o C     11. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՀԿ-ն վարանում է դրական արտահայտվել` Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված

10.07.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԼՀԿ-ն վարանում է դրական արտահայտվել` Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված

Ստամբուլյան տխրահռչակ կոնվենցիայի վավերացումը շարունակում է դամոկլյան սրի պես կախված մնալ հայ ժողովրդի գլխին: Այն հակադարձումները, թե կոնվենցիան չի անդրադառնում միասեռ ամուսնությունների ընդունմանը, հերքում է հենց կոնվենցիայի բովանդակությունը, որտեղ ասված է. «Մասնակից պետությունների կողմից սույն կոնվեցիայի դրույթների կատարումը, մասնավորապես` զոհերի իրավունքերի պաշտպանությանն ուղղված միջոցները պետք է ապահովեն առանց  խտրականության, այն է` անկախ սեռից, մաշկի գույնից, սեռական կողմնորոշումից եւ գենդերային ինքնությունից»: «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը զգուշացնում է, որ եթե Հայաստանի Սահմանադրության եւ միջազգային վավերացված պայմանագրերում կան հակասություններ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը. «Վավերացումից հետո ներքին օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի կոնվենցիայի պահանջներին, այսինքն` խտրականության արգելք սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով, 3-րդ սեռ ազատ ընտրելու իրավունք»: Կոնվենցիան վավերացնելու հարցում իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես` կառավարության որոշ անդամներ ակտիվորեն քարոզ են իրականացնում, ԲՀԿ-ականները` առնվազն իրենց հարցազրույցներում կտրականապես դեմ են արտահայտվում, իսկ թե ինչ է այս ամենի մասին մտածում խորհրդարանական երրորդ ուժը` «Լուսավոր Հայաստանը», «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ:

Գնում ենք սահմանադրական փոփոխություննե՞րի. «Հրապարակ»

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ»

– Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, խմբակցությունում քննարկե՞լ եք հարցը, կա՞ որեւէ դիրքորոշում:

Ճիշտն ասած, չի եկել Ազգային ժողով, որ նայենք, ուսումնասիրենք:

ՀՀ արդարադատության նախարարն ասել է, որ հուլիսի կեսին այն կբերվի կառավարություն:

Տեսեք, թե քանի նախագիծ կա դրված սեղանիս, մինչեւ այս առկա օրենքները չկարդանք, եզրակացություն չձեւավորենք, ինչո՞ւ ուսումնասիրենք այնպիսի փաստաթուղթ, որը դեռ մեզ չի էլ հասել: Հերթով պետք է շարժվենք:

Այսօր Նիկոլը շատ լավ հասկանում է, որ այլևս մարդիկ չեն ասելու՝ «լավ, արի ընտրենք». Միքայել Գրիգորյան

Բայց Դուք, լինելով իրավաբան, վստահ եմ, որ քաջատեղյակ եք Ստամբուլյան կոնվենցիայից...

Գիտեմ, որ այնտեղ խնդիրներ կան, որոնք պետք է հասկանանք, թե ինչպես ենք մեկնաբանում: Եթե այսօրվա իրավաբանական պրակտիկայի նման` ով ինչպես ուզի` մեկնաբանի, արդյունքում եսիմ ինչ առաջանա: Այստեղ խնդիր կա, եւ պետք է ամեն ինչ հստակ լինի: Ուղղակի, հանկարծ այնպիսի դրույթներ չլինեն, որ դրանք անընդհատ տարընթերցումների տեղիք տան:

​​​​​​​«Արցախը մեր խիղճն է, Սփյուռքը՝ մեր պատիվը, իսկ Հայաստանը մեր հույսն է». Հրանուշ Հակոբյան

Այս կոնվենցիայի հետ կապված` երկու հիմնական խնդիր է շրջանառվում. սահմանադրագետները պնդում են, որ այն վավերացնելը հակասահմանադրական է, մի շարք կազմակերպություններ, քաղաքական գործիչներ էլ նշում են, որ սա ուղիղ ոտնձգություն է մեր ազգային, ավանդական արժեքներին: Դուք նման ականներ կոնվենցիայի տակ տեսնո՞ւմ եք:

Բոլոր տեղերում այդպիսի վտանգներ կան: Ուղղակի, հակասահմանադրականության հետ կապված, եթե չեմ սխալվում, Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն տվել էր: Չգիտեմ` միգուցե, սխալվում եմ: Եթե Սահմանադրական դատարանը որոշել է կամ ապագայում որոշելու է այդ հարցը, ինչպես որոշի, այնպես էլ կհամարվի ճիշտ, այսինքն` սահմանադրական կամ ոչ սահմանադրական: Այլ բան է, որ ազգային արժեքների հետ կապված կարող են խնդիրներ լինել, եւ այստեղ պետք է հասկանանք` ինչ ենք հասկանում ազգային, ավանդական արժեք ասելով, եւ ինչպես է այն դրա վրա ազդում: Մենք, իհարկե, լիբերալ, ազատական քաղաքական ուժ ենք, բայց մեր լիբերալիզմը հիմնված է ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների վրա: Այսինքն` ծայրահեղ լիբերալություն, որպես այդպիսին, ինքներս էլ չենք ընդունում: Եթե այդ կոնվենցիան, առկա դրույթները մեկնաբանվեն այնպես, որ դրանք, օրինակ, մեր ընտանեկան արժեհամակարգին, մեր սոցիումում ընդունված բարոյական նորմերին դեմ դուրս գան, իհարկե, մենք բացասական կարձագանքենք այդ ամենին:

Տարվա լավագույն քաղաքական գործիչ ճանաչվեց Վահե Էնֆիաջյանը (Տեսանյութ)

Անգամ որոշ եվրոպական երկրներ չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ Բուլղարիայի Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է համարել: Ըստ Ձեզ` ինչո՞վ է պայմանավորված այն Հայաստանում վավերացնելու շտապողականությունը:

Ախր, դուք հարցեր եք տալիս, որոնց պատասխանները ես չունեմ, որովհետեւ վավերացման նախագիծ չի բերվել խորհրդարան, որպեսզի հասկանանք` ինչու է շտապողականություն դրսեւորվում: Եթե չի եկել մեզ մոտ, էլ ի՞նչ է շտապողականություն: Եթե չեմ սխալվում, մեկուկես տարի է անցել մեր երկրում այս կոնվենցիայի ստորագրումից: Հետեւաբար շտապողականության հարց այստեղ պետք է չլինի:

​​​​​​​Նաիրա Զոհրաբյանն արժանացավ Տարվա կին քաղաքական գործիչ մրցանակին (Տեսանյութ)

Ստացվում է, որ նախորդ իշխանություններին հաջողվել է քնեցնել վավերացման հարցը, իսկ նոր իշխանությունը արագացնում է գործընթացը: Խնդիրը սա է:

Դե թող գա, տեսնենք` արագացնում է, թե` ոչ: Այս պահին ավելի շատ աղմուկ կա, քան իրական գործընթաց, այդ թվում` նաեւ ԶԼՄ-ներում: Համենայնդեպս, մեզ այն չի հասել, որ շոշափենք այդ փաստաթուղթը, դրա համար էլ դրա շտապողականությունը դեռ չեմ տեսնում: Հետո, եթե կբերենօրինակ, արտահերթով փորձեն անցկացնել, նոր կհարցնենք` ինչո՞ւ եք շտապում:

Ովքեր են նորաձեւության ոլորտում այս տարվա լավագույնները

«ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՕԳՈՒՏ ՉԻ ԲԵՐՈՒՄ»

– Անդրադառնանք նաեւ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունների շուրջ ստեղծված աղմուկին: Ի վերջո, այսօր կա՞ սահմանադրական ճգնաժամ, թե` ոչ:

Ճգնաժամ կոչվածը օբյեկտիվ երեւույթ է: Ճգնաժամ կլիներ, եթե Սահմանադրական դատարանը չաշխատեր, եթե կառավարությունը, Ազգային ժողովը, ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի հետ համագործակցության խնդիր ունենար: Փոխհարաբերությունները կայուն գնացել են իր էվոլյուցիոն ճանապարհով: Այստեղ ճգնաժամ չկա: Իսկ սուբյեկտիվ ճգնաժամեր չեն լինում: Այլ բան է, որ կա մեկնաբանություն, ինչը նորմալ է: Մարդն իր դիտարկումներն արել է, հիմա իրավաբանները, գիտնականներն էլ անընդհատ տարբեր այլ մեկնաբանություններ են տալիս: Ի՞նչ է, ասենք սահմանադրական ճգնաժամ կա՞:

Armenian Mashup 4-ը տարին ամփոփում է նոր տեսահոլովակով (Պրեմիերա)

Ամեն դեպքում, Ձեզ համար ընդունելի՞ էր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահ ինքնահռչակվելը:

Իհարկե ընդունելի չէր, եւ գտնում եմ, որ պարոն Գրիգորյանը շտապեց իր մեկնաբանությունն անելիս: Լավ կլիներ, որ եթե այդպիսի մեկնաբանություն ուներ, նախապես աներ, կամ հետագայում իրավաբանների, գիտնականների, փաստաբանների հետ քննարկում աներ, ինչ-որ մի ընդհանուր եզրակացության ձեւավորեր, նոր ինքնահռչակվեր: Կարծում եմ` այդպիսի շտապողականությունը որեւէ մեկին, այդ թվում` պարոն Գրիգորյանին օգուտ չի բերում: Հակառակը` մենք պետականության հետ կապված անընդհատ խնդիրներ բարձրացնելով եւ չլուծելով այդ խնդրները, նմանվում ենք այն հերոսներին, ովքեր իրենք իրենց համար խնդիր են առաջացնում եւ հետո փորձում քաջաբար հաղթահարել դրանք:

Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք

Ի ԴԵՊ

«Իրավունքին» հաջողվեց պարզել, որ ԼՀԿ-ական պատգամավորն, իսկապես, սխալվում էր այն հարցում, թե Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն է տվել Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված, երբ Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը, քանի որ ոչ մի պարագայում ՍԴ-ն իրավասու չէ որեւէ միջազգային պայմանագիր ստորագրելու կտրվածքով նախնական եզրակացություն տալ: Այն կլիներ Սահմանադրության կոպիտ խախտում, աներեւակայելի մի իրավիճակ` անգամ մեր օրերի տեսանկյունից:

​​​​​​​Ովքեր են տարվա լավագույններն, ըստ AAD-ի (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА