o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՇԱՏ-ՇԱՏԵՐՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ՝ ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ»

03.07.2019 21:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՇԱՏ-ՇԱՏԵՐՆ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ՝ ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ»

«Արցախում այս շրջանում որոշակի գործընթացներ են տեղի ունենում առաջիկա  նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Մասնավորապես, այս պահին առավել աչքի զարնող գործընթացը ստորագրահավաքն է: Իսկ, ընդհանուր առմամբ, իրավիճակը ներքաղաքական առումով Ացախում խաղաղ է, նորմալ, առանց ինչ-ինչ ինտրիգների, խաղաղ ապրում ենք մեզ համար»: Անդրադառնալով Արցախում տիրող մթնոլորտին` նման իրավիճակ նկարագրեց Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԸ:

«ՓՈՐՁԵԼ ԽԱԲԵԼ ԱՅԴ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

- Նկատի ունեք Սամվել Բաբայանի առաջադրման հետ կապված ստորագրահավա՞քը:

- Այո: Անկեղծ ասած, չէի ցանկանա անձնավորել, որովհետեւ խոսքը երեւույթի մասին է, ոչ թե կոնկրետ անձի: Թեեւ իմ կարծիքով, եթե տեղը եկել է, ասեմ. ըստ իս, այստեղ կան որոշակի հակասահմանադրական էլեմենտներ: Որովհետեւ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ քաղաքացին պատրաստվում իրեն իրավունք վերապահել՝ Արցախում առաջադրվելու ե՛ւ որպես նախագահի թեկնածու, ե՛ւ որպես պատգամավոր: Եթե մարդն ունի ընտրվելու իրավունք, ուրեմն նա պարտադիր պետք է ունենա նաեւ ընտրելու իրավունք: Եվ երկրորդ, լավ, եթե ՀՀ-ում ապրող հայը իրավունք ունի մասնակցելու Արցախի ընտրություններին, ուրեմն ես է՞լ իրավունք ունեմ մասնակցելու ՀՀ-ում որեւէ ընտրական գործընթացի: Բոլորս էլ ուզում ենք, որպեսզի ունենանք մեկ միասնական հայրենիք, դա բոլորիս երազանքն է: Բայց այսօր մենք ունենք երկու հայկական պետություն: Թեեւ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչված չէ, բայց Արցախն ունի հանրաքվեով ընդունված Սահմանադրություն, որը պահպանել պարտավոր ենք բոլորս:

«ՌԴ-Ի ՆՄԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՆԱԵՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՆՈՎ»

- Իսկ Բաբայանը առհասարակ ի՞նչ վարկանիշ ունի Արցախում եւ ի՞նչ շանսեր ունի առաջադրվելու դեպքում:

- Կդժվարանամ պատասխանել, որովհետեւ կարծիքները տարբեր եմ: Օրինակ` կան մարդիկ, ովքեր ընդունում են Սամվել Բաբայանի անձը, եւ հակառակը` կան մարդկանց մի խումբ, ովքեր առհասարակ չեն ընդունում իրեն: Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նրա ծառայությունները՝ հատկապես պատերազմի տարիներին որեւէ մեկը ժխտել չի կարող եւ չի էլ պատրաստվում: Այդ իսկ պատճառով, ըստ իս, դեռ պետք է սպասենք: Քանի որ այս ընթացիկ գործընթացները կտան բոլոր հարցերի պատասխանները: Ստորագրահավաքը ընթանում է, որին կհաջորդեն հետագա գործընթացները:

«ԲԱՆԸ ՀԱՍԵԼ Է ՆՐԱՆ, ՈՐ ՀԱՅԸ ՀԱՅԻՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ Է ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ԽՈՍՔԵՐՈՎ»

- Լավ, իսկ այս պահի դրությամբ ովքե՞ր են նախագահի ռեալ թեկնածուները:

- Տեսեք, ընտրություններին մասնակցելու մասին այս պահին գոնե պաշտոնապես հայտարարել է միայն Արայիկ Հարությունյանը, նախնական հայտարարություն արել են Վիտալի Բալասանյանը եւ Սամվել Բաբայանը: Այս պահին Դաշնակցությունն է իր շրջանային ժողովներն անում եւ շուտով կհայտարարի, թե նախագահական ընտրություններին հանդես կգա առանձին թեկնածուո՞վ, թե՞ առկա թեկնածուներից որեւէ մեկին կսատարեն: Հավանաբար, աշնանը մեր «Ժողովրդավարություն» կուսակցությունը կհայտարարի իր թեկնածուի անունը. թեկնածու անպայման ունենալու ենք: Առհասարակ կարծում եմ, որ շատ-շատերն են պատրաստվում առաջադրվել՝ որպես Արցախի նախագահի թեկնածու, առկա մթնոլորտը դա է հուշում:

«ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՏԵՍԱԿ ԼՂՈԶՎԱԾ Է, ՀՍՏԱԿԵՑՎԱԾ ՉԷ»

- Անդրադառնանք նաեւ սահմանային իրավիճակին: Կարծես թե Մինսկի համանախագահները ցանկանում են խաղաղապահ ուժեր տեղակայել. համենայնդեպս, ՄԽ-ի նման առաջարկի մասին խոսակցություններ կան: Սա որքանո՞վ է իրատեսական եւ արդյունավետ լինելու:

- Պատերազմի վտանգ միշտ էլ կա: Մենք արդեն կարծես թե ընտելացել ենք այս իրավիճակի հետ, թեեւ առհասարակ նորմալ չէ պատերազմին ընտելանալ: Բայց սա է մեր ճակատագիրը, ինչ կարող ենք անել: Ինչ մնում է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ապա ես անձամբ դրան լավ չեմ վերաբերվում, որովհետեւ մենք տեսել ենք խաղաղապահ ուժեր 1990-ական թվականներին: Մենք հասել ենք հաջողության այն ժամանակ, երբ չեն եղել խաղաղապահ ուժերը, եւ մնացել ենք մեր թշնամու հետ դեմ հանդիման: Ես չգիտեմ, թե առաջիկայում ինչ կարող է լինել, բայց դրական չեմ վերաբերվում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Մենք կարողանում ենք պաշտպանել մեր երկրի սահմանները, եւ լավագույն պաշտպանները մեր Զինված ուժերն են, մեզ ուրիշ պաշտպաններ պետք չեն:

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА