o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված 3 ֆիլմերը

05.07.2019 22:35 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կցուցադրվեն Փարաջանովի վերականգնված 3 ֆիլմերը

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-12-ը տեղի կունենա «Կինոյի տաճար» երեւանյան ցուցադրությունը Այրարատ (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում: Ցուցադրությունում ներառված են Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու թվայնացված կադրերը, որոնք ինստալացիայի ձեւով անընդհատ պտտվելու են մոնիտորների վրա: «Կինոյի տաճար» ծրագրի շրջանակներում կկայանա Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կարճամետրաժ ֆիլմերի` «Եռաֆիլմի» ցուցադրումը. «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը (1967թ.,10 րոպե), որը նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է, «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» կարճամետրաժ ֆիլմը (1986թ.,25 րոպեներկայացնում է Փարաջանովի անհատական հայացքը 19-րդ դարի ինքնուս նկարիչ-պրիմիտիվիստ` Նիկո Փիրոսմանիի գեղագիտական ժառանգությանը, եւ «Կիեւյան որմնանկարներ» վավերագրական ֆիլմը (1966թ.,20 րոպե), որից պահպանվել է միայն 10-14 րոպե: Ընթացքում նաեւ կցուցադրվի Ս. Փարաջանովի մասին պատմող Ռուբեն Գեւորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը, որը Գեւորգյանցը նկարել է 1979 եւ1989թթ.-ին: Ֆիլմի ակունքներում կանգնած արվեստագետները բացատրում են, որ Փարաջանովին վերաբերող ամեն մի շարժ այն տարիներին վերահսկվում էր պետական մարմինների կողմից, արգելված էր ցանկացած նախաձեռնություն, ուստի նկարհանումները կատարվել են գաղտնի եւ տեւել են շատ երկար: Լուռ-կինոէսսե, ուր Վարպետն անձայն փոխանցում է ապրածն ու զգացածը:

«Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ». անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА