o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումը ներկայացվի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում

06.07.2019 01:05 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումը ներկայացվի Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում

Հայրենիքում մեծ հանդիսավորությամբ շարունակվում է նշվել սփյուռքահայ նշանավոր մտավորական, գիտնականը, հասարակական գործիչ, մանկավարժ, թատերագիր, բեմադրիչ, դերասանը բանաստեղծ Հրանդ Մարգարեանի ծննդյան 80 և ստեղծագործական գործունեության 65-ամյա հոբելյանները։

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացը դադարեցնելու նպատակով դատական հայց է ներկայացվել

Հրանդ Մարգարեանի գործունեությունն իսկապես բազմակողմանի և բեղմնավոր ընթացք է ունեցել։ Տասնամյակներ շարունակ աշխատելով և ստեղծագործելով Սփյուռքի հայաշատ գաղթօջախներում՝ Հրանդ Մարգարեանը մշտապես բարձր է պահել հայ մտավորականի պատվաբեր անունը։ Այդ ճանապարհին մտավորականի մշակութային գործունեության «Տունն» է եղել Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միությունը, ուր ավելի քան կես դար մտավորականն անձնվիրաբար ծառայել է մշակութային, թատերական, դաստիարակչական բնագավառներում։

Հրանդ Մարգարեանը Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ է։ Նա անգլերեն է թարգմանել և խմբագրել Հայաստանի ժամանակակից դրամատուրգների գործերը։

Վերջին տարիներին Հրանդ Մարգարյանն աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 20 անգամ ներկայացրել է իր հեղինակած «Խրիմյան Հայրիկ» մոնոներկայացումը, որը հուլիսի 6-ին ժամը 19։05-ին ներկայացվելու է Երևանի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում, իսկ հուլիսի 8-ին, ժամը՝ 16։05-ին Տավուշի մարզի Նոր Վարագավանք եկեղեցու հարևանությամբ։ Այս երկու ներկայացումներով կեզրափակվեն Հրանդ Մարգարեանի հոբելյանական ելույթները Հայրենիքում։ Հայաստանյան հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունի վայելելու սփյուռքահայ նշանավոր մտավորականի ելույթը՝ հաղորդակից դառնալով աշխարհի տարբեր թատերասրահներում հանդիսատեսի բարձր գնահատականին արժանացած թատերախաղին։

Հայկական քյուֆթան ներկայացվեց հոգևոր մայրաքաղաքի ծննդյան 2704 ամյակին նվիրված միջոցառումներին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА