o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատարանը անվավեր է ճանաչել Լիլիթ Մակունցի «Խորեոգրաֆիայի» թատրոնի տնօրենին ազատելու հրամանը

08.07.2019 12:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Դատարանը անվավեր է ճանաչել Լիլիթ Մակունցի «Խորեոգրաֆիայի» թատրոնի տնօրենին ազատելու հրամանը

Դատարանն անվավեր է ճանաչել «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանը: Նիստը կայացել է այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ:

Նիկոլ Փաշինյանը ներկա է Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի երևանյան համերգին

Այդ մասին նաեւ իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել փաստաբան Աշխեն Դաշյանը, որտեղ մասնավորապես գրել է. «Դատարանի կողմից անվավեր ճանաչվեց «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի N 21-Ա հրամանը, ինչ հիմքով նախարարության կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր գործողությունները եղել են ոչ իրավաչափ,այդ թվում քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, թատրոնի տարածքի ներխուժումը, լրատվամիջոցներով Գայանե Կարապետյանին զրպարտելը»:

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ «ձեռքները լվացել» ու մի կողմ են քաշվել

Հիշեցնենք, որ Գայանե Կարապետյանին«Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանը ստորագրվել էր 2018 թվականի դեկտմբերի 28-ին՝ նախկին նախարարի ժամանակավոր պաշտոնակար Լիլիթ Մակունցի կողմից:

Մանարամասները` շուտով.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА