաբերվեին: Դա անչափ հետաքրքրական է, թեեւ չպետք է բացառել անձնական հարաբերությունների պահը, բայց հաստատ իրավիճակի ինչ-որ փոփոխություն է եղել: Չմոռանանք, որ գեներալ Մանվելը հենց առաջինն էր, ում ձերբակալությունից սարքվել էր հսկայական քարոզչական շոու, որում ԱԱԾ-ի սպաները հարկադրված էին դերասանություն անել: Ու հիմա Ջհանգիրյանը ձեռք է բարձրացնում գեներալ Մանվելի դեմոնացման միֆի վրա:Հետաքրքիր է, ինչպես են դրան վերաբերվում Ջհանգիրյանի քաղաքական պապաները` Լեւոնն ու Նիկոլը: Իսկ, միգուցե, նրան այլեւս հետաքրքիր էլ չէ՞, թե վերոնշյալ առաջնորդներն ինչ կարծիք ունեին: Չէ՞ որ թավշյա խունտան, կարծես թե, սկսել է փլուզվել աչքներիս առաջ, եւ նորանոր դիկտատորական լիազորություններ յուրացնելը նրանց փրկել չի կարող, քանզի բանեցնելը չեն կարողանալու: Ինչպես ժամանակին ասել է Սերժ Սարգսյանը` եկել եք` որ ի՞նչ անեք... Բայց թավշյա փլուզումը կարող է եւ ոչ թավշյա հետեւանքներ ունենալ: Օրինակ, վարչախմբի ջղակծկումները բավականին անկախատեսելի բնույթի կարող են լինել` պայմանավորված լինելով ոչ թե քաղաքագիտական, այլ` հոգեբուժական կատեգորիաներով: Բարդ աշխարհաքաղաքական վիճակում արտաքին ճակատում ամեն ինչ բարձիթողի է: Լավ է` գոնե բանակը պահպանել է իր ավտոնոմ կենսագործունեությունը, եւ ԱԱԾ-ն դեռեւս ի վիճակի է գործել որպես հատուկ ծառայություն: Ինչպես ասվում է` Աստված էլ բեթարից ազատի:

ՍԱՏԱՆԻԶՄՆ ՈՒ ՍԱՏԱՆԱՆ ԷԼ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՕԳՆԵԼ ՆԻԿՈԼԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА