o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայաստանում երբեք հեղափոխություն չի եղել». Գալուստ Սահակյան

09.07.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Հայաստանում երբեք հեղափոխություն չի եղել». Գալուստ Սահակյան

ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` Հանրապետական կուսակցության անդամները` գործընկեր կուսակցությունների նախագահների, գաղափարակիցների հետ միասին, խորհրդանշական ուխտագնացություն իրականացրին միջնադարյան Հայաստանի նշանավոր եկեղեցական կառույցներից մեկը` Տեղերի վանական համալիր, այնուհետեւ եղան Աղձքում գտնվող Հայոց արքաների միակ պահպանված դամբարանում, որը համարվում է հայոց պետականության ու թագավորության անառարկելի վկայությունը: Ուխտագնացության օրը համընկավ Սահմանադրության օրվա հետ, ինչի մասին, ինչպես նաեւ հարակից թեմաների շուրջ էլ առիթ ունեցանք զրուցելու ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

«ԵՐԿԻՐԸ ՉՈՒՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»

Անդրադառնալով Սահմանադրության օրվան` Գ. Սահակյանը նախ նշեց, որ ՀՀԿ-ն այլեւս իշխանություն չէ, բայց միշտ կանգնած է ՀՀ Սահմանադրութան պաշտպանության համար:

Մենք անընդհատ ձգտել ենք ունենալ անկախ եւ միավորված պետություն, ու ժամանակն է եկել, որպեսզի գնանք այդ ճանապարհով: Կարծում եմ` բոլորը կմիավորվեն եւ կմտածեն այս ամենի մասին, որպեսզի ապագայում կարողանանք ավելի երջանիկ ապրել:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

Պարոն Սահակյան, Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացներին հետեւո՞ւմ եք, ի՞նչ տպավորություններ ունեք:

Այսօր Հայաստանում քաղաքական գործընթացներ չկան, քաղաքականությամբ զբաղվում է միայն Հանրապետականը: Մյուսները հավաքվել են եւ մտածում են ինչ-որ բան անելու մասին: Երկիրը չունի խորհրդարան ու կառավարություն, միայն Նիկոլն է, որը կարողանում է իր մոտեցումներով ինչ-որ մի բան անել: Ժողովուրդն էլ մտածում է, որ լավ բան է անում, դե եկեք մենք էլ մտածենք, որ ինչ-որ մի լավ բան է անում:

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

«ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ, ՉԿԱ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

Որքա՞ն ժամանակ դեռ կարող ենք այդպես մտածել...

Ես արդեն մտածել, վերջացրել եմ: Մենք գնում ենք դեպի ապագա Հայաստան: Ի դեպ, երբեմն-երբեմն ասում են` Նոր Հայաստան, ասեմ, որ Հայաստանը մեկն է, եւ այս 5 հազար տարիների ընթացքում երբեք չի փոփոխվել: Գոյություն ունի մեկ Հայաստան, չկա հին ու նոր Հայաստան, եւ մեր ազգի ողջամտությունը հենց դրանում է:

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ այսօր իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե երկրում սահմանադրական ճգնաժամ կա:

Անհեթեթ մոտեցումներ են, որին կարծում եմ` կարիք էլ չկա պատասխանելու, բայց երբեմն փորձում ենք պատասխանել: Մեր երկիրն ունի Սահմանադրություն, եւ այն բոլոր խնդիրները, որոնք հուզում են մեր ժողովրդին, դրանք ինչ-որ մի ժամանակ պետք է հանգուցալուծվեն:

Ո՛չ ընտանիքը կազմաքանդող օրենքներին. կայացավ մեծ հանրահավաք-երթ (Տեսանյութ)

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՄԵԿ ԽՆԴԻՐ` ՊԱՀՊԱՆԵԼ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Իսկ ինչ-որ դրական փոփոխություններ, այսպես ասած, հեղափոխությունից հետո տեսնո՞ւմ եք:

Հայաստանում երբեք հեղափոխություն չի եղել: Երբ հեղափոխությունները լինում են, հետագայի համար ունենում են որոշակի որակներ: 100 տարի Ֆրանսիայում չէին ընդունում հեղափոխությունը, քանի որ այն ամեն ինչ քարուքանդ էր արել: Մեր ժողովրդի ու նրա ապրելակերպի համար չկան հեղափոխություններ, մենք ունենք մեկ խնդիր` պահպանել հայոց պետականությունը: Մեր ժողովուրդը պետք է սա գիտակցի, մեզ համար անընդունելի են այնպիսի դրսեւորումները, որոնք մեր ազգային հիմնական մոտեցումներից հեռու են: Ազգային արժեքները կարողացել են երկար դարեր մեր ժողովրդին պահպանել, եւ հասել ենք մեր օրերը: Մեր ազգային մոտեցումները բավականին կուռ, որոշակի մոտեցումներ են, որոնց կիրառումն այսօր էլ անհրաժեշտություն է: Մի՛ նայեք տարբեր, ոչ հայկական մոտեցումներին, որոշակի հավաքներին, խոսակցություններին, մեր ժողովուրդն արմատական ժողովուրդ է, եւ այդ արմատականությունն էլ տանելու է իրեն դեպի հաղթանակներ:

Ով էր Սերգո Կարապետյանը «հեղափոխությունից առաջ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА