o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա տրամադրելու նախագիծը հանվեց կառավարության նիստի օրակարգից

11.07.2019 14:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տեսչական մարմիններին 91 ծառայողական մեքենա տրամադրելու նախագիծը հանվեց կառավարության նիստի օրակարգից

Այսօր՝ հուլիսի 11-ին, Կառավարության նիստում քննարկման դրվեց կառավարությանը ենթակա տեսչական մարմիններին ընդհանուր թվով 91 ծառայողական ավտոմեքենաներ տրամադրելու մասին չզեկուցվող նախագիծը:

Ըստ նախագծի՝

Կառավարության նիստն ուղիղ միացմամբ

Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար հատկացնել 31 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 10 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 30 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 3 ծառայողական ավտոմեքենա,
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին սպասարկելու համար՝ 14 ծառայողական ավտոմեքենա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց՝ այդ թվաբանությունն ինչքանո՞վ է համապատասխանում իրենց  հայտարարած կուրսին և արդյոք այդ մեքենաները ծառայողական մեքենաներ չեն:

«Դրանք մեքենաներ են, որոնք օգտագործվում են տեսչական աշխատանք կատարելու համար: Ձեր համապատասխան հանձնարարականի համաձայն՝ ծառայողական մեքենա ունենալու են միայն այդ մարմինների ղեկավարները»,- ասաց Աղաջանյանը և նշեց, որ տեխնիկական որոշում է»,-ասաց Աղաջանյանը:

Վարչապետի առաջարկով, այնուամենայնիվ, հարցը հանվեց օրակարգից՝ լրացուցիչ քննարկելու նպատակով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА