o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

09.07.2019 20:20 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Եվ այսպես` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պարգեւատրվել է «Մանթաշյանց ասպետ» ոսկե շքանշանով: Շքանշանը Սամվել Ալեքսանյանին է հանձնել Կինեմատոգրաֆիստների միության նախագահ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Զարմանալի է, բայց, հարգելի ընթերցող, ինքդ քեզ մի կսմթիր, սա երազ չէ, սա իրականություն է, եւ այո՛, խոսքը հենց Լֆիկ Սամո օլիգարխի մասին է: Պատկերացնո՞ւմ եք, այն օլիգարխը, ում բացասական որակումներով մշտապես հիշատակել է մեր քաղաքացիների շատ զգալի մասը, դարձել է ասպետ... Դե, եթե Նիկոլը կարող է վարչապետ լինել, ապա Լֆիկն ինչո՞վ է պակաս, որ ասպետ չլինի:

ԶԱՐՄԱՆՔ

Մեր քաղաքացիները ահավոր վրդովվել էին, երբ հայտնաբերել էին սոցցանցերում գրառումներ եւ լուսանկարներ, թե ահավոր ավտովթարից ոչ շատ անցած, ինչպես է առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ «տժժում» «Փարավոն» ռեստորանում... Ճիշտ է, տեսարանը զարմանալի էր եւ տհաճ, սակայն փոքր անց սույն նախարարը, որը իր կարիերայի մեկնարկից ի վեր մշտապես սկանդալների մեջ է, արդեն Վրաստանում տեղի ունեցած վթարի մասին գրեց. «Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է: Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթեւեկել են բեռնախցիկում: Ճամփորդությունը եղել է գիշերով եւ վարորդը քնել է ղեկին` հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին: Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետեւեք պաշտոնական լրահոսին: Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին: Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել եւ բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել»: Պատկերացնո՞ւմ եք, առաջարկում է բոլոր վարորդներից նորից քննություն վերցնել: Դե, հասարակ հաշվարկ արեք, թե վարորդական իրավունքի քննություն ընդունող կենտրոնները, եթե յուրաքանչյուրին «խիստ քննելու» վրա ծախսեն մեկ ժամ, ապա ինչքան ժամանակ կպահանջվի... Մոտավոր հաշվարկով` շուրջ 50 տարի, եւ այդ ընթացքում Թորոսյանին կհասցնեն ե՛ւ պաշտոնանկ անել, ե՛ւ դատել...

ԶԱՐՄԱՆՔ

Շատ վրդովվեցուցիչ էր համացանցում հայտնաբերել լուսանկարներ, թե ինչպես վեցը լրատվամիջոցների դատի տված հայտնի «շիշ բռնող» պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ Բաղրամյան 26 էր տարել աղջիկների, կամ ժողովրդական խոսքով ասած` «ծտերի», եթե չենք ուզում ավելի խիստ արտահայտվել: Պատկերացնո՞ւմ եք, ինչ-որ մեկը ինչ-որ աղջիկների բերում է պետության թիվ մեկ շենք, եւ նրանց նկարում պետության գլխի սեղանին մոտ... Օրինակ, կարո՞ղ եք պատկերացնել, որ այդպիսի լուսանկարներ լինեն Պուտինի կամ Թրամփի առանձնասենյակներից: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է միայն ասել` գետինը մտնեք բոլորովդ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА