o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.07.2019 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հարգելի ընթերցողներ, դուք կուզենայի՞ք, որ տեղի ունենար Վանո Սիրադեղյանի վերադարձը` անկախ նրանից, դուք ազատ եւ հպարտ քաղաքացի եք, թե պարզապես քաղաքացի եք: Ուզողներ կան, ու զարմանալիորեն այս անգամ դա ոչ թե ինչ-որ անկապ հասարակական նախաձեռնություն է, այլ` տխրահռչակ ՀՀՇ-ական պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ. «Վերադարձի համար առաջին հերթին պետք է Վանո Սիրադեղյանը դիմի. մեր պաշտոնները ոչ մի նշանակություն չունեն, եթե նա չի ցանկանում վերադառնալ»: Իսկ հիմա լսեք շարունակությունը. «Ես շատ եմ երազում, որ նա կրկին Աբովյան փողոցով քայլի»: Զարմանալի է, նման է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենավատահամբավ թիմակիցները գնալով ավելի ու ավելի շատ լծակներ են ձեռք բերում եւ լկտիանում: Եվ ստացվում է, որ հիմնավոր է այն տեսակետը, որ լեւոնական իշխանությունը վերակենդանացել է Նիկոլի տեսքով: Այնպես որ, պատրաստվեք վերհիշել նավթավառները, մոմերը, վառարանները եւ ԼՏՊ-ի այլ ատրիբուտները:

ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ թավշիստների թիմում խորանում են հակասությունները, եւ նիկոլականները աստիճանաբար ավելի ու ավելի են նմանվում նույն անոթի մեջ լցված սարդերի, կարծես թե ակնհայտ է: Եվ ահա զարմանալիորեն փայլուն կերպով դա հաստատեց հայտնի սադրիչ ՋԻՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ով կոչ էր արել քարով ջարդել Բակո Սահակյանի գլուխը եւ անպատիժ էր մնացել: Ժամանակին նա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի շտաբի պետերից մեկն էր, բայց հիմա ահա կազմակերպել էր բողոքի ցույց քաղաքապետի հրաժարականի պահանջով. «Նա սկսել է էժանագին պրովոկացիաներ իրականացնել: Եթե դուք, հեղափոխությանը չմասնակցելով, կարողացել եք դառնալ Նիկոլ Փաշինյանի կուսակցության մի մաս` դա ընդամենը հեղափոխության սխալն է եղել: Ամեն անգամ, եթե պատի անկյունում հակահեղափոխական բառն եք օգտագործում, ես այստեղ պարզ ժողովրդի առաջ կանգնում, ասում եմ` ձեր արարքներն են հակահեղափոխական, այլ ոչ թե ժողովրդի օրինական պահանջները: Ու մի՛ ասեք, որ աղջիկ ա, կներեք, որ աղջիկ ա, քաղաքում թո՞ւյլ տանք` ինչ ուզենա, անի: Եկել եք, պետք է աշխատեք, ոչ թե եկել եք, ձեր տունը վերանորոգեք»: Իսկ քանի որ «ջարդել-փրթելու» վատ օրինակը վարակիչ է, նույն ցույցի մասնակից կանանցից մեկը դիմելով Դիանա Գասպարյանին, ասաց. «Աղջիկ ջան, էս գիշեր նստի, եղունգներդ կրծելով մտածի` ինչ ա լինելու մեր քաղաքի վիճակը: Պապադ էլ դարձել է կինոյի տղեն: Հիմա չենք հասկանում, պապա՞դ ա քաղաքապետը, թե` դու: Պապայիդ ասա, որ չեմ նայի` կին եմ, պապայիդ ոտերը ես կկոտրեմ ու իր գրպանը կդնեմ, էջմիածինցին չի վախենում իրենից»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Ռուսաստանում պատրաստվում են Վրաստանի դեմ այլեւայլ պատժամիջոցներ կիրառել: Այսպես, Վրաստանի դեմ պատժամիջոցների սահմանման նախաձեռնությամբ հանդես էր եկել ՌԴ խորհրդարանի ստորին պալատը` Պետդուման: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»: Բայց արի ու տես, որ  Ռուսաստանի Դաշնության նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը. «Ես դա չէի անի` հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»: Բայց դա դեռ քիչ էր, նա չի ողջունում եւ հայհոյախոս վրացի լրագրողի դեմ քրգործ հարուցելու գաղափարը. «Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»: Զարմանալի է, այդ ինչպե՞ս եղավ, որ Պուտինը հանկարծ որոշեց չկիրառել «պետքարանում սատկացնելու» մեթոդը եւ ավելի նախընտրելի համարեց, այսպես կոչված, «փափուկ ուժը»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА