o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՆԱՄԱՐՏ ԱԶԳԻ ԵՎ ՏԱԿԱՆՔԻ ՄԻՋԵՎ

10.07.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԵՆԱՄԱՐՏ ԱԶԳԻ ԵՎ ՏԱԿԱՆՔԻ ՄԻՋԵՎ

Այնպես պատահեց, որ համացանցում նորից շրջանառվեցին Սերժ Սարգսյանի` Վիետնամ եւ Սինգապուր կատարած այցերի լուսանկարները: Որեւէ զուգահեռ Նիկոլի կատարած այցերի հետ լինել չի կարող` ՀՀ երրորդ նախագահին դիմավորում էին տեղը տեղին, պատվո պահակով, իսկ Նիկոլի այցերից մնացել են միայն խղճուկ սելֆիներ եւ գործնականում ոչինչ չասող մեմոռանդումներ: Այսինքն` կարելի է ասել, որ բազմամարդ պատվիրակությունով տուրիստություն է արել:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ԽԱՄԱՃԻԿԸ ԵՎ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐԸ

Ռազմիկ տեսակը ներկայացնող ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների արխիվային լուսանկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս, թե արտաքին աշխարհի հետ շփվելիս ինչպիսին պետք է լինի երկրի ղեկավարը: Իսկ Նիկոլի արտերկրյա կադրերը ցույց են տալիս, թե ինչպիսին չպետք է լինի: Դրանք համատարած տպավորություն են թողնում, որ վոժդին ոչ մի տեղ լուրջ ընդունող չկա: Կոնտրաստը սուր երեւաց եւ, երբ հայտնվեցին այն կադրերը, թե ինչպես են զրուցում նախագահ Արմեն Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը: Ի դեպ, Ֆեյսբուքում էլ բավականին շատ մեր հայրենակիցներ Փաշինյանին հենց այդպես էլ կոչում են` Գիքոր...

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

Բնականաբար, այդ ամենն ունի իր պատճառները: Նիկոլի հետ պարզապես վարվում են այնպես, ինչպես հարկ է վարվել խամաճիկի հետ: Ընդ որում` խամաճիկի, որին խաղացնում են մեկից ավելի տիկնիկավարներ, եւ արդյունքում ստացվում է առավել քան ծիծաղելի: Իհարկե, տիկնիկավարների մեջ չեն կարող չլինել նաեւ այնպիսի «քեռիներ», ինչպիսիք են «քեռի Սեմը» եւ քեռի Սորոսը: Եվ եթե առաջինը դեռեւս ամերիկյան սոցհարցումներում Նիկոլին նկարում է 60 տոկոս վարկանիշ, ապա երկրորդը դաժան բաներ է ստիպում անել: Օրինակ, իրականացնել այնպիսի «անցումային արդարադատություն», որ արդյունքում կստացվեն արտերկրից աշխատավարձ ստացող դատավորներ: Կամ էլ շատ արագ ընդունել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, որը երկիրը կվերածի գոմիկանոցի, իսկ հայ ընտանիքի համար կստեղծի դժոխային պայմաններ:

Նիկոլի վեց վախերը

 

ՌԱԶՄԻԿ ՏԵՍԱԿԸ ԵՎ ԴԱՍԱԼԻՔ ՏԵՍԱԿԸ

Իր երրորդ կալանքից առաջ տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը պարզ արտահայտվեց` որ տեղի է ունենում տեսակների կռիվ, որ դասալիք տեսակը փորձում է հաղթել, չեզոքացնել, փոշիացնել պատերազմ հաղթած տեսակին: Եվ արցախցիներին տված նրա պատգամը պարզ էր` պահպանել այդ տեսակը: Եվ Ստեփանակերտում դա ճշգրտորեն կատարում են: Զորօրինակ, Արցախի ոստիկանության եւ ԱԱԾ-ի հայտարարությունները 2020-ի ընտրություններին ընդառաջ սահմանադրական կարգի խախտման անթույլատրելիության մասին, պարզորոշ ցույց են տալիս, որ Արցախում «հեղափոխության օջախ» ստեղծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման: Իսկ Երեւանում Ռոբերտ Քոչարյանի հետեւողական քաղաքական հետապնդումները իրենց հիմքում ունեն ոչ միայն Նիկոլի ու վերջինիս հոգեւոր հայր Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական վրեժխնդրությունը, այլեւ շահագրգիռ արտաքին պատվիրատու, որին կարելի է անվանել «հավաքական Սորոս»: Հենց այդ պատճառով տեսակների հակամարտությունը այդքան խտացված արտահայտված է Քոչարյանի եւ թավշիստների հակադրության տեսքով: Բայց աստիճանաբար նաեւ թափ է հավաքում կեղտոտ քարոզչական գրոհն ու ճնշումների փորձերն ընդդեմ ՀՀԿ-ի եւ այլ ազգային պահպանողական ուժերի: Քանզի ոչ միայն Հանրապետականներից մշտապես հնչում է կոշտ քննադատություն, այլեւ Սերժ Սարգսյանի ամեն մի կարճատեւ շփումը լրագրողների հետ լրատվական բում է առաջացնում: Եվ ամենակարեւորը` Նիկոլի տիկնիկավարները աչքի առաջ ունեն այնպիսի մղձավանջը, ինչպիսին է ռազմիկ տեսակին պատկանող բոլոր ուժերի համաձայնեցված, սինքրոն գործունեությունը ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում: Այդ դեպքում  էապես նվազում են հնարավորությունները` Հայաստանն օգտագործել որպես մանրադրամ խոշոր աշխարհաքաղաքական խաղում, եւ ընդհակառակը` աճում են հնարավորությունները` պահպանելու վերամիավորված Հայաստանի ռեալ պետականությունը: Բայց հետաքրքրական է, որ ջրբաժան է գոյանում եւ ՔՊCC-ի ներսում: Շուրջ 15 սորոսական պատգամավորները թեեւ առանց Նիկոլի քվեարկության որեւէ հարց լուծել չեն կարող, սակայն չափազանց աղմկարար եւ գարշահոտ են: Երեւում է մոտավորապես նույն չափսի նեղ շերտ, որը նվիրված է անձամբ Նիկոլին: Բայց երեւում են նաեւ կադրեր, որոնք դեմ են տարատեսակ հակազգային խաղերին: Այսպես, աչքի է ընկնում Սոֆյա Հովսեփյանը, ում ԼԳԲՏ-ներն արդեն պահանջում են զրկել մանդատից: Հակադրության մյուս դերակատարը Սասուն Միքայելյանն է, ով ղեկավարում է Երկրապահը: Նա իր տեսակով անհամատեղելի է դասալիք քայլոներին եւ ավելի մոտ է ռազմիկ տեսակին: Բացի այդ, նա իր ստացած քվեներով եւ մանդատով պարտավոր չէ Նիկոլին եւ առանց Նիկոլի աջակցության է իր որդուն դարձրել Հրազդանի քաղաքապետ: Իսկ հակասությունները չեն կարող չսրվել, քանզի կուսակցության համաժողովին վարչության կազմից դուրս են թողել Միքայելյանին, ով Արցախյան պատերազմի թերեւս միակ մասնակիցն է այդ կուսակցությունում: Բացի այդ, նա մինչ այդ զբաղեցնում էր վարչության նախագահի կուսակցական պաշտոնը, եւ հենց իր` վարչության նախագահ լինելու օրոք տեղի ունեցավ այն, ինչով Նիկոլը ամբողջ աշխարհի գլուխը տարավ` այսպես կոչված, հեղափոխությունը: Ու, խոշոր հաշվով, Միքայելյանը բոլոր հիմքերն ունի կուսակիցներին համարել ապերախտ, կամ ժողովրդի խոսքով ասած` անաղուհաց: Եվ հասկանալի է, թե ինչու այդքան վատ ընդունեցին Միքայելյանի` «թավշյա հեռացման» մասին մեսիջը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՏԱԿԱՆՔՆԵՐԻ ՋԵՐՄՈՑ

ԳՐՈՀԻ ՏԱԿ Է ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Միաժամանակ գրոհ է սկսվել ե՛ւ լրատվական դաշտի դեմ, ե՛ւ ոչ հաճո ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներ են կիրառվում: Եթե անցյալ տարի գլխավոր գործիքները ԱԱԾ-ն եւ ոստիկանությունն էին, ապա այժմ, կարծես թե, ավելի աճել է ե՛ւ համացանցում, ե՛ւ փողոցում գործող խուլիգանախմբերի դերը: Եվ ոչ պատվաբեր աշխատանքի զգալի ծավալն էլ տրվել է պատգամավոր Հայկ Սարգսյանին, եւ տվյալ դեպքում մինչեւ վերջ շահագործվում է նրա գեղջկական բարդույթավորումը: Այսպես, նա միաժամանակ դատական հայցեր է ներկայացրել մի քանի ԶԼՄ-ների դեմ եւ հայտարարել, որ նաեւ դատի է տալու բոլոր նրանց, ովքեր իրեն կոչում են «Նիկոլի շիշ բռնող» եւ «Նիկոլի ախրաննիկ»: Եվ ինչպես է ինքը հայտարարում. «6 դեպքով դիմել եմ դատարան, եւ բոլոր դիմումներս էլ ընդունվել են վարույթ եւ քրեական գործի շրջանակներում որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվի»: Թեեւ դա աբսուրդ է` քաղհայցով ԶԼՄ գործունեությունը դադարեցնելը, բայց հիշենք, որ աբսուրդի գագաթնակետ է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրելը: Եվ չպետք է բացառել, որ Հայկ Սարգսյանի եղբայրը` Նաիրին, ով Նիկոլի մոտ օգնական է աշխատում, քարտ-բլանշ է ստացել...

«ՍՏԱՄԲՈՒԼԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ «ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՍ»

Ուստի, իզուր չէ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության անհանգստությունը եւ այդ նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի պնդումը. «Սա մամուլի հանդեպ ճնշումների հերթական շարքն է»: Իսկ Բաղրամյան 26 պատգամավորի կողմից աղջիկներ բերելու կապակցությամբ Ա. Ենոքյանը եզրակացնում է. «Սա նշանակում է, որ նշված պատգամավորն այնքան ամենակարող է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ կարող է տանել տարբեր ծանոթ եւ անծանոթ աղջիկների»: Անհանգիստ է նաեւ օմբուդսմենի գրասենյակը. «Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող գնահատական տալ այն հարցով, որով անձը դիմել է դատարան, բայց միեւնույն ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի համար կարեւոր է խոսքի ազատությունն ու ազատ մամուլի գործունեությունը, հետեւաբար գործընթացը կշարունակի գտնվել Արման Թաթոյանի ուշադրության ներքո»: Իսկ Արման Թաթոյանը այն պաշտոնատար անձն է, որը միայն իրոք լուրջ հարցերը պահում է ուշադրության կենտրոնում:

ԲՈՇԻՑ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՓԱՇԱ ՉԻ ՍՏԱՑՎԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА