o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ.«ՎԱԽԵՆԱՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՍՆԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ»

05.07.2019 21:20 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ.«ՎԱԽԵՆԱՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՍՆԵՆՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ»

Թեեւ իշխող ուժի ներկայացուցիչները ջանք չեն խնայում հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, թե իշխանափոխությունից հետո արտաքին ներդրողները լրջորեն հետաքրքրված են Հայաստանի տնտեսությամբ, փաստն այն է, որ կառավարությունը տապալել է ներդրումային քաղաքականությունը: Դա հաստատեց նաեւ օրերս ԿԲ-ի հրապարակած տվյալները, համաձայն որոնց՝ օտարերկրյա ներդրումներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են ընդամենը 34,4 մլն դոլար: 2018թ. նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ արտաքին կապիտալի ներհոսքը կազմել է 94,4 մլն դոլար: Այո, ներդրումները 1/3-ով պակասել են: Ուր է գնալու մեր տնտեսությունն այսպես, փորձեցինք պարզել տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ, ով ասաց.

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ ՀԱՄԱՐԵԼ ԱՆՎԱՎԵՐ

- Մեր տնտեսությունը ներկա իրավիճակում գտնվում է անսահման տխուր վիճակում: ԿԲ-ի ներկայացրած տվյալներից հետո այլեւս խոսել տնտեսական բումի մասին առնվազն անլուրջ է ու ավելի շատ ծաղրանքի է նման: Հասկանում են, որ այնտեղ կան մարդիկ, որոնք ստիպված են շարունակել՝ ստերով կերակրել հասարակությանը: Զարմանալին գիտե՞ք որն է, որ ինչ ասում են, լավ են ասում, բայց սկզբում ավելացնելով «կ» տառը. կլինի, կստեղծվի, կձեւավորվի... Լավ՝ ինչքա՞ն, ե՞րբ կլինի: Բացառված է նման իրավիճակում որեւէ խոշոր ներդրում ակնկալել: Փոքր կամ միջին դեռ հնարավոր է, բայց ոչ մի ներդրող մեծ գումարներ ռիսկ չի անի բերի ու ներդնի Հայաստանում: Եթե նման ձեւով շարունակվի, վախենամ մինչեւ տարեվերջ հասնենք տնտեսական ճգնաժամի: Այս պահին դեռ իներցիայով գոյատեւում ենք, բայց եթե այսպես շարունակվի, նահանջի տեմպերը ավելի են ահագնանալու: Այս պահին հայեցակարգ, ծրագիր, ներդրումների հոսք, նոր աշխատատեղեր, իսպառ բացակայում են, այսպես հեռու չենք գնա:

ԳԼՈՒԽԳՈՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐ «ՊԱՀԵԼՈՒ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА