o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ում համար է հուլիսը տոնական

05.07.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ում համար է հուլիսը տոնական

Հուլիս ամիսը հագեցած է հայ անվանի մշակույթի գործիչների հոբելյաններով: Աստծո նախախնամությամբ հուլիսի առաջին շաբաթվան, կարծես թե հայ կինոյի եւ թատրոնի աստղաբույլը հանգիստ չի թողել, քանի որ հենց հուլիսի 1-ին միաժամանակ մի քանի հոբելյան էր նշվում` ՀՀ ժողովրդական արտիստներ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ու ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ:

«Իրավունքը» 30 տարեկան է. 5-րդ ալիքի անդրադարձը (Տեսանյութ)

 

Ինչպես նաեւ այս տարի հուլիսի 1-ին իր 50-ամյակը բոլորեց դերասանուհի, հաղորդավարուհի ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԸ` Համով Զառան, որն իր հոբելյանական տոնն անցկացրեց երեւանյան ռեստորաններից մեկում` մտերմիկ մարդկանց շրջապատում: Նույն կերպ էլ հուլիսի 3-ին վարվեց նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ` իր հոբելյանական 60-ամյակը տոնեց մտերմիկ մարդկանց շրջապատում, որտեղ բոլոր հյուրերը մոտենում-շնորհավորում էին ու շեշտում, թե հոբելյանական տարեթվի մեջ ինչ-որ թվեր ճոխացված են, քանի որ Ղազանչյանն ամենեւին էլ 60-տարեկանի տեսք չունի: Հոբելյարն էլ իր հերթին հյուրերին շեշտում էր, թե իր հավատն էլ չի գալիս, որ ինքն արդեն 60-տարեկան է. «Ես ինձ ավելի երիտասարդ եմ զգում»,- հավելում էր Հ. Ղազանչյանը:

30 տարի ընթերցողի հետ. նշվեց «Իրավունք» թերթի 30 ամյակը. hayrenater.totalh.net-ի անդրադարձը

Ի դեպ, հուլիսի 3-ին ծնվել է նաեւ բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, ով բոլորեց իր 79-ամյակը: Բանաստեղծին հեռախոսազրույցով շնորհավորել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ, ստեղծագործական նորանոր նվաճումներ: Իսկ արդեն երեկ, հուլիսի 4-ին հայ բեմի ու կինոյի հսկաներից մեկի` մեծ կատակերգու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ 89-ամյակն էր: Մի անգամ հարցազրույցներից մեկում վարպետն ասել է. «Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում: Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես` կծիծաղեմ...»:

Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում

 

«ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՍԻՐՈՒՄ ԷՐ ՏԱՆՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐ ՁԵՌՔՈՎ ԷՐ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ»

Հայ թատրոնի եւ կինոյի նշանավոր վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԸ կդառնար 82 տարեկան: «Կեղնի մե օրըմ, օր տեսնիմ, թե էս աշխարհն ինչի է ըսպես ծուռ...» նրա թեւավոր դարձած այս եւ այլ արտահայտություններ եղել են եւ կմնան սիրելի հայ կանանց համար, ինչպես նաեւ հիսունից ավելի դերեր թատրոնում, երեք տասնյակի հասնող դերեր ֆիլմերում, որոնք կմնան հայ ժողովրդի հուշերում ու կամրագրվեն հայ թատերարվեստի պատմության մեջ... Սիրելի վարպետին յուրաքանչյուրը մտաբերում է իր կերտած կերպարներով, ոմանք էլ` հիշում վերջին հանդիպումն ու հեռախոսազրույցը: «Իրավունքի» հետ զրույցում Գ. Նովենցի թոռնուհին, դերասանուհի Մարիամ Ղազանչյանը ասաց, որ տիկին Գալյան սիրում էր ծննդյան տոները տանն անցկացնել. «Միշտ տանն էր անցկացնում` մտերիմ մարդկանց հետ ու պարտադիր իր ձեռքով էր ամեն ինչ պատրաստում: Գնում էինք արդեն` սիրուն սեղանը գցած սպասում էր: 2 ժամ առաջ ամեն ինչ անում էր, որ չգնայինք «խանգարեինք», որ չասեինք` այսինչ բանն էլ տուր, մենք անենք, ու ինքն էլ ստիպված չասեր, ոչ, դրեք, մի խառնվեք: Շատ հոգատար էր բոլորի հանդեպ, նրա պարզությունն ամեն ինչ արժեր: Ուրախ եմ, որ իրենից այդ մի բնավորության գիծը վերցրել եմ` պարզություն, եւ վերջ, դրանից առավել մարդու կյանքում էլ ի՞նչ է պետք: Ի դեպ, ես իրեն երբեք տատիկ չեմ ասել, Գալյայով էլ դիմել եմ, նա է ինձ այդպես սովորեցրել...»:

Ալեքս Միրզոյանը կվարի «Թոփ մոդել» ռեալիթի շոուն (Տեսանյութ)

Ներկայացրեց
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА