o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՐՔԱՆ Է ԹԱՆԿԱՑԵԼ ԿՅԱՆՔԸ

05.07.2019 21:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՐՔԱՆ Է ԹԱՆԿԱՑԵԼ ԿՅԱՆՔԸ

Պաշտոնական վիճակագրությունն արդեն սկսել է ամփոփել այս տարվա առաջին կիսամյակի տվյալները: Ցուցանիշների առանձնահատկությունն այն է, որ դեռ հնարավոր է համեմատականներ անցկացնել այս եւ նախկին կառավարությունների գործունեության միջեւ: Նկատի ունենք, որ անցած տարվա երկրորդ կիսամյակի ողջ ընթացքն արդեն Փաշինյանի կառավարության «սեփականությունն» է, ընդ րոում, եղել են բավականին լուրջ անկումներ, եւ այդ ֆոնին՝ վիճակագրական հետագա ցուցանիշներն արդեն կդառնան այլ բնույթի:

ՍԱ՞ ԷՐ ՆԻԿՈԼԻ ԽՈՍՏԱՑԱԾ ԼԱՎ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԿՅԱՆՔԸ

Ինչեւէ, առաջին կիսամյակին վերաբերող տվյալների ամփոփումը սկսվում է գներից: Այստեղ նախ հիշեցնենք. անցած ամիս՝ վիճակագրությունը ներկայացրել էր թեեւ իրականությունից հեռու, սակայն դրանով հանդերձ էլ լուրջ մտահոգություններ առաջ բերող ցուցանիշներ: Այն է, թեեւ ընդհանուր գնաճը ներկայացված էր ընդունելի մակարդակում, սակայն բնակչության հիմնական զանգվածների համար ուղղություններում (սնունդ, հագուստ) թանկացումներն էապես՝ մոտ կրկնակի ավելի բարձր տեմպերով էին, որը կոմպենսացվում է ավելի քիչ ծախսատար ուղղությունների հաշվին: Արդյունքում, թեեւ ունենում ենք միջին գնաճ, սակայն հիմնական ծախսատար ոլորտներում առավել մեծ թանկացումները հուշում են, որ բնակչության մեծամասնության համար իրականում ծախսերն ավելացել են ոչ թե միջին գնաճի չափով, այլ՝ մոտ կրկնակի ավել: Հունիսին եւս այդ նույն «տրյուկը» կիրառված է: Այսպես, եթե անցած հունիսի համեմատ սպառողական գներն աճել են 2.5 տոկոսով, ինչն էլի միջին ցուցանիշ է, ապա առավել լայն սպառում ունեցող ապրանքատեսակների մասով պատկերը մնում է նույնքան լարված: Մասնավորապես, «սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբում վիճակագրական թանկացումը 4.6 տոկոս է, «ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ» ապրանքախմբում՝ 4.0, «հագուստ եւ կոշիկ» ապրանքախմբում՝ 5.2 տոկոս: Իհարկե, սրանք եւս ծայրահեղ ցուցանիշներ չեն: Սակայն պետք է նաեւ այս հանգամանքը հաշվի առնել: Օրինակ, նույն սննդամթերքի մեծ ապրանքախմբում էլ կան մի շարք ապրանքատեսակներ, որոնք հիմնական օգտագործման, այսինքն՝ առավել սպառման եւ ծախսատարության դաշտում են, եւ կան այնպիսիք, որոնց չթանկանալը կամ կրկնակի ու եռակի թանկանալը բնակչության լայն զանգվածների համար էական չէ: Այսինքն, ինչքան կթանկանա, ասենք, «սեւ իկրան», քչերին է հետաքրքիր, բայց ահա բանջարեղենի թանկացումն ազդում է բոլորի վրա: Եվ այդ նույն բանջարեղենի մասով թանկացումները շարունակում են մնալ գերբարձր մակարդակներում. «Բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. հունիսին՝ 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 19.1% գնաճ»: Չէ, սա բացառիկ թանկացում չէ, օրինակ` 2017թ.-ին թանկացման ավելի բարձր տեմպեր էին: Միայն թե 2017թ.-ի այս ամիսներին նախ՝ ընտրական, ապա՝ կառավարության ձեւավորման փուլ էր, նաեւ՝ երաշտ, այսինքն, կային որոշ օբյեկտիվ գործոններ: Իսկ ներկայումս ինչպես իշխանություններն են հավաստիացնում, ամեն ինչ ուղղակի փայլուն է, որեւէ խնդիր չկա: Եվ նման իրավիճակում 20 տոկոսի կարգի թանկացումն արդեն անոմալիա է, պետք է տալ բացատրություն, սակայն բացատրող այդպես էլ չենք տեսնում: Կամ պետք է ընդունենք, որ իրականում այդ «փայլուն վիճակի» մասին պատմությունները հեքիաթ են. գյուղատնտեսությունը շարունակում է մնալ խայտառակ վիճակում, եւ, բնական է, գյուղմթերքների գներն էլ պետք է թռիչք ունենան: Ընդ որում, բանջարեղենը տեղական գյուղմթերքներից միակը չէ, որտեղ, մեղմ ասած, մտահոգիչ թանկացումներ են:

ՀԵՏՈ ԷԼ «ՉԱՐԱԽՈՍՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՆԻԿՈԼԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է

Այսպես. «Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 4.9% գնաճ: Ձվի գինը 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ աճել է 37.6%-ով...»: Այնուհետեւ. «Մրգի ապրանքախմբում 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.6% գնաճ...»: Տեղական մթերքներից մի փոքր ավելի մեղմ է մսամթերքի ապրանքախմբի վիճակը, որտեղ «2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.1%»: Սակայն այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ այս ոլորտը մեծ մասամբ հենված է ներմուծվող հումքի վրա, իսկ ահա տեղական միս-մսամթերքն այն գնային մակարդակին է հասել, որ վաճառքի ծավալների շարունակական անկումները պարզապես բացառում են հետագա թանկացումը: Այսինքն, սկսվել է բնակչության զանգվածային անցում ներմուծված եւ համեմատաբար էժան միս-մսամթերքի, ու արդյունքում այս իրավիճակը պարզապես ոչնչացնում է տեղական անասնապահության մնացորդները: Գումարած դրան, լրջագույն խնդիրներ կան կերային բազայի հետ կապված, ու թե գալիք տարի ուր կհասնի հայաստանյան անասնապահությունը, դժվար է անգամ պատկերացնել: Ընդ որում, նույնը կարելի է ասել նաեւ «կաթնամթերք, պանիր...» ապրանքատեսակների համեմատաբար փոքր թանկացումների հետ: Այստեղ եւս անցումը դեպի ներմուծված կաթի փոշի միայն աճի դինամիկա ունի, եւ այդ ներմուծման հաշվին նվազում են նաեւ գնաճային տեմպերը: Ու արդյունքում, էլի տուժելու է տեղական անասնապահությունը: Այսպիսով ֆիքսենք. սննդամթերքի այն բոլոր տեսակները, որոնք կապված նաեւ սեզոնայնության հետ, այս ժամանակահատվածում ունեն առավելագույն սպառում, թանկացել են առավելագույն չափերով: Մի քանի պարզ օրինակ. կարտոֆիլը անցած հունիսի համեմատ թանկացել է մոտ 75 տոկոսով, լոլիկն ու վարունգը՝ մոտ 40 եւ 25, կաղամբը՝ 26.4 (տե՛ս աղյուսակը): Եվ հաշվի առնելով, թե շարքային սպառողի բյուջեի որ մասն է ուղղվում հենց այս կարգի ապրանքատեսակների ձեռքբերմանը, ապա հենց դա է ցույց տալիս, թե իրականում բնակչության ծախսերը որքանով են ավելացել: Հաստատ ամենաքիչը մի 10 տոկոսով, եւ դրանից հետո վիճակագրական 2.5 տոկոս գնաճը վերածվում է սովորական ծաղրի:

«ՊԵՏՔ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ»

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА