o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԵՌՆՈՂ ՍՈՒՊԵՐԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

03.07.2019 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԵՌՆՈՂ ՍՈՒՊԵՐԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

«The Financial Times»-ի էջերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս ունեցած ծավալուն ելույթն առանց չափազանցության այս օրերին չի իջնում համաշխարհային լրատվամիջոցներից: Ուսումնասիրվում ու վերլուծվում է ամեն մի միտք, արտահայտություն: Ու թեեւ ընդամենը հաշված ամիսներ առաջ քիչ հավանական կթվար, իսկ հաշված տարիներ առաջ՝ լիովին կբացառվեր, սակայն հիմնականում քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները այս կամ այն չափով համաձայնվում են Պուտինի հետ: «Լիբերալիզմն իրեն սպառել է»,- ահա Պուտինի հիմնական միտքը: Իսկ պարզ լեզվով` լիբերալիզմը մեռնում է:

Ամերիկայում փոխվել է Հայաստանի հանդեպ վերաբերմունքը. «Ամերիկայի Ձայն»

 

ՍՈՒՊԵՐԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ՎԱԽՃԱՆԸ

Առաջ ընկնելով` նկատենք, որ խոսքն այստեղ ամենեւին էլ ընդամենը գաղափարախոսության կամ գաղափարական վեճերի մասին չէ: Հաշվի առնելով, որ լիբերալիզմն այն գաղափարական ուղղությունն է, որը վերջին երեք տասնամյակներին ամենաագրեսիվ մեթոդներով փորձում է ծավալվել ողջ աշխարհով մեկ՝ բոլորին պարտադրելով, թե ինչպես եւ ինչի մասին է թույլատրվում մտածել, ինչ կողմնորոշումներ ունենալ կյանքի, այդ թվում՝ ամենասովորական կենցաղի գործնականում բոլոր ուղղություններում, էլ չասած կրոնի, սեռական կողմնորոշման, երեխաների դաստիարակության, վերջապես՝ պետության, հայրենիքի ու հայրենասիրության ու մնացած ամեն ինչի մասին: Թե ինչու, դա վաղուց էր հասկանալի. բոլորը պետք է լինեն միանման, բացի սեփական «ես»-ից այլ բան չտեսնող, չմտածող, միայն վրադ դրած պարտականությունները կատարելու չափով կրթված, ու այդպիսին էլ պետք է դառնան նման անհատներից կազմված հասարակություններն ու պետությունները: Ու հենց նման անձինք, հասարակություններն ու պետություններն են, որ կդառնան առավելագույնս ենթարկվող, կառավարելի, մի կտոր հացի համար ամեն մի ստորության ու այլանդակության ընդունակ: Չէ, սա լիբերալիզմը չէ. իր սկզբնական տեսքով լիբերալիզմը նաեւ մի շարք հրաշալի սկզբունքներ էր պարունակում: Սակայն հենց նկարագրված տեսքը ստացավ այդ գաղափարախոսությունը վերջին երկու-երեք տասնամյակներին, եւ հենց այդ տեսքով լիբերալիզմի վախճանի մասին էլ խոսում էր Պուտինը: Բացատրությունը եւս առավել քան պարզ էր ու տեսանելի: Ի՞նչ կատարվեց գործնականում լիովին լիբերալիզացված Եվրոպայի հետ վերջին տարիներին: Երկար ժամանակ Հին աշխարհը սովորել էր կուշտ ու ապահով կյանքին, թեեւ դա ոչ թե սեփական աշխատանքի, այլ տրիլիոնների հասնող պետական պարտքերի հաշվին սեփական քաղաքացիներին կերակրելու տարբերակն էր: Եվ այն պահին, երբ սկսեցին եկեղեցիները վերածել խաղատների եւ այլ ժամանցային վայրերի, երբ հոգեւոր-մշակութային կյանքում առաջին պլան մղվեցին արժեհամակարգային առումով իրենցից ոչինչ չներկայացնողները՝ միայն այն բանի համար, որ կարողանում են, օրինակ, մորուքավոր կնոջ տեսքով ու հոգեբանությամբ ներկայանալ, այդ նույն ճարպակալած Եվրոպան կանգնեց լուրջ խնդրի առաջ: Խոսքը իսլամիստ միգրանտների ներխուժման մասին է: Փախստական միգրանտներին չթողնես Եվրոպա, միանգամից ես ոչնչացնում այդ նույն լիբերալիզմի գաղափարախոսությունը, որը փորձում է բոլոր մարդկանց իրար խառնել: Այդ հարվածից խուսափելու համար թողեցին, ու տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ, ասենք, Մյունխենի փողոցներում հիշատակված կոնչիտայական կերպարները դեմ դուրս եկան մորուքավոր ալիներին. պարզ է, եվրոպացի կանայք ու աղջիկները ծեծվելուց, բռնաբարվելուց եւ հաճախ՝ մորթվելուց զատ այլ տարբերակ չունեին, իսկ կոնչիտայական կերպարով տղամարդիկ պարզապես ի զորու չէին իրենց ընտանիքները պաշտպանել: Ավելին, անգամ լիբերալիզմով վարակված իրավապահ համակարգն ի զորու չէր իր քաղաքացիներին պաշտպանել. բա եթե ալիներից մեկի քթից արյուն գար, ով էր պատասխան տալու: Ու դրանից էլ զատ, ողջ Եվրոպան հանկարծ նկատենց, որ ընդհանուր անվտանգության առումով եւս լրջագույն խնդիրներ ունեն: Ըստ էության, չունեն զինված ուժեր, եւ այդպես էլ պետք է լիներ. եթե, օրինակ, երբեմնի զորեղ գերմանական բանակը ֆեմինիստական հակումներով ինչ-որ կին է ղեկավարում, ու այն բանի համար, որ ֆեմինիստական հակումներով կին է, էլ ի՞նչ պաշտպանունակության մասին է խոսքը: Հաջորդ գործընթացը եւս լիովին սպասելի էր. նախ եվրոպական հասարակությունների ներսում սկսեց հասունանալ անպաշտպանության գաղափարը, նաեւ, որ պետություններից քիչ սպասելիքներ ունեն: Դրան հաջորդեց ներքին ինքնապաշտպանության գաղափարը, բայց արդեն ոչ թե լիբերալիստական, այլ՝ ավանդական արժեքների հիման վրա: Անգամ եվրոպական դասական էլիտան, այդ թվում՝ Վատիկանը, սկսեցին հստակ պատկերացնել, թե ուր են հասնելու լիբերալիզմով: Եվ ինչպես ցույց տվեց համաեվրոպական վերջին ընտրությունները, դեպի ավանդական արժեքների ընթացքն արդեն սկսում է մտնել անկասելի տեմպերի մեջ՝ առաջ բերելով լիբերալիզմի վախճանը: Իսկ ահա ԱՄՆ-ն ավելի խելամիտ գտնվեց, քան Եվրոպան. այնտեղ այդ տեղաշարժերը սկսվեցին Թրամփի ընտրվելով եւ սուպերլիբերալիզմի յուրօրինակ սիմվոլի վերածված Հիլարի Քլինթոնի ու տարաբնույթ սորոսների պարտությամբ: Ի դեպ, մոտավորապես նույն բանի՝ ավանդական արժեհամակարգի վրա հենվելու եւ ներկայիս տեսքով լիբերալիզմից ետ քաշվելու մասին Պուտինը նաեւ խոսում էր 2014-ին, երբ, հիշեցնենք, կիսատ թողեց Ավստալիայի G20 գագաթաժողովն ու վերադարձավ: Այն  ժամանակ կանցլեր Մերկելը նման մի միտք էր հնչեցրել՝ Պուտինն ապրում է մեզանից դուրս՝ իր աշխարհում: Եվ ահա հիմա արեւմտյան մի շարք առաջատար աղբյուրներ հիշել են այդ պատմությունը՝ տալով այս վերջաբանը՝ Պուտինը մնաց իր աշխարհում, եւ Ճապոնիայի G20 գագաթաժողովում մյուս 19 առաջնորդները տեղափոխվեցին Պուտինի աշխարհ:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԱՅՑԸ ՈՉ ԹԵ ԶՐՈ, ԱՅԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԲԵՐԵՑ

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՊԵՐԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ

Բայց ասել, թե սուպերլիբերալիզմն այս պահին վերջնականապես է օրակարգից դուրս մղվել, դա էլ կոպիտ սխալ կլիներ: Այն հսկայական կապիտալը, որին տիրապետում են այդ գաղափարախոսության ջատագովները, ավելի ճիշտ՝ դրա հաշվին հսկայական փողեր աշխատողները, դեռ երկար ժամանակ դիմադրելու հնարավորություն է տալիս: Այդ թվում նաեւ հակագրոհների, որը, ցավոք, նաեւ Հայաստանն իր մաշկի վրա զգաց: Բավական է նայել մեր ներկայիս իշխանական համակարգի կազմին, դրանցում ներգրավված տարաբնույթ սորոսական եւ այդ կարգի այլ աղբյուրներից սնվողների քանակական եւ դիրքային կազմին, որ ամեն ինչ պարզ լինի: Հպանցիկ վերլուծելով մեր հասարակական կյանքի մի շարք առանցքային ուղղությունները, միանգամից հստակ հասկանում ես, որ մեր տեղական սուպերլիբերալիկները հենց այնպես չէ, որ նստած են այդ դիրքերում: Մոտավորապես նույն գործընթացներն են. զանգվածային հարձակումներ ամեն ազգայինի վրա՝ կրոնի, մշակույթի, կրթության, ավանդական մյուս արժեքների: Դիտեք միգրացիոն հոսքերի. Երեւանում արդեն վխտում են անհասկանալի ծագումնաբանությամբ չալմայավոր միգրանտները: Կարճ ասած, ինչից այսօր անգամ Եվրոպան է փորձում մի կերպ հետ քաշվել, փորձում են փաթաթել մեր վզին: Ամեն ինչ, անգամ հակառուսականության այն նույն տոտալ քարոզները՝ իրենց քարոզչական խիստ վտանգավոր տեխնոլոգիաներով հանդերձ: Թե ինչու ենք շարունակում մնալ գլոբալ սուպերլիբերալիզմի թիրախներից մեկը, հեշտ է տեսնելը. այն չարաբաստիկ «խաչմերուկի դերը», որը դարերով հարվածել է մեզ, էլի գործում է: Այս անգամ Հայաստանը պարզապես շատ հարմար դիրք է՝ ընդդեմ Իրանի: Ընդ որում, Հայաստանի պարագայում թույլ մխիթարանք է անգամ այն, որ սուպերլիբերալիզմի դագաղի վերջին մեխերն են արդեն խփվում. դա աշխարհի մասշտաբով է, որտեղ մեկ-երկու տարին փոքր ժամանակի միավոր է, մինչդեռ մեզ համար, ինչպես նաեւ անցած տարվա իրադարձությունները ցույց տվեցին, մեկ-երկու տարին բավական է անդառնալի կորուստներ կրելու համար: Առավել եւս, որ մեր տեղական սուպերլիբերալները մինչեւ վերջ են գնալու: Չէ, ոչ թե այն պատճառով, որ հավատարիմ են իրենց գաղափարախոսությանը (նրանցից շատ-շատերը գաղափարախոսություն բառն էլ կարող է չիմանան, ինչքան էլ, որ արեւմտյան քարոզչա-լրտեսական դպրոցներում հատուկ կուրսեր են անցել), այլ պարզապես, եթե զրկվեն դրսի փողերից, միանգամից հասարակական կյանքում կստանան իրենց իրական զրո արժեքը: Կամ հակառակը, եթե առաջ չգնան, կզրկվեն փողերից, էլ չասած, որ միանգամից ի հայտ կգան նրանց նկատմամբ եղած բազմաթիվ կոմպրոմատները: Այլ բան, որ մեր սուպերլիբերալները նաեւ մեկ լրջագույն խնդիր ունեն՝ պետական մակարդակով հայտնվել «իզգոյի» կարգավիճակում: Թե ինչու մեր ներկայիս իշխանությունների եւ Մոսկվայի հարաբերություններն այդպես էլ նույն հուն չեն մտնում, թերեւս դժվար չէ հասկանալը. գաղափարախոսական այն միանգամայն հակադիր դրքերը, որոնց մասին խոսեցինք, պարզապես բացառում են լուրջ հարաբերությունները, ինչքան էլ որ այդ մասին ոգեշունչ ճառեր ասվեն: Սակայն խնդիրն այն է, որ աստիճանաբար նույն գաղափարական տարբերությունն է հաստատվում նաեւ Եվրոպայի հետ, առավել եւս, որ եվրոպական կառույցների ղեկավարների ներկայիս ձեւավորումից հետո պատկերն էլ ավելի կարող է փոխվել: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա միայն այն, որ բացի ամերիկյան պետական համակարգի լիբերալ հակումներով ներկայացուցիչներից, այլ պաշտոնատար անձանց հետ անգամ հանդիպումներ տեղի չեն ունենում, դա եւս վերաբերմունքի պարզ ցուցադրություն է: Մնում են տարաբնույթ սորոսական կառույցների հետ շփումները, բայց նրանք էլ, մի քանի կոպեկ շպրտելուց եւ բազում «մանր ծառայություններ» պահանջելուց զատ, արդեն դժվարանում են որեւէ այլ գործնական օժանդակություն տրամադրել: Չէ, մեր սուպերլիբերալների վերջը եւս  տեսանելի է: Միայն մեկ հարց կա, մինչ այդ վերջը դեռ ինչքան կհասցնեն քանդել, ինչ-որ բան կմնա՞ տակը, որ հետո հնարավոր լինի վերականգնել:

Նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА