o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղջիկները թվարկել են առաջին ժամադրության ժամանակ իրենց տրված 8 ամենասարսափելի հարցը

06.07.2019 14:45 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Աղջիկները թվարկել են առաջին ժամադրության ժամանակ իրենց տրված 8 ամենասարսափելի հարցը

Հիշեք դրանք և երբեք մի կրկնեք ուրիշների սխալները, եթե հույս ունեք առնվազն որևէ շարունակության:

 «Ի՞նչ կասես անալ սեքսի մասին»:

«Ես 19 կամ 20 տարեկան էի: Ծանոթացել էի մի տղայի հետ բարում: Զրուցում էինք այս և այն բաների մասին: Հանկարծ նա հարցրեց ինձ, թե ինչպես եմ վերաբերում անալ սեքսին: Քիչ էր մնում խեղդվեի գինու կումից: Նա ասաց, որ առանց դրա մեզ մոտ ոչինչ չի ստացվի: Այլևս մենք չենք տեսնվել»:

Միայնակ եղիր այնքան ժամանակ, քանի դեռ չես հանդիպել նրան, ով ամեն ինչ կանի քեզ համար

«Որքա՞ն ես վաստակում»:

 «Նա հարցրեց այդ մասին ժամադրությունից 20 րոպե անց: Դրան նախորդել էր մեկ այլ հարց.  «ինչո՞վ  ես զբաղվում»: Ես ասացի, որ ես գրքեր եմ գրում, և ունեմ սեփական ընկերություն: «Կարծում եմ, շատ գումար չունես», - չէր խաղաղվում զրուցընկերս:  Ես 10 րոպե անց գնացի տուն»

«Ի՞նչ ես անում մազերիդ հետ»:

 «Ես  ժամադրության մշտապես գնում էի աֆրո սանրվածքով:  Մի տղա, երկար ժամանակ տատանվում էր՝ գլխիս նայելով, վերջապես հարցրեց, թե ինչպես եմ մազերս հարդարում: Նա տվեց ևս հազար ճշգրտող հարց և ի վերջո փորձեց դիպչել մազերիս: Դա արդեն չափից շատ էր:

«Չէ, ո՞վ ես դու իրականում»:

«Ես զգուշացա այն բանից, որ հարցն սկսվել էր «չէ» բառով: Թեև առաջին զգուշացնող զանգը հնչել էր, երբ իմ զրուցակիցը հասկացրել էր, որ իրեն հետաքրքում են միայն ուղեղի հետազոտությունները և Իլոն Մասքը: Նա համարում էր, որ տեսնում է ինձ ամբողջությամբ՝ միջաթափանց: Դա չափազանց ինքնավստահ էր:

«Ինչո՞վ է զբաղվում հայրդ»:

«Նա գեղեցիկ էր, զվարճալի, խելացի: Մենք հանդիպել էինք ճաշի ժամանակ: Նա հարցրեց, թե ինչ է անում իմ հայրը:  Ես որոշեցի, որ դա կատակ էր, բայց նա սպասում էր պատասխանին: Գուցե՞ մտածում էր, որ ես ձեռնտու տարբերակ եմ»: «Նա ճագար է», - պատասխանեցի ես: Այդքանով ամեն ինչ ավարտվեց:

«Որքա՞ն հաճախ ես օրգազմ ունենում»:

«Մենք նույնիսկ չէինք հասցրել ըմպելիքներ պատվիրել, իսկ նա արդեն հարցնում էր իմ ինտիմ կյանքի մասին»: «Կարծես թե դրա հետ կապված խնդիրներ ունես», - ավելացրել է նա, ապա պատմել, թե ինչպես էր իր նախկին ընկերուհուն հասցնում օրգազմի վիբրատորի օգնությամբ: «Առանց դրա դու չէիր էլ կարող»,- հեռանալուց նետեցի ես:

«Ինչո՞ւ ես մինչ օրս միայնակ»:

 «Ինձ հաճախ են տալիս այս հարցը, կարծես՝ ես ինչ-որ երկար մնացած ապրանք եմ: Ընդ որում նա, ով տալիս է այդ հարցը, չգիտես ինչու հաշվի չի առնում, որ տվյալ պահին ինքը նույնպես միայնակ է (լռելյայն): Դրանից հետո այդ մարդու հետ մտերմանալու ցանկությունը միանգամից անհետանում է»

«Արդյո՞ք ճիշտ է, որ գեր աղջիկները ավելի լավ են մինետով զբաղվում»:

 «Ինձ պատմել են, որ շատ տղամարդ է այդպես կարծում,  բայց ես չեմ հավատացել: Մինչ այն պահը, երբ ինձ տվեցին այդ հարցը: Բայց սկզբում նա կարծես թե բավականին ադեկվատ մարդու տպավորություն էր թողել: Իսկ ես չէի ուզում դառնալ որևէ մեկի ֆետիշը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА