o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մաղթում եմ՝ վնասվածքներից հեռու ու անփորձանք ելույթներ». Աղասի Աղասյանի վերջին հարցազրույցը

09.07.2019 00:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
«Մաղթում եմ՝ վնասվածքներից հեռու ու անփորձանք ելույթներ». Աղասի Աղասյանի վերջին հարցազրույցը

30 տարեկանում հուլիսի 8-ին կյանքից հեռացել է ծանրամարտիկ, համաշխարհային ուսանողական խաղերի, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆԸ: Մարզիկը վնասվածքներ էր ստացել հուլիսի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով։ Իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Աղասի Աղասյանն Մայիսյան կամուրջ - Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել։ Վթարի հետեւանքով նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է: Ստորեւ ներկայացնում ենք «Իրավունք» թերթին դեռեւս 2016 թվականին տված Աղասի Աղասյանի հարցազրույցը, որը, ցավալիորեն եղավ մեր լրատվամիջոցում տեղ գտած իր վերջին հարցազրույցը:

Ալեքսանյանը դժգոհում է, Ցոլակյանը՝ նեղսրտում (+տեսանյութ)

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում այդ տարի տեղի ունեցավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որը բավական հագեցած էր սկանդալներով: Եվ Աղասի Աղասյանը, որ թեեւ համապատասխան քաշային կարգում մեր ուժեղագույն մարզիկն էր, սակայն, չգիտես ինչպես, մեկ ուրիշ մարզիկ նրա փոխարեն մեկնեց օլիմպիական խաղերի: Սակայն, մինչ վերոնշյալին անդրադառնալը՝ մեզ հետ զրույցում ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆԸ նախ խոսեց Օլիմպիական խաղերում մեր պատվիրակության ձեռքբերումների ու թերությունների մասին:

Աղասի, Օլիմպիական խաղերից մեր մարզիկները բերեցին չորս մեդալ: Կարելի՞ է սա համարել լավ արդյունք Հայաստանի համար:

«Նիկոլը երբեք չի ունեցել եւ չունի հստակ կառուցողական տեսլական». Արթուր Թովմասյան

Մեծ նվաճում էր այն, որ Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալը բերեց: Կարեւոր եւ սպասված էր նաեւ 105 կգ քաշային ծանրորդների պայքարում Սիմոն Մարտիրոսյանի եւ 105+ կգ քաշայինների պայքարում Գոռ Մինասյանի արծաթե մեդալները: 105+ կգ քաշայինների պայքարում Ռուբեն Ալեքսանյանը նույնպես պետք է մեդալ նվաճեր, ուղղակի ինչ-որ մի բան խանգարեց նրան: Բայց նա արժանիներից մեկն էր: Ընդհանրապես, մեդալներ ստացած մարզիկներից բոլորն էլ արժանի էին, որովհետեւ իրենց քրտինքով էին վաստակել այն, եւ դա տարիների աշխատանքի արդյունք էր:

​​​​​​​«Պո-ղո՛ս, հեռացի՛ր», կամ «մերժի՛ր Պողոսին»

Ի դեպ, լայնորեն խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանի կողմից 158-կիլոգրամանոց ծանրաձողը բարձրացնելու երրորդ մոտեցումից հրաժարվելը պատճառաբանել աջ ոտնաթաթի ցավով, պարզապես, շոու էր: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

Ըստ իս, անհնարին է նման վնասվածք ստանալ: Եթե մարզիկը ծանրաձողը բարձրացնելու ժամանակ ստանա էլ նման վնասվածք, պետք է պարզ եւ ակնհայտ լիներ: Իսկ դրանից հետո. չի կարող ուղղակի նստած տեղը մարդ վնասվածք ստանա:

​​​​​​​«Վախեցնելով, մարդկանց փակելով, հնարավոր չէ մյուսներին լռեցնել». Արթուր Թովմասյան

Դուք հայտարարել էիք, որ այդ քաշային կարգում Հայաստանում ուժեղագույնն եք: Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ Օլիմպիական խաղերում հայտնվեցին մարդիկ ավելի քիչ մարզական հնարավորություններով:

Թե որն է պատճառը, ես դեռ սպասում եմ պատասխանի նրանց կողմից, ովքեր գլխավորում են մեր ծանրամարտի ֆեդերացիան: Օլիմպիական խաղերն էլ վերջացավ, բայց մինչեւ այսօր պատասխան չեմ ստացել: Եվ ամենակարեւորը, ժողովուրդը պատասխան չի ստացել: Իհարկե, ես գիտեմ պատճառը, բայց ուզում եմ հանրությունն իմանա այդ մասին, թե ինչի համար է նման իրավիճակ տիրում մեր ֆեդերացիայում: Հետաքրքիր է, որ լրագրողներն ինձնից են պատճառն ուզում իմանալ: Իսկ ինչո՞ւ չեն գնում ու մեր ֆեդերացիայից հարցնում, չէ՞ որ ֆեդերացիան է իրավասու թիմը կազմելու, մարզիկներին Օլիմպիական խաղերի տանելու հարցում: Ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում նրանց, կամ ինչո՞ւ են լռում նրանք

«Պետք է լուրջ ընդունել «կոնսենսուս մինուս մեկը» եւ սպասել թեժ աշնան» (Տեսանյութ)

Խոստանում ենք անպայման ֆեդերացիա էլ դիմել: Իսկ մինչ այդ եւս մեկ անգամ հստակեցնենք. ֆեդերացիան, համապատասխան գերատեսչությունները գիտեի՞ն, որ Դուք շատ ավելի կիլոգրամներ կարող էինք բարձրացնել, քան Ա. Միրզոյանը, թե՞ սա պարզապես պատահականություն էր:

Ի՞նչ պատահականության մասին է խոսքը, եթե Հայաստանի, Եվրոպայի առաջնությունները հաղթել եմ, Իրանում հաղթել եմ ամբողջ աշխարհի դիմաց: Այստեղ պատահականության խնդիր չկա, որովհետեւ ամբողջ աշխարհը գիտեր իմ հնարավորությունների մասին:

​​​​​​​«Նիկոլի հեռանալուց հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն»

Օլիմպիական խաղերում անարդարություններով լի էր նաեւ մրցավարների գործունեությունը, ինչը փաստում էր նաեւ միջազգային մամուլը: Ինչպե՞ս եք վերաբերում դրան:

Նորմալ եմ վերաբերում: Պարզապես մեծ սպորտը քաղաքականություն է եւ բիզնես, ուղղակի արանքում տուժում են մեր նման մարզիկները: Ինչպես եղավ Միհրան Հարությունյանի դեպքում: Սակայն ամեն ինչ էլ լինում է սպորտում:

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժեր

Միհրան Հարությունյանից ակնհայտորեն ոսկե մեդալը գողացան: Ըստ Ձեզ, ինչո՞ւ հայկական պատվիրակությունը որեւէ քայլի չդիմեց արդարությունը վերականգնելու համար:

Համակարծիք եմ, ակնհայտ էր, որ մեդալը գողացան: Բայց ինչ-որ բան ձեռնարկելն ապարդյուն է, որովհետեւ Օլիմպիական խաղերն էին, ու իմ մարզական կարիերայի ընթացքում չեմ նկատել, որ օլիմպիական մեդալը հետ վերադարձնեն: Նման բան չի եղել ու չի էլ լինի: Երեւի նրանք պատճառներ ունեին, որ օրենքով Միհրանին համարեն պարտված, թեեւ ակնհայտ էր, որ նա հաղթեց:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը չի կարող մասնակցել Երիտասարդների Եվրոպայի առաջնությանը ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի արդյունքում. Արթուր Գևորգյան

Իսկ Դուք պատրաստվելո՞ւ եք մյուս օլիմպիական խաղերին, թե՞ սպորտն այլեւս Ձեզ չի հետաքրքրում:

Ես պատրաստվում եմ մյուս տարվա Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա:

Ամեն դեպքում, այս օրերին, երբ բոլոր մարզիկները լռում են, Դուք առաջիններից էիք, որ բարձրաձայնեցիք առկա խնդիրների մասին: Անգամ ակնարկեցիք, որ ծանոթ-բարեկամի միջոցով են հայտնվում Օլիմպիական խաղերին մասնակից մարզիկների շարքում: Վախ չկա՞, որ սա կարող է անդրադառնալ Ձեր կարիերայի վրա:

«Առաջարկություն չի եղել, եթե լինի, ես ծրագիր կներկայացնեմ». Գագիկ Միրիջանյանն իր հնարավոր նշանակման մասին

Ասածներիս համար լրիվ պատասխանատու եմ` սկզբից մինչեւ վերջին խոսքը: Եվ եթե իմ ելույթներն իրենց արդյունքները չտան, ու այս հարցը չլուծվի, նման երեւույթներ կարող են կրկնվել ոչ միայն իմ հանդեպ, այլ նաեւ մնացածի: Իսկ հակառակ դեպքում, կարող են ինձ հավաքականից էլ հանել, ամեն ինչ էլ կարող են անել: Դրա համար պետք է թե՛ լրագրողները, թե՛ պաշտոնյաները հարց բարձրացնեն` ինչո՞ւ է այսպիսի բան կատարվում ոլորտում եւ պատասխանատվությունն ո՞վ է կրելու այս ամենի համար:

Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ. ԱՆ

Եզրափակելով թեման` ի՞նչ կմաղթեք մեր մարզիկներին առհասարակ:

Ամենակարեւորը մաղթում եմ, որ վնասվածքներից հեռու մնան, անփորձանք ելույթներ ունենան եւ քրտնաջան աշխատեն, որն անպայման իր արդյունքը կունենա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. – Ցավակցում ենք Աղասի Աղասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ մարզասերներին: Հանգչիր խաղաղությամբ, չեմպիոն…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА