o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում

04.07.2019 11:02 ՄՇԱԿՈՒՅԹ
Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում

Թուրքիայում ֆիլմ է նկարահանվում 1915-16 թթ. բիթլիսաբնակ մուսուլման ընտանիքների հետ պատահած դեպքերի մասին՝ մեղադրանքի թիրախում առնելով ռուսներին ու հայերին: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ֆիլմը նկարահանվում է Թուրքիայի Ռադիոյի ու հեռուստատեսության ընկերության աջակցությամբ և համակարգմամբ: «Ձյունից կազմված» անվանումով ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականին: Նկարահանումների մի մասը կատարվել է ձմռանը, ամառային մասը դեռ շարունակվում է:

«Հայացք ներսից». Կայացավ  Մարիամ Գալստյանի հերթական ցուցահանդեսը

Ֆիլմը նկարահանվում է թուրք պրոֆեսոր Հալիլ Դեքերթեքինի գրած «Փախստականներ» գրքի հիման վրա: Գիրքը պատմում է 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915-1916 թթ.  ռուսական բանակի կողմից Բիթլիսի պաշարման ու գրավման հետևանքով շրջանից գաղթված մուսուլմանների ճակատագրի մասին:

Ֆիլմի մասին պատմող հրապարակման մեջ Բիթլիսի գրավումը ներկայացվում է որպես ռուս-հայկական «օկուպացիա», ինչն արտացոլվելու է նաև ֆիլմի մեջ:  

Նշենք, որ 1916-ին Ռուսաստանի կողմից Բիթլիսի գրավման ժամանակ ռուսական բանակի կազմում կռվում էին նաև հայկական կամավորական ջոկատները՝ զորավար Անդրանիկի ու Նազարբեկյանի հրամանատարությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА